Անկախ Պետություների Համագործակցության
Ք Ա Ղ Ա Ք Ա Շ Ի Ն Ա Կ Ա Ն Խ Ա Ր Տ Ի Ա
Սույն Քաղաքաշինական խարտիայի մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների (այսուհետ` Կողմեր),
գիտակցելով Անկախ Պետությունների Համագործակցության բնակելի վայրերի հաստատուն զարգացմանը և սոցիալ-տնտեսական խնդիրների ու շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի էկոլոգիական վերականգնման և պահպանման խնդիրների բալանսավորված լուծումը ապահովող տարածքների բարելավմանն անցնելու անհրաժեշտությունը,
լինելով համոզված, որ քաղաքաշինության և բնակելի վայրերի ճարտարապետության և կենսունակության նյութատարածքային միջավայրի ամբողջության ոլորտում քաղաքականության ձևավորման և իրականացման հիմնական ուղղությունները թելադրված են Համագործակցության պետությունների ժողովուրդների ամենօրյա շահերից, համապատասխան նորմատիվ-իրավական բազայի ձևավորման և կատարելագործման անհրաժեշտությամբ,
նկատի առնելով‚
«XXI դարի օրակարգ» գործողությունների ծրագիրը (բնակելի վայրերի հաստատուն զարգացման մասով), որն ընդունվել է շրջակա միջավայրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի Միջազգային կոնֆերանսի ժամանակ (Ռիո դե Ժանեյրո, 1992 թվական),
«Բնակավայրերի հարցերով Ստամբուլի Հռչակագիրը» և «ՀԱԲԻԹԱԹ-ի օրակարգը», որոնք ընդունվել են բնակավայրերի հաստատուն զարգացման հարցերով ՀԱԲԻԹԱԹ II ՄԱԿ-ի Միջազգային կոնֆերանսի ժամանակ (Ստամբուլ, 1996 թվական),
«Բնակավայրերի հարցերով ՄԱԿ-ի Հանձնաժողովի հանդիպումների նյութերը» (Նայրոբի, 1997 թվական) և ԵՏԿ բնակավայրերի հարցերով Կոմիտեի նստաշրջանների նյութերը (Ժնև, 1996 և 1997թթ..),
«ՄԱԿ-ի ԵՏԿ բնակավայրերի հաստատուն զարգացման պլանավորման ղեկավար սկզբունքները» (1996 թվական) և ԵՏԿ բնակավայրերի հարցերով Կոմիտեի դիտարկումը «ԵՏԿ տարածաշրջանում բնակավայրերի հաստատուն զարգացման համար» (1996 թվական),
ղեկավարվելով ԱՊՀ մասնակից պետությունների բազմակողմ համագործակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերով,
ընդունեցին սույն Քաղաքաշինական խարտիան, որը որոշում է Համագործակցության պետությունների բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգման ղեկավար սկզբունքները, նպատակները, հիմնական ուղղությունները և խնդիրները, ինչպես նաև Քաղաքաշինական խարտիայի իրականացման ուղղությամբ Կողմերի համատեղ գործողությունները:
1. Բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգման ղեկավար սկզբունքները
Կողմերը, որպես ղեկավար, ճանաչում են բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգման հետևյալ սկզբունքները.
ինքնավարությունը և ժողովրդավարությունը, որոնք ապահովում են յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը զարգացման իրենց ուղու` հաշվի առնելով համաշխարհային հանրության կողմից ընդունված ընդհանուր շահերն ու նպատակները,
հասարակության սոցիալական, տնտեսական և էկոլոգիական զարգացման բալանսավորվածությունը, որը ապահովում է մարդու կենսունակության կայունությունը,
անվտանգությունը, որը որոշում է յուրաքանչյուր մարդու իրավունքը՝ ապրելու իր կյանքի և առողջության համար սոցիալապես և էկոլոգիապես անվտանգ միջավայրում, միջավայրի մարդասիրությունը, որն ապահովում է ճարտարապետությունում և քաղաքաշինությունում ազգային և էթնիկ մշակութային սովորույթների և առանձնահատկությունների զարգացումը:
2. Բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգման նպատակները
Կողմերը ներկայիս սերնդի կյանքի պայմանների լավացման նպատակներով, առանց ապագա սերունդների կարիքներին վնասելու, որոշեցին բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգման հետևյալ նպատակները.
պետությունների քաղաքակենտրոնացված և միջբնակեցված քաղաքային, գյուղական և այլ բնակավայրերի համալիր զարգացում և էկոլոգիական վերականգնում,
բնակչության բնակարանային ապահովվածության և ապրելու պայմանների բարելավում,
սոցիալական ենթակառուցվածքի համակարգերի կատարելագործում, ներառյալ՝ բնակչության ժամանակակից հանգստի տեղերի և առողջացման համակարգերի կազմակերպումը,
էկոլոգիապես անվտանգ արդյունաբերական, տրանսպորտային և ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների ձևավորում,
յուրաքանչյուր ժողովրդի պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանում և վերածնունդ,
հողօգտագործման կարգավորման ընթացակարգերի կատարելագործում:
3. Բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգումն ապահովելու գործում համագործակցության հիմնական ուղղությունները
Կողմերը, որպես բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգման հիմնական ուղղություններ, ներկայիս փուլում սահմանել են հետևյալը.
մարդու կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ստեղծում քաղաքաշինական միջոցներով, ինչը նպաստում է նրա ֆիզիկական և հոգեկան զարգացմանը, համարժեք է պետությունների սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման պրոգրեսիվ տենդենցներին,
բնակեցման համակարգերի կատարելագործում, որոնք իրագործվում են՝ հաշվի առնելով էթնիկ և ազգային սովորույթները,
հողային միջոցների ռացիոնալ օգտագործում՝ Համագործակցության մասնակից պետությունների ռազմավարությանը համապատասխան, որն արտացոլվում է հողային օրենսդրությունում և հողօգտագործման մասին նորմատիվ-իրավական ակտերում,
քաղաքների և նրանց հարող տարածքների զարգացման ապահովում՝ արտադրական, սոցիալական, տրանսպորտային և ինժեներատեխնիկական ենթակառույցների կատարելագործման խնդիրների արդյունավետ և համալիր լուծում, շրջակա միջավայրի օպտիմալացում և էկոլոգիական վերանորոգում անցկացնելու հաշվին,
բնակավայրերի տարածային կազմակերպման կատարելագործում, դրանց ճարտարապետական տեսքի, շինությունների էսթետիկական որակների բարձրացում, դրանց բարեկարգումն ու կանաչապատումը,
առավելապես «մաքուր տեխնոլոգիաների կիրառում» բնակավայրերի հաստատուն զարգացման նոր տեխնոլոգիաների կիրառման և տարածքների բարեկարգման ժամանակ,
Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների (բնակչության) բնակարանային ապահովվածության բարելավում ժամանակակից ինժեներատեխնոլոգիական սարքավորումներով, բարձր էկոլոգիական անվտանգությամբ և ապրելու պայմանների հարմարավետությամբ՝ շենքերի կառուցման միջոցով,
չքավորներին և այլ սոցիալապես պաշտպանվող բնակչության խմբերին բնակարաններով ապահովում, կառույցի վերանորոգում և արդիականացում, որոնք ապահովում են բնակչության կյանքի չափանիշների պահպանումը,
բնակչության սոցիալական սպասարկման համակարգերի զարգացում և կատարելագործում,
բարձր բնակլիմայական և ինժեներաերկրաբանական պայմաններով լեռնային, անապատային, սեյսմավտանգավոր և այլ տարածքների յուրացման և կառուցման մասին քաղաքաշինական և ինժեներատեխնիկական որոշումների կատարելագործում,
գյուղական վայրերում աշխատանքի և կենցաղի բարենպաստ պայմանների ապահովում, ծառայությունների ոլորտի զարգացում, այդ բնակավայրերի քաղաքների (կենտրոնների) հետ և միմյանց միջև տրանսպորտային և տեղեկատվական կապերի կատարելագործում,
բնակավայրերի ինժեներատեխնոլոգիական ապահովման էներգաարդյունավետ համակարգերի կիրառում, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեղային և ոչ տրադիցիոն էներգիայի աղբյուրների օգտագործում (քամու, արևային, գեոտերմալ և այլն),
բնակչությանը բավարար քանակությամբ խմելու ջրով ապահովելու համար ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացում, խմելու ջրի որակի և կեղտաջրերի մաքրման որակի բարձրացում՝ ոչ արտադրական ռեսուրսային կորուստների մինիմալացման հետ մեկտեղ,
սեփականության բոլոր ձևերի ձեռնարկությունների, հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման համար պայմանների ձևավորում, աշխատանքային տեղերի ստեղծում՝ բնակչության սոցիալական կազմին և քանակին որակապես և քանակապես համարժեք,
արտադրական գոտիների զարգացման և արդյունաբերական համալիրների զարգացման ապահովում, առկա բնական նյութական և մարդկային միջոցներով, նորագույն և գիտատարողունակ տեխնոլոգիաների, էներգիայի էկոլոգիապես անվտանգ աղբյուրների ռացիոնալ օգտագործմամբ,
կենցաղային պինդ և արդյունաբերական թափոնների հավաքման, հեռացման և վնասազերծման համակարգի կատարելագործում՝ ներառյալ թունավոր և դժվար վերամշակվողները,
բնակավայրերի բնակկոմունալ տնտեսության գործունեության արդյունավետության կատարելագործում և բարձրացում,
որպես հասարակության ազգային սեփականության ճարտարապետություն՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանում, վերականգնում և ռացիոնալ օգտագործում, էկոլոգիական զբոսաշրջության զարգացում,
բնական լանդշաֆտների պահպանություն և բնապահպանական տարածքների համակարգերի ստեղծում, բնական ռեսուրսների էկոլոգիական վերանորոգմամբ քաղաքակենտրոնացված և միջբնակեցված տարածքներում բնական և վերականգնված լանդշաֆտների առավելագույնս օգտագործման դեպքում,
քաղաքաշինական մեթոդների և միջոցների օգտագործում քաղաքակենտրոնացված տարածքների բնական և տեխնածին աղետների բացասական հետևանքների նախազգուշացման և նվազեցման նպատակով,
խոշոր և խոշորագույն քաղաքների (քաղաք-մետրոպոլի) քաղաքաշինական զարգացման կառավարման կատարելագործում՝ դրանց շրջապատող ագլոմերացիաներով և քաղաքակենտրոնացված տարածքներով:
4. Բնակավայրերի հաստատուն զարգացմանն անցնելու և տարածքների բարեկարգման հիմնական խնդիրները
Կողմերը ներկայիս փուլում, որպես բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգմանն անցնելու հիմնական խնդիրներ, որոշել են հետևյալը.
4.1. Ազգային և միջպետական նորմատիվ-իրավական փաստաթղթերի համակարգի ստեղծում, որն ապահովում է քաղաքաշինական գործունեության կարգավորումը ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներով, որոնք ուղղված են.
բնակավայրերի հաստատուն զարգացման ղեկավար սկզբունքների իրագործմանն անցնելու իրավական ապահովմանը, քաղաքաշինական միջոցներով բնակեցման համակարգի և տարածքների բարեկարգմանը,
քաղաքաշինական գործունեության պետական կառավարման մարմինների բոլոր մակարդակների և այլ սուբյեկտների իրավունքների, պարտավորությունների և պատասխանատվության օրենսդրական կանոնակարգմանը,
քաղաքաշինությունում պետության կողմից երաշխավորված սոցիալական չափանիշի օրենսդրական ամրապնդմանը,
քաղաքային, գյուղական և այլ բնակավայրերի, ինչպես նաև միջբնակեցված տարածքների օգտագործման նորմատիվ-իրավական կանոնակարգմանը,
քաղաքաշինական և տարածքային պաշարների ռացիոնալ օգտագործմանը,
սոցիալական, արտադրական, տրանսպորտային և ինժեներատեխնիկական ենթակառուցվածքների զարգացմանը,
բնական և պատմամշակութային արժեքների պահպանմանը:
4.2 Քաղաքաշինական գործունեության կառավարման համակարգի կատարելագործում.
տարածաշրջանային և տեղական մակարդակներով ճարտարապետական և քաղաքաշինական գործունեության պետական կառավարման մարմինների համակարգի ձևավորման և ամրապնդման հաշվին,
ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներով պետական կառավարման մարմինների իրավասությունների և գործառույթների ու պատասխանատվության նորմատիվ-իրավական ամրապնդման և սահմանազատման հաշվին,
քաղաքաշինական գործունեությամբ պետական կառավարման մարմինների մեխանիզմի և կազմակերպչական ձևերի կատարելագործման հաշվին,
քաղաքաշինական քաղաքականության ձևավորման և անցկացման միջավայրի էկոլոգիական վերանորոգման և բարենպաստ վիճակի պահպանման գործում տեղական ինքնակառավարման մարմինների դերի և բնակչության դերի ուժեղացման հաշվին:
4.3 Բնակավայրերի զարգացման և տարածքների բարեկարգման երկարաժամկետ ծրագրավորման և կանխատեսման գծով ծրագրերի և նախագծերի մշակում և իրականացում, որոնք ուղղված են.
բնակչության կյանքի մակարդակի և որակի բարձրացմանը բնակավայրերի և տարածքների տարածքային կատարելագործման հաշվին,
բնակչության ապրելակերպի անվտանգ պայմանների ստեղծմանը,
հասարակության սոցիալ-մշակութային կարողության պահպանությանը և զարգացմանը,
բնության պահպանությանը, տարածքների նյութական և բնական պաշարների ռացիոնալ օգտագործմանը՝ տարածքը ըստ զարգացման տարբերակելու հաշվարկով (պաշարային կարողությամբ և սահմանափակումներով),
բնակչության ժողովրդագրության կարողության կայունացմանը և ընդլայնմանը,
քաղաքային, գյուղական, այլ բնակավայրերի և տարածքների էկոլոգիապես կողմնորոշված տարածքային կազմակերպման նոր նմուշներին,
տարածքի բարեկարգման միջպետական, ազգային, տարածաշրջանային և զոնալ ծրագրերին ու նախագծերին:
4.4 Քաղաքաշինական գործունեության տեղեկատվական ապահովման համակարգի ստեղծում, որոնք հիմնված են.
ժամանակակից տեղեկատվական միջոցների և տեխնոլոգիաների օգտագործման վրա,
քաղաքաշինական գործունեության, քաղաքաշինական և տարածքային կադաստրների մասին տեղեկությունների բանկերի ձևավորման վրա,
քաղաքային, բնակելի, սոցիալական, կոմունալ, տրանսպորտային, տարածքային զարգացման և էկոլոգիական անվտանգության ցուցանիշների (ինդիկատորների) միասնական (համաձայնեցված) համակարգի մշակման և գործունեության վրա և դրանց մոնիտորինգի:
4.5 Քաղաքաշինական գործունեությունում կառավարման մարմինների մասնագետների, գիտական, նախագծային և մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման կատարելագործում, որը նախատեսում է.
քաղաքաշինական գործունեության բնագավառում մասնագիտացված, այդ թվում՝ միջպետական, նախապատրաստման և վերապատրաստման կենտրոնների կազմակերպում,
ճարտարապետների, տարածքային պլանավորման մասնագետների, քաղաքաշինական ուղղվածության էկոլոգների և այլ մասնագետների համար միջպետական չափանիշների և ուսման ծրագրերի մշակում,
մասնագետների ուսման ձևերի և մեթոդիկայի բնագավառում փորձի փոխանակում, մեթոդական, տեղեկատվական և ուսումնական գրականության նախապատրաստում և հրապարակում:
5. Քաղաքաշինական խարտիայի իրագործմանն ուղղված համատեղ գործողություններ
Կողմերը հանձնարարում են պետական կառավարման ազգային մարմիններին շինարարական, քաղաքաշինական և ճարտարապետական քաղաքականությամբ ապահովել սույն Քաղաքաշինական խարտիայի իրականացման միջոցով.
քաղաքաշինության և տարածքային զարգացման բնագավառում միջպետական նորմատիվ-իրավական ակտերի ստեղծման գործում փոխգործակցություն և խորհրդակցական աջակցման կազմակերպման,
ազգային և նորմատիվ-իրավական ակտերի և քաղաքաշինության ու Համագործակցության պետությունների տարածքային զարգացման, ազգային և միջպետական տեղեկատվական բանկերի ստեղծման մասին,
Համագործակցության պետությունների բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգման կառավարման գործիքների և մեխանիզմների մշակման՝ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված ցուցանիշների (ինդիկատորների) միասնական (համաձայնեցված) համակարգի ադապտացիայի հիման վրա,
տարածքի զարգացման փոխհամաձայնեցված նախագծման, շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական վերականգնման ապահովում այն հատվածներում, որոնք միջպետական հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցային միջանցքների շինարարության միջպետական ծրագրերի կազմում, միջսահմանային տարածաշրջանների բարելավման և շինարարության այլ օբյեկտների,
մայրաքաղաքների, խոշոր և խոշորագույն քաղաքների (քաղաք-մետրոպոլի) և դրանց հարակից ագլոմերացիաների և քաղաքակենտրոնացված տարածքների զարգացման քաղաքաշինական սկզբունքների սահմանման,
ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, քաղաքաշինական և տարածքային մոնիտորինգի միջոցների և համատեղ համակարգերի ներդրմանը աջակցություն,
Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվայնորեն համատեղելի քաղաքաշինական և տարածքային կադաստրների համակարգի ստեղծման,
գոյություն ունեցող սահմանումների հիման վրա քաղաքաշինական գծով տերմինների և հասկացությունների ազգային և միջպետական բառարանների մշակման,
Համագործակցության մասնակից պետությունների քաղաքաշինության և տարածքային զարգացման հարցերով մասնագետների պատրաստման և վերապատրաստման բնագավառում փորձի փոխանակման համակարգի ստեղծման,
սույն Քաղաքաշինական խարտիայի իրականացումը և զարգացումը ապահովող միջպետական ծրագրերի և նախագծերի մշակում (առաջնային միջպետական փաստաթղթերի ցանկը կցվում է), համաձայնեցված ժամկետներում և հաշվի առնելով Կողմերի շահագրգռվածությունը:
6. Եզրափակիչ դրույթներ
Քաղաքաշինական խարտիան ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում՝ նման ընթացակարգերի կատարման մասին ավանդապահին ծանուցումը հանձնելու օրվանից:
Քաղաքաշինական խարտիայում, այն ստորագրած Կողմերի համաձայնությամբ, կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք հանդիսանում են սույն Քաղաքաշինական խարտիայի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում վերոհիշյալ ընթացակարգերին համապատասխան:
Յուրաքանչյուր Կողմ կարող է հայտարարել Քաղաքաշինական խարտիայի մասնակիցների կազմից իր դուրս գալու մասին. այդ մասին‚ դուրս գալուց ոչ պակաս, քան 6 ամիս առաջ‚ ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
Քաղաքաշինական խարտիան բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ ավանդապահին նման միացման մասին փաստաթղթերը փոխանցելու միջոցով:
Կատարված է Մինսկ քաղաքում, 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն:
Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Քաղաքաշինական խարտիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հ ա վ ե լ վ ա ծ
Անկախ Պետությունների Համագործակցության
Քաղաքաշինական խարտիայի
Ց ա ն կ
Քաղաքաշինական խարտիայի իրականացմանն ուղղված առաջնային միջպետական փաստաթղթերի նախագծերի
1. Համագործակցության պետությունների բնակավայրերի հաստատուն զարգացման և տարածքների բարեկարգման Կոնցեպցիաներ:
2. Համագործակցության պետությունների քաղաքաշինական գործունեության առաջնային ուղղություններով համալիր գիտատեխնիկական ծրագիր:
3. Համագործակցության պետությունների բնակավայրերի և տարածքների էկոլոգիական վերանորոգման Կոնցեպցիա՝ կապված համապատասխան զարգացմանն անցնելու հետ:
4. Համագործակցության պետությունների մայրաքաղաքների, խոշոր և խոշորագույն քաղաքների և դրանց հարակից տարածքների զարգացման քաղաքաշինական սկզբունքների Կոնցեպցիա:
5. Գյուղական վայրերի զարգացման հավասարակշռված քաղաքականության ազգային ծրագրերի մշակման մասին, Համագործակցության պետությունների տնտեսության մեջ գյուղական շրջանների նպատակային ներդրման և ինտեգրման ուժեղացման մասին:
6. Համագործակցության պետություններում բնակեցման, տարածքների յուրացման և բարեկարգման ու լեռնային, անապատային, սեյսմիկ և այլ բարդ բնակլիմայական և ինժեներաերկրաբանական պայմաններում բնակավայրերի հաստատուն զարգացմանն անցնելու Կոնցեպցիաների (սխեմաների) ձևավորման և մշակման սկզբունքների մասին Երաշխավորություններ:
7. Առանձին օբյեկտների (համալիրների) շինարարության, սահմանամերձ տարածքների (շրջանների) և Համագործակցության պետությունների անդրսահմանային տրանպորտահաղորդակցային միջանցքների ազդեցության զոնաների գծով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախագծերի մշակման ու համաձայնեցման կարգի մասին Համաձայնագիր:
8. Համագործակցության պետությունների քաղաքաշինական և տարածքային (հողային) կադաստրների մասին ազգային տեղեկատվական համակարգերի ձևավորման և փոխգործակցության սկզբունքների մասին Կոնվենցիա:
9. Բնակավայրերի հաստատուն զարգացման, տարածքների բարեկարգման և էկոլոգիական վերականգնում իրականացնելու փորձի փոխանակման և ստեղծման ուղղությամբ գործողությունների համակարգման‚ Համագործակցության պետություններում ազգային գեոտեղեկատվական համակարգերի մոնիտորինգի մասին Համաձայնագիր:
10. Համագործակցության պետություններում քաղաքաշինական քաղաքականության անցկացման մասին տվյալների միջպետական բանկի ստեղծման մասին Համաձայնագիր:
11. ԱՊՀ պետություններում բնակարանային քաղաքականության Կոնցեպցիաներ:
12. Համագործակցության պետությունների կողմից բնակչության խմբերի փոխադարձ ճանաչման մասին, որոնք սոցիալական (մունիցիպալ) բնակարանով ապահովելու կարիք ունեն:
13. ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների կողմից կատարվող բնակարանային ոլորտում գործողությունների կատարման ընդհանուր սկզբունքների մասին Համաձայնագիր:
14. Բնակարանային շուկայի ձևավորման համար նորմատիվ-իրավական հիմքի և ֆինանսավորման արտաբյուջետային աղբյուրների օգտագործման մեխանիզմների ձևավորման ուղղությամբ Երաշխավորություններ:
15. Քաղաքաշինական գործունեության, Համագործակցության պետություններում պետական քաղաքաշինական և տարածքային կադաստրների ստեղծման և վարման բնագավառում հիմնական (առաջատար) ազգային և միջպետական գիտահետազոտական, նախագծային և ուսումնական կազմակերպությունների Ցանկ:
16. Համագործակցության պետություններում քաղաքաշինական գործունեության ոլորտում կառավարման մարմինների մասնագետների, գիտական, նախագծային և մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի մասին Համաձայնագիր:
*Խարտիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 8-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|