Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (07.06.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
24.12.1999
Ստորագրման ամսաթիվ
24.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Տեղեկատվայնացման ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական պաշարների և համակարգերի ձևավորման, միջպետական ծրագրերի իրականացման գործում համագործակցության մասին

 

Անկախ Պետություների Համագործակցության Տնտեսական խորհուրդը Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր) հանձնարարությամբ.

ձգտելով ունենալ իրենց ներդրումը իրավահավասար և փոխշահավետ հիմունքներով տնտեսական ինտեգրացման տեղեկատվական հիմքի ստեղծման գործում,

ելնելով տեխնոլոգիական պայմանների, սարքավորումային և ծրագրային միջոցների, պոտենցիալ օգտագործողների համար տեղեկության մատչելիությունն ապահովող հեռահաղորդակցման համակարգերի ստեղծման անհրաժեշտությունից,

համոզված լինելով, որ տեղեկատվայնացման բարձր արդյունավետություն ունեցող ժամանակակից համակարգերի և միջոցների լայն օգտագործումը տնտեսական և մշակութային զարգացման կարևոր գործոն է,

 

համաձայնեց ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

պետական պատվիրատու - միջպետական ծրագրի մասնակից պետության գործադիր իշխանության մարմին (կամ այլ լիազորված կազմակերպություն), որը պատասխանատու է սույն Համաձայնագրին համապատասխան այդ պետության ստանձնած պարտավորությունների կատարման համար,

տեղեկություն - անձանց, առարկաների, փաստերի, իրադարձությունների, երևույթների և գործընթացների մասին տվյալներ, անկախ դրանց գրանցման և ներկայացման ձևից,

տեղեկատվայնացում – քաղաքացիների, պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, հասարակական միավորումների իրավունքների իրականացման և տեղեկատվական կարիքների բավարարման համար լավագույն պայմանների ստեղծման կազմակերպչական սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական գործընթաց՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրությամբ պահպանվող պետական, առևտրային կամ այլ գաղտնիքներ չհանդիսացող տեղեկատվական պաշարների ձևավորման և օգտագործման հիման վրա,

տեղեկատվական համակարգ - փաստաթղթերի (փաստաթղթերի զանգվածներ) և տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ հաշվողական տեխնիկայի և տեղեկատվայնացման գործընթացներն իրականացնող կապի միջոցների օգտագործմամբ, կազմակերպչորեն կանոնակարգված ամբողջություն,

տեղեկատվական գործընթացներ – տեղեկության հավաքման, մշակման, կուտակման, պահպանման, որոնման և տարածման գործընթաց,

տեղեկատվական պաշարներ – տեղեկատվական համակարգերում (գրադարաններում, արխիվներում, ֆոնդերում, տվյալների բանկերում և տեղեկատվական այլ համակարգերում) փաստաթղթեր և փաստաթղթերի զանգվածներ, որոնք պատրաստված և համակարգված են օգտագործման համար հարմար և պիտանի ձևով,

համակարգող – պետական պատվիրատուներից մեկը, որը փոխադարձ համաձայնությամբ ապահովում է նրանց օպերատիվ փոխգործակցությունը միջպետական ծրագրերի իրականացման ընթացքում, կազմակերպում է պետական պատվիրատուների միջև փոխադարձ խորհրդակցությունները և տեղեկության փախանակումը, միջպետական ծրագրերի իրականացման առանձին փուլերի օպերատիվ պլանների համաձայնեցնումը, համագործակցության կատարելագործմանն ուղղված հանձնարարականների մշակումը, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների միջանկյալ և վերջնական արդյունքների օգտագործումը, նախապատրաստում և միջպետական մարմիններին է ներկայացնում այդ ծրագրերի իրականացման մասին համաձայնեցված տեղեկություն:

Որպես միջպետական ծրագրի համակարգող կարող են հանդես գալ նաև միջազգային գիտահետազոտական կենտրոնները և գիտական կազմակերպությունները, անդրազգային ֆինանսաարդյունաբերական խմբերը և միջպետական մարմինները: Եթե միջպետական ծրագիրը բաղկացած է առանձին նախագծերից, որոնք ֆինանսավորվում են միջպետական ծրագրի համապատասխան մասնակից պետությունների կողմից, ապա նման նախագծերի համակարգողի դերը ստանձնում են այդ նախագծերի ազգային պետական պատվիրատուները,

միջպետական ծրագրեր - վերջնական արդյունքներով փոխկապակցված ծրագրեր, որոնք իրականացվում են գործունեության համաձայնեցված ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ ջանքերով,

ստանդարտացում - գործունեություն, որն ուղղված է իրական գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների նկատմամբ համընդհանուր և բազմակի օգտագործման համար դրույթներ սահմանելու միջոցով որոշակի բնագավառում կանոնակարգման լավագույն աստիճանի հասնելուն,

հավաստագրում – տեխնիկական և ծրագրային միջոցների համապատասխանության հաստատման ընթացակարգ, որի միջոցով արտադրողից (վաճառող, կատարող) և սպառողից (գնորդ) անկախ կազմակերպությունը գրավոր սահմանում է արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին,

ԷԴԻ /Electronic Data Interchange (EDI) անգլերեն արտահայտության հապավումը/ - տեղեկատվական համակարգ, որն ապահովում է համաձայնեցված կառուցվածքով (ստանդարտով) գործնական տեղեկության փոխանցումը համընդհանուր ընդունված չափորոշիչների և տվյալների բառարանների օգտագործմամբ,

ԷԴԻՖԱԿՏ /Electronic Data Interchange for Administration, Commerce and Transpօrt (EDIFACT) անգլերեն արտահայտության հապավումը/ - ԷԴԻ փաստաթղթի ՄԱԿ-ի միջազգային ստանդարտ, որը կիրառվում է կառավարման, առևտրի և տրանսպորտի համար:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Համաձայնագիրը կարգավորում է տեղեկատվայնացման ոլորտում Կողմերի փոխհարաբերությունները, որոնք ուղղված են՝

տեղեկատվայնացման ոլորտում համագործակցության զարգացմանը և միջպետական տեղեկատվական փոխշահավետ փոխանակման ապահովմանը,

միջպետական ծրագրերի ձևավորմանը և իրականացմանը,

սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տեղեկատվական պաշարների, նաև նրանց կողմից սույն Համաձայնագրի իրականացման արդյունքում ձևավորված ընդհանուր տեղեկատվական պաշարների ձևավորմանը, օգտագործմանը և պաշտպանությանը,

տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների ստեղծմանը և օգտագործմանը,

տեղեկության և տեղեկատվական գործընթացներին մասնակցող Կողմերի իրավունքների պաշտպանությանը։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կողմերը անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում միջպետական ծրագրերի իրականացման համար պայմանների ստեղծման ուղղությամբ, որոնք նպաստում են սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական փոխգործակցության արդյունավետ և որակյալ տեղեկատվական ապահովմանը։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերն իրականացնում են համագործակցություն միջպետական ծրագրերի մշակման, համաձայնեցման և իրականացման ուղղությամբ: ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվայնացման ոլորտում համագործակցության միջպետական ծրագրերի ձևավորման առաջնային ուղղությունների բազային ցանկը բերվում է սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում, որը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Տեղեկատվայնացման, տեղեկատվական շուկայի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման ոլորտում համագործակցությունն իրականացվում է իրավահավասարության, փոխշահավետության և Կողմերի շահերը հաշվի առնելու հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը համագործակցություն են իրականացնում սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվայնացման ոլորտում համագործակցության միջպետական ծրագրերի ձևավորման և իրագործման Կարգի (2-րդ հավելված) հիման վրա միջպետական ծրագրերի իրագործման գործում:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը տեղեկատվայնացման ոլորտում համագործակցությունը զարգացնում են հետևյալ հիմնական ուղղություններով.

միջպետական ծրագրերի մշակում և իրականացում,

տեղեկատվական պաշարների շուկայի, գործունեության համաձայնեցված ոլորտների ծառայությունների, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների, դրանց ապահովման միջոցների զարգացում,

համատեղ օգտագործման տեղեկատվական պաշարների ստեղծում,

տեղեկատվայնացման ոլորտում գիտատեխնիկական և արդյունաբերական փոխշահավետ համագործակցության իրականացում՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից համաշխարհային միտումները,

տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծում,

տեղեկատվայնացման տեխնկական միջոցների ազգային արտադրողների պաշտպանություն՝ հաշվի առնելով շուկայական հարաբերությունների պայմաններում սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության ազգային օրենսդրությունը,

տեղեկատվական ծառայությունների համար փոխհաշվարկների և վճարումների մեխանիզմների և համակարգերի մշակում,

համակարգ մուտք գործող տեղեկատվական զանգվածների ազգային լեզուներով սինխրոն մեքենայացված թարգմանության ծրագրերի ստեղծման ուղղությամբ աշխատանքների կատարում,

ՄԱԿ-ի ԷԴԻՖԱԿՏ միջազգային ստանդարտների հիման վրա հաղորդագրությունների էլեկտրոնային փոխանակման համակարգի ձևավորում,

գործունեության համաձայնեցված ոլորտներում տեղեկատվական ռեսուրսների պաշտպանություն,

տեղեկատվայնացման տեխնիկական և ծրագրային միջոցների ստանդարտացում,

տեղեկատվայնացման տեխնիկական և ծրագրային միջոցների հավաստագրում,

տեղեկատվայնացման ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման ներդաշնակեցում,

տեղեկատվական ոլորտում ապահովագրման շուկայի ստեղծում և զարգացում՝ տեղեկության կորստի, գողության, աղավաղման, արտահոսքի, կեղծման և փակման հետևանքով տեղեկատվական պաշարների սեփականատերերին, տիրապետողներին և օգտագործողներին, համակարգերին և տեխնոլոգիաներին հասցված ֆինանսական վնասի փոխհատուցման նպատակով,

միջպետական ծրագրերի նախագծերի մշակման ու իրագործման համար ներդրումների ներգրավում և խթանման մեխանիզմների օգտագործում,

տեղեկատավության արդյունաբերության մարկետինգ,

տեղեկատվայնացման բնագավառում որակյալ մասնագետների պատրաստում:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերը զարգացնում են համագործակցությունը հետևալ ձևերով.

տեղեկության փոխանցման ազգային ցանցերի ստեղծման և զարգացման ուղղությամբ տեխնիկական փոխգործակցության իրականացում և ազգային և միջազգային տեղեկատվական պաշարների մատչելիությանն ուղղված տեղեկատվական ծառայությունների տրամադրում՝ հարմար ձևով, մատչելի գնով և երաշխավորված որակի,

աջակցություն տվյալների և տեղեկատվական պաշարների փոխանցման ազգային ցանցերի ձևավորմանը և զարգացմանը,

տեխնիկական փաստաթղթերի և գիտատեխնիկական տեղեկության փոխշահավետ փոխանակում, այդ թվում՝ այնպիսի փաստաթղթերի, որոնք վերաբերում են տեղեկատվայնացման ոլորտում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը,

փոխգործակցության իրականացում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում՝ ներգրավելով սույն Համաձայնագրի մասնակից պետություների մասնագետներին,

աջակցություն նոր տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման աշխատանքներ կատարող համատեղ կազմակերպությունների, միավորումների, ձեռնարկությունների և ֆիրմաների ստեղծմանը,

փոխգործակցության իրականացում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության համակարգի կատարելագործման ուղղությամբ,

տեղեկատվայնացման համակարգերի ու միջոցների և հաշվողական տեխնիկայի փոխադարձ ձեռքբերմանն‚ ընդլայնամանն ուղղված գործնական միջոցառումների մշակում և իրագործում:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Միջպետական ծրագրերի պատրաստման և իրագործման ուղղությամբ Կողմերի համագործակցությունն իրականացվում է համաձայնագրի կնքմամբ, որում ամրագրվում են Կողմերի՝ ծրագրի շրջանակներում փոխգործակցության պայմանները:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Տեղեկատվայնացման ոլորտում փոխգործակցություն մասին պայմանագրեր կնքելիս սույն համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտները ղեկավարվում են իրենց պետությունների ազգային օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Մի Կողմի մյուս Կողմից ստացած ցանկացած տեղեկությունը, բացառությամբ՝ բաց տեղեկության, նյութերը, ծրագրային և տեխնիկական միջոցները չեն կարող փոխանցել որևէ մեկին առանց այն Կողմի նախնական գրավոր համաձայնության, որից դրանք ստացվել են:

Տվյալ դրույթը խախտած Կողմը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պատասխանատվություն է կրում:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Կողմերն ապահովում են համատեղ աշխատանքների այն արդյունքների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, որոնք ստացվել են գիտատեխնիկական տեղեկության միջպետական ծրագրերն իրագործելիս: Այն տեղեկության, որը այդ աշխատանքների ընթացքում մի Կողմը տրամադրում է մյուս Կողմին՝ իրենց ազգային օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի (որոնց մասնակից են Կողմերը) դրույթներին համապատասխան:

Որևէ Կողմի սեփականություն հանդիսացող տեղեկատվական պաշարների մատչելիության ապահովումը մյուս Կողմերի համար իրականացվում է միայն տեղեկատվական պաշարների սեփականատեր Կողմի թույլտվությամբ: Կողմերը համատեղ մշակում են վերոհիշյալ տեղեկատվական պաշարների մատչելիության ապահովման սկզբունքներն ու մեխանիզմները:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Կողմերը նպաստում են միջպետական ծրագրերի ֆինանսավորման հարցերի լուծման ուղիներ գտնելուն:

Միջպետական ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում են Կողմերը՝ հաշվի առնելով նրանց ֆինանսական հնարավորություններն ու շահագրգռվածությունը:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագրի կատարումը համակարգելու համար պատասխանատու իրավասու մարմինները սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային մարմիններն են, որոնք համակարգում են տեղեկատվական պաշարների և տեղեկատվական համակարգերի զարգացման հարցերը:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Կողմերը նպաստում են այդ ծրագրերի նախագծերի մշակմանը և դրանց իրականացմանը մասնակցող տնտեսավարող սուբյեկտների համար առավել ընդունելի պայմաններ ստեղծելուն՝ նրանց կողմից համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ կատարելիս, տեղեկատվայանացման միջոցների և համակարգերի փոխադարձաբար ձեռքբերելիս և գիտատեխնիկական փաստաթղթեր փոխանակելիս:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում միջազգային այլ պայմանագրերով (որոնց մասնակիցներն են Կողմերը) Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրություններով:

Արձանագրություններն ուժի մեջ են մտնում բոլոր Կողմերի հետ համաձայնեցնելուց հետո՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգով, ինչպես սահմանված է Համաձայնագրի 22-րդ հոդվածով:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Մի Կողմից մյուս Կողմին փոխանցվող ամբողջ տեղեկությունը կթարգմանվի ռուսերեն և, նրանց փոխադարձ համաձայնությամբ, այն Կողմի /Կողմերի/ պետական լեզվով, որը ստանում է տեղեկություն՝ ռուսերեն տողատակային թարգմանությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվում են սույն Համաձայնագրի շահագրգիռ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Կողմերը սույն Համաձայնագրի ստորագրումից վեց ամիս հետո տեղեկացնում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին տեղեկատվական պաշարների և տեղեկատվական համակարգերի զարգացման հարցերն համակարգելու համար պատասխանատու մարմինների մասին:

Կողմերը նաև որոշում են փոխհամաձայնեցված միջպետական ծրագրերն իրականացնող համակարգողին:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա սկզբունքները և նպատակները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար, բոլոր Կողմերի համաձայնությամբ, նման միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին հանձնելու միջոցով: Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նման միանալուն համաձայն լինելու մասին վերջին հաղորդագրությունը ավանդապահի կողմից ստացվելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու պահից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Սույն Համաձայնագիը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուն պես Համաձայնագիրն ինքնին կերկարաձգվի ամեն անգամ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերը ընդհանուր համաձայնությամբ Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին որոշում չկայացնեն:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին՝ նախապես կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր Կողմին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը:

 

Հ ա վ ե լ վ ա ծ  1

Տեղեկատվայնացման ոլորտում Անկախ Պետությունների

Համագործակցության մասնակից պետությունների

տեղեկատվական պաշարների և համակարգերի ձևավորման,

միջպետական ծրագրերի իրականացման գործում

համագործակցության մասին 1999 թվականի դեկտեմբերի 24-ի՝

Համաձայնագրին կից

 

ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվայնացման ոլորտում համագործակցության միջպետական ծրագրերի ձևավորման համար առաջնային ուղղությունների հիմնական ցանկը

 

հ/հ

Մշակվող ծրագրերի անվանումը

Կատարողները

Սպասվող արդյունքները

Փաստա-թղթերի ներկայաց-ման ժամկետը

1

2

3

4

5

1.

Ազատ առևտրի գոտու տեղեկատվական ապահովում

ԱՊՀ Գործադիր կոմիտե, ԱՊՀ վիճակագրական կոմիտե, ՄԾՂԽ, ԱՏԳՂԽ, ԿՏՀ և Համագործակցության այլ շահագրգիռ մարմիններ

Ենթադրվում է պետություններում ստեղծել էլեկտրոնային առևտրի ազգային կենտրոններ, որոնք հիմնվում են տեղեկությունների փոխանակման միջազգային չափանիշների վրա (ԷԴԻՖԱԿՏ):

Նման կենտրոնների ստեղծումը և դրանց միավորումը միջպետական ցանցի մեջ թույլ կտա ապրանքների և ծառայությունների սպառողներին ու արտադրողներին ապահովել տեղեկատվական ռեսուրսներով, էականորեն խթանել Համագործակցության պետություններում շուկայի ենթակառուցվածքը:

Համագործակցության հարկային և մաքսային ծառայությունների համար կստեղծվեն ինտեգրացված տեղեկատվական համակարգեր, որոնք կապահովեն բոլոր հանգույցների և ծառայությունների գործունեությունը ազգային օրենսդրության համապատասխան և հսկողություն, որը կբացառի եկամուտների թաքցնումը և այլ չարաշահումներ:

Ենթադրվում է ստեղծել իրավական տեղեկատվության, մաքսային վիճակագրության, բորսային տեղեկատվության և համաշխարհային գների մասին տեղեկատվության, ապրանքների մատակարարողների և սպառողների դասակարգիչների տեղեկատվական համակարգեր և տվյալների շտեմարաններ:

Նախատեսվում է ստեղծել.

ժամանակակից վճարային սարքավորումների կիրառումը ապահովող միջբանկային հաշվարկների համակարգ,

միջազգային չափանիշներին համապատասխանող միջբանկային հաշվարկների համար համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքներ,

միջազգային զբոսաշրջության օժանդակության համար տեղեկատվական համակարգեր:

2000-2002թթ.

2.

ԱՊՀ մասնակից պետությունների ազատ առևտրի գոտու փաստաթղթերի շրջանառության ստանդարտացում և միասնականացում` էլեկտրոնային փաստաթղթավարման միջազգային չափանիշների հիման վրա

ԱՊՀ Գործադիր կոմիտե, ՀՏԽ, ԱՊՀ ԵՏԽ, ԱՏԳՂԽ, ԱՊՀ ՀԽ և Համագործակցության այլ շահագրգիռ մարմիններ

ՄԱԿ-ի ԷԴԻՖԱԿՏ տեղեկատվական հաղորդագրությունների չափանիշները կապահովեն կառավարման, նյութական արտադրության, առևտրային գործողությունների, ռեսուրսների և ապրանքների տեղաշարժման, գիտական հետազոտությունների և աշխարհի բոլոր պետությունների գործունեության այլ տեսակների ոլորտների մերձեցումը: Դա ձեռք է բերվում համաշխարհային տեղեկատվական համակարգերում շրջանառվող և այդպիսով բոլորին հասկանալի գործարար հաղորդակցության լեզու ձևավորող փաստաթղթերի միասնական ձևերի հաշվին: Ընդ որում‚ տասնապատիկ անգամ արագանում է հաղորդագրությունների փոխանցումը, պակասում է փաստաթղթերի և հնարավոր սխալների քանակը, ինչն արդյունքում հանգեցնում է հսկայական խնայողության տեղեկատվական համակարգերի ստեղծման և շահագործման դեպքում:

2000-2001թթ.

3.

Տեղեկատվական-հեռուստահաղորդակցական համակարգերի ստեղծում հետևյալ ոլորտներում համագործակցության ապահովման համար.

արդյունաբերական և ներդրումային քաղաքականության, տրանսպորտի և կապի,

ֆինանսական և բանկային,

գիտատեխնոլոգիական, ռադիոհաղորդման և հեռուստատեսության

ԱՊՀ Գործադիր կոմիտե, ԿՏՀ, ՄԱԿ, ՏՀԽ, ՍՄԽ, ՄԾՂԽ, ԱՏԳՂԽ, ԱՊՀ ԵՏԽ, Ռուսաստանի կապի նախարարության, ԿՏԿԴԳ և Համագործակցության այլ շահագրգիռ մարմիններ

ԱՊՀ տեղեկատվական տարածքի ձևավորման Հայեցակարգի իրագործման համար փաստաթղթերի և միջոցառումների պատրաստման Հեռանկարային պլանին համապատասխան ենթադրվում է Համագործակցության պետություններում տեղեկատվական-վերլուծական կենտրոնների ստեղծում, որոնք փոխգործակցում են շահագրգիռ կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ և դրանց ապահովում են տեղկատվությամբ ապրանքների վաճառքի շուկաների, գնային քաղաքականության, ազգային և միջազգային չափանիշների և ինչպես պետությունում ապրանքների ու ծառայությունների զանգվածային արտադրության համար հավաստագրերի վերաբերյալ, այնպես էլ հաշվի առնելով աշխատանքի միջպետական և միջազգային բաժանումը:

Ծրագրի շրջանակներում կզարգանան գոյություն ունեցողները և կստեղծվեն նորերը.

տրասնպորտային, էլեկտրակապի և փոստի, հեռուստատեսության և ռադիոհաղորդման ծառայությունների շուկաներում տեղեկատվական տեխնոլոգիաներ,

ագրոարդյունաբերական համալիրների համար տեղեկատվական ապահովման համակարգեր,

արդյունաբերության և ներդրումների գծով տվյալների շտեմարաններ,

պահանջարկի և առաջարկի ուսումնասիրման տեղեկատվական տեխնոլոգիաներ,

 տրանսպորտի բոլոր տեսակների համար տեղեկատվական-հաշվիչ ցանցեր,

արտաքին առևտրային բեռների համար տրանսպորտային-թիկունքային համակարգեր:

2000-2002թթ.

4.

Տեղեկատվական-հեռուստահաղորդակցական համակարգերի ստեղծում բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև սեյսմոլոգիական մոնիտորինգի, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ոլորտներում համագործակցության ապահովման նպատակով

ԱՊՀ Գործադիր կոմիտե, ՄԷԽ և Համագործակցության այլ շահագրգիռ մարմիններ

Ենթադրվում է զարգացնել գոյություն ունեցող և ստեղծել նոր բազմանպատակ տեղեկատվական-տեխնոլոգիական հիմք (վերաբաշխված ստացիոնար շարժական տեղեկատվական-չափիչ համալիրներ, մոնիտորինգներ, ազգային և միջպետական հեռահաղորդակցական համակարգեր) տվյալների և տեղեկությունների ողջ համակցության հավաքի, կուտակման, վերլուծության և տարածման համար` նորմալ և արտակարգ իրավիճակներում Համագործակցության պետությունների բնակչության անվտանգության երաշխիքի ապահովման ուղղությամբ սոցիալ-տնտեսական, հիդրօդերևութաբանական, էկոլոգիական, սեյսմիկ և այլ հիմնախնդիրների լուծման համար:

2000-2002թթ.

5.

Սոցիալ-աշխատանքային, իրավական տեղեկատվության փոխանակման, առողջության, կրթության, գիտության և մշակույթի պահպանության ոլորտներում համագործակցության ապահովման համար տեղեկատվական-հեռուստահաղորդակցական համաձայնեցված համակարգերի ստեղծում

ԱՊՀ Գործադիր կոմիտե, ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության‚ աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության գծով Խորհրդակցական խորհուրդ և Համագործակցության այլ շահագրգիռ մարմիններ

Սոցիալական ոլորտում կստեղծվեն Համագործակցության պետությունների ապահովագրված անձանց անհատական (անձնավորված) հաշվառման համար կորպորատիվ տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև իրականացվում է տվյալների օպերատիվ միջպետական փոխանակում ԷԴԻՖԱԿՏ միջազգային չափանիշների հիման վրա կենսաթոշակների նշանակման համար:

Նախատեսվում է ԱՊՀ երկրների աշխատանքի ընդհանուր շուկայի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում, որը ներառում է զբաղվածության, միգրացիայի, սոցիալական պաշտպանության, պահպանության և բնակչության աշխատանքի պայմանների և սոցիալ-աշխատանքային հարաբերությունների բնագավառում նորմատիվ-իրավական փաստաթղթերի վերաբերյալ տվյալների շտեմարանները:

ԱՊՀ մասնակից պետությունների ապահովման համար զարգացում կստանան համաձայնեցված տեղեկատվական-հեռուստահաղորդակցական համակարգերը‚ իրավական տեղեկատվության, դիստանցիոն ուսուցման, ուսումնական նյութերի իրավահավասար և փոխշահավետ փոխանակման, ինչպես նաև միջազգային կրթական ցանցերի մատչելիությունը ապահովող հեռահաղորդակցական համակարգերը, էլեկտրոնային դասագրքերի, տեղեկատուների, ուսումնական ձեռնարկների պատրաստման և կիրառման համակարգերը:

Առողջության պահպանության ոլորտում կզարգանան և կկիրառվեն ավտոմատացված տեղեկատվական համակարգեր բոլոր կատեգորիաների և ուղղությունների բժշկական հաստատությունների համալիր տեղեկատվայնացման, դիստանցիոն ախտորոշման և խորհրդատվությունների ժամանակակից տեխնոլոգիաների ուղղությամբ, հիվանդությունների և համաճարակների տարածման մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման տարբեր ուղղություններով տվյալների առարկայական շտեմարանների ստեղծում:

2000-2002թթ.

     

Մշակույթի ոլորտում նախատեսվում է զարգացնել ազգային և միջազգային էլեկտրոնային թանգարանների և պատկերասրահների և Համագործակցության պետությունների ազգային մշակույթների հարստությունների էլեկտրոնային այլ տեսակների ստեղծման տեղեկատվական համակարգերը:

Ենթադրվում է Համագործակցության երկրների տեղեկատվական-գրադարանային փոխգործակցության ընդլայնումը՝ դրանց ռեսուրսների համատեղ ձևավորման և օգտագործման ուղղությամբ, ազգային և միջազգային էլեկտրոնային թանգարանների և պատկերասրահների ստեղծման, ինչպես նաև մշակույթի և արվեստի վերաբերյալ տվյալների միասնական շտեմարանի ստեղծման բնագավառում համագործակցության զարգացում:

 

6.

Նորմատիվ-մեթոդական հիմքի ստեղծում և ԱՊՀ մասնակից պետություններում տեղեկատվական ռեսուրսների ապահովագրման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների անցկացում

ԱՊՀ Գործադիր կոմիտե, ԿՏՀ, Ռուսաստանի կապի նախարարություն և Համագործակցության այլ շահագրգիռ մարմիններ

Ապահովագրման ծրագրերի իրագործումը թույլ կտա ապահովել Համագործակցության պետությունների ապահովագրության շուկայի զարգացումը և տեղեկատվական համակարգերի սեփականատերերի ու օգտագործողների խախտված գույքային շահերի վերականգնման երաշխիքները:

1999-2002թթ.

7.

Համագործակցության մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխանակման ավտոմատացված համակարգի (ԱՊՀ ՏՓԱՀ) և նրա ենթահամակարգերի կատարելագործում և զարգացում

ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետություններ, ԱՊՀ Գործադիր կոմիտե, ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների Խորհուրդ, ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհուրդ, ԿՏԿԴԳ և Համագործակցության այլ շահագրգիռ մարմիններ

Ենթադրվում է իրագործել ԱՊՀ ՏՓԱՀ կատարելագործում և զարգացում.

Համագործակցության պետությունների պետական իշխանության մարմինների միջև և ԱՊՀ կանոնադրական մարմինների հետ, այդ թվում ազատ առևտրի գոտու ձևավորման գործընթացում տեղեկատվական փոխանակման կազմակերպման համար կորպորատիվ Iոtraոet ցանցի ստեղծման միջոցով,

Համագործակցության միջպետական տեղեկատվական ֆոնդերի ավելացում (համապատասխան միջպետական համաձայնագրերի ընդունման հետ մեկտեղ) և միավորված միջպետական ռեսուրսում դրանց ինտեգրացիայի միջոցով` ԱՊՀ ՏՓԱՀ աբոնենտների կողմից ապահովելով հարմար սանկցավորված մուտք դեպի այդ տեղեկատվություն,

ԱՊՀ մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման ենթահամակարգի ստեղծում (ԱՊՀ ՍԶ ԱԵ),

 «Ատլաս-ԱՊՀ» տվյալների փոխանցման մուլտիարձանագրային (X.25, IP,FR) ցանցի ստեղծում, որը հանդիսանում է ԱՊՀ ՏՓԱՀ միասնական հեռահաղորդակցական հիմք և ծածկագրված փաստաթղթավորված կապի համակարգ,

շարունակել օգտագործել ՀՏ-Ինֆորմ որպես հեռահաղորդակցական միջավայր,

2000-2003թթ.

     

«Ատլաս-ԱՊՀ» էլեկտրոնային փոստի միասնական համակարգի ստեղծում Համագործակցության պետությունների պետական իշխանության մարմինների միջև և ԱՊՀ կանոնադրական մարմինների հետ տեղեկատվական փոխանակման կազմակերպման համար (ԱՊՀ ՏՓԱՀ օգտագործողների և ծածկագրված փաստաթղթավորված կապի համակարգի միջև),

ԱՊՀ ՏՓԱՀ այլ ենթահամակարգերի ստեղծում՝ համապատասխան միջպետական համաձայնագրեր ընդունելու հետ մեկտեղ` ԱՊՀ ՏՓԱՀ-ում իրացվող նմուշային որոշումների և տեխնոլոգիաների հիման վրա:

 

 

«Կատարողներ» աղյուսակում շարադրված հապավումների պարզաբանումը`

ՀՏԽ` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տրանսպորտի նախարարների համակարգող տրանսպորտային խորհրդակցություն,

ՄԱԿ` Միջպետական ավիացիոն կոմիտե,

ՍՄԽ` Ստանդարտացման, չափաբանության և հավաստագրման միջպետական խորհուրդ,

ՄԷԽ` Միջպետական էկոլոգիական խորհուրդ,

ԿՏՀ` Կապի բնագավառում տարածաշրջանային համագործակցություն,

ԱՊՀ ԵՏԽ` Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի գծով խորհուրդ,

ԱՏԳՂԽ` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արտաքին տնտեսական գերատեսչությունների ղեկավարների խորհուրդ,

ՄԾՂԽ` Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդ,

ԱՊՀ Վիճակագրական կոմիտե` Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական վիճակագրական կոմիտե,

ԿՏԿԴԳ`Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր կապի և տեղեկատվության դաշնային կառավարական գործակալություն:

 

Հ ա վ ե լ վ ա ծ  2

Տեղեկատվայնացման ոլորտում Անկախ Պետությունների

Համագործակցության մասնակից պետությունների

տեղեկատվական պաշարների և համակարգերի ձևավորման,

միջպետական ծրագրերի իրականացման գործում

համագործակցության մասին 1999 թվականի դեկտեմբերի 24-ի՝

Համաձայնագրին կից

 

Կ ա ր գ

 

ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվայնացման ոլորտում համագործակցության միջպետական ծրագրերի ձևավորման և իրագործման

 

1. Հիմնական հասկացությունները

 

1. Տեղեկատվայնացման ոլորտում միջպետական ծրագրեր ձևավորելիս և իրագործելիս Կողմերը ղեկավարվում են ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն Կարգով:

2. Տեղեկատվայնացման ոլորտում համագործակցության միջպետական ծրագրերը (այսուհետ՝ միջպետական ծրագրեր) ԱՊՀ մասնակից պետությունների՝ տեղեկատվայնացման գործընթացների և տեղեկատվական փոխգործակցության ապահովման նկատմամբ համատեղ մոտեցումների մշակման գծով համագործակցության ձև են և կազմված են հետևյալ բաժիններից.

հիմնահարցի բովանդակությունը և այն ծրագրային մեթոդներով լուծելու հիմնավորումը,

միջպետական ծրագրի հիմնական նպատակները և խնդիրները, իրագործման ժամկետները և փուլերը,

ծրագրային միջոցառումների համակարգը՝ անհրաժեշտության դեպքում ներառելով աշխատանքի տեղավորմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված միջոցառումները,

միջպետական ծրագրի ռեսուրսային ապահովումը (բյուջետային միջոցների և/կամ արտաբյուջետային աղբյուրների հաշվին),

միջպետական ծրագրի իրագործման մեխանիզմը,

միջպետական ծրագրի կառավարման կազմակերպումը և դրա իրագործման ընթացքի համակարգումը,

միջպետական ծրագրի իրագործման արդյունավետության, սոցիալ-տնտեսական և էկոլոգիական հետևանքների գնահատումը,

միջպետական ծրագրի անձնագիրը, որը պարունակում է դրա անվանումը, նշում շահագրգիռ Կողմերի համակարգողի մասին, ինչպես նաև նպատակները և խնդիրները, իրագործման ժամկետները, նշում հիմնական միջոցառումները կատարողների, ֆինանսավորման ծավալների և աղբյուրների, միջպետական ծրագրի իրագործման սպասվող վերջնական արդյունքների մասին,

յուրաքանչյուր միջպետական ծրագրի համար անհրաժեշտ է ապահովել բոլոր ծրագրային միջոցառումների համաձայնեցումը և դրանց իրականացման հերթականությունը՝ ֆինանսական ռեսուրսների նախատեսվող ծավալներով, ինչպես նաև ճյուղային և տարածաշրջանային խնդիրների լուծման համաձայնեցումը և համալիրությունը: Մոտակա մեկ-երկու տարիների համար պետք է կոնկրետացվեն ծրագրային միջոցառումները, դրանց ֆինանսավորումը, բիզնես-պլանները՝ սոցիալ-տնտեսական և տեխնիկատնտեսական հիմնավորումներով:

3. Միջպետական ծրագիրը կարող է ներառել այնպիսի նախագծեր, որոնք լրիվ կամ մասնակի կատարվում և ֆինանսավորվում են սույն Կարգի V բաժնով նախատեսված կարգով:

 

2. Ծրագրային մշակման համար հիմնահարցի ընտրությունը

 

4. Միջպետական ծրագրերի մշակման նախաձեռնողներ կարող են լինել Կողմերը, միջպետական և միջկառավարական մարմինները, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների շահագրգիռ կազմակերպությունները և գերատեսչությունները:

5. Հիմնահարցի նախնական ընտրությունը կատարվում է տեղեկատվայնացման ոլորտում գործող միջպետական (միջկառավարական) մարմինների (այսուհետ՝ միջպետական մարմիններ) կողմից:

6. Յուրաքանչյուր Կողմն իրավունք ունի միջպետական մարմիններում իր ներկայացուցչի միջոցով հանդես գալ կոնկրետ միջպետական ծրագրի ձևավորման մասին առաջարկությամբ:

Հիմնահարցի ծրագրային մշակման մասին առաջարկությանը կցվում են.

դրա ծագման պատճառների վերլուծությունը,

հիմնահարցի լուծման հնարավոր միջոցները, այն միջոցառումների առաջարկվող ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել տեղեկատվայնացման, տեխնիկայի, տեխնոլոգիաների, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման, հիմնահարցի լուծման համար կազմակերպչական, աշխատանքային, տնտեսական և իրավական հարաբերությունների ոլորտում, դրա իրագործման հնարավոր ժամկետները,

ֆինանսական ռեսուրսների պահանջի հիմնավորումը՝ նշելով հնարավոր աղբյուրների ներգրավումը և միջպետական ծրագրի նախագծի իրագործումից սպասվող շահույթի բաշխումը,

միջպետական ծրագրի սոցիալ-տնտեսական արդյունավետության և իրագործման հետևանքների նախնական գնահատումը, ծրագրային միջոցառումների համապատասխանությունը էկոլոգիական և այլ պահնաջներին,

միջպետական ծրագրի պետական պատվիրատուների, մշակողների, հիմնական մատակարարների և կապալառուների ցանկը,

նշում միջպետական ծրագրի նախագծի պատրաստման ժամկետների և արժեքի մասին:

7. Միջպետական մարմինները անցկացնում են պետություններից միջպետական ծրագրերի նախագծերի գծով ստացված առաջարկությունների նախնական քննարկում և, հաշվի առնելով քննարկման ու նրանց շահագրգռվածության ուսումնասիրության արդյունքները, ձևավորում են այդ ծրագրերը:

Միջպետական մարմինները Կողմերի շահագրգվածության և ստացված նյութերի հիման վրա պատրաստում են միջպետական մակարդակով տվյալ հիմնահարցը լուծելուն ուղղված առաջարկություն և ներկայացնում են այն Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտե /այսուհետ՝ Կոմիտե/:

8. Կոմիտեն միջպետական մարմինների միջպետական ծրագրերի նախագծերի ձևավորման առաջարկությունը, ծրագրերի մշակման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները սահմանված կարգով դնում է Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհրդի քննարկմանը:

 

3. Միջպետական ծրագրերի և նախագծերի ձևավորումը

 

9. Միջպետական մարմինները.

կատարելով Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհրդի՝ միջպետական ծրագրի նախագծի ձևավորման մասին որոշումը՝ կազմակերպում են դրանց մշակումը,

անցկացնում են Կողմերի՝ հիմնահարցի լուծմանը և նախագծերի գնահատմանն ուղղված առաջարկությունների հավաք,

Կոմիտե են ուղարկում միջպետական ծրագրի համաձայնեցված նախագիծը՝ բացատրական գրությամբ, սոցիալ-տնտեսական և տեխնիկատնտեսական հիմնավորումներով բիզնես-պլանով և միջպետական ծրագրի մասին միջկառավարական համաձայնագրի նախագծով:

 

4. Միջպետական ծրագրերի և նախագծերի փորձաքննությունը և գնահատումը

 

10. Կոմիտեն կազմակերպում է նախագծերի վերլուծությունը և գնահատումը /փորձաքննությունը/՝ ուշադրություն դարձնելով հետևյալ հարցերի վրա.

դրա հիմնահարցի առաջնային բնույթը,

ծրագրային միջոցառումների հիմնավորվածությունը, համալիրությունը և էկոլոգիական անվտանգությունը, դրանց իրագործման ժամկետները,

դրա իրագործման համար առաջին հերթին արտաբյուջետային միջոցների ներգրավման նպատակահարմարությունը՝ կապակցված կենտրոնացված ռեսուրսների հաշվին պետական աջակցության և կատարող կազմակերպություններին տարբեր արտոնություններ տրամադրելու հնարավորության հետ,

միջպետական ծրագրի իրագործման մեխանիզմի արդյունավետությունը,

ծրագրի սոցիալ-տնտեսական արդյունավետությունը ամբողջությամբ, սպասվող վերջնական արդյունքները և դրանց ազդեցությունը ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսության կառուցվածքային վերջակառուցման գործընթացի վրա:

11. Միջպետական ծրագիրը հաստատվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից:

Կոմիտեն մասնակից պետությունների Կառավարությունների քննարկմանն է ուղարկում միջպետական ծրագրի և միջկառավարական համաձայնագրի նախագծերը: Միջպետական ծրագրի իրագործմանը մասնակցելու պայմանները և դրա ֆինանսավորման կարգը ձևակերպվում են առանձին միջկառավարական համաձայնագրով, որը կնքվում է Կողմերի միջև նրանց մասնակցության կամավորության և փոխշահավետության հիման վրա, և որի ստորագրումից հետո այն ընդունվում է ֆինանսավորման և իրագործման:

 

5. Միջպետական ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը

 

12. Միջպետական ծրագրերի և հայեցակարգերի ձևավորման աշխատանքների ֆինանսավորումը Կողմերի համաձայնությամբ իրականացվում է հաշվի առնելով նրանց ֆինանսական հնարավորությունները և շահագրգռվածությունը:

13. Միջպետական ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է մասնակից պետությունների միջպետական ծրագրի մասին միջկառավարական համաձայնագրին համապատասխան՝ մասնակիցների պետական բյուջեների հաշվին՝ այդ նպատակների համար նախատեսված միջոցների սահմաններում, կամ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և այլ ճյուղային մարմինների ֆինանսավորման արտաբյուջետային աղբյուրների և/կամ նախագծի մասնակիցների կողմից ներգրավված աղբյորների հաշվին, ինչպես նաև համակցված ֆինանսավորման հաշվին, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Միջպետական ծրագրի իրագործմանը օտարերկրյա կապիտալի ներգրավումն իրականացվում է օտարերկրյա ներդրումների մասին մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

14. Կողմերը միջպետական ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմը իրականացնում են հաշվի առնելով իրենց ֆինանսական հնարավորությունները և շահագրռգվածությունը:

Կողմերը ապահովում են միջպետական ծրագրի կազմի մեջ մտնող ծրագրի իրենց մասը ֆինանսական և այլ ռեսուրսներով:

 

6. Միջպետական ծրագրերի և նախագծերի իրագործման կառավարումը

 

15. Միջպետական ծրագրի իրագործման կառավարումը իրականացվում է այդ ծրագրի մասին մասնակից պետությունների միջկառավարական համաձայնագրին համապատասխան: Միջպետական ծրագրի ժամանակին իրագործման, ծրագրի կատարողների աշխատանքների կառավարման, ծրագրի իրագործման նպատակով հատկացվող միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու համար պատասխանատվությունը դրվում է ծրագրի համակարգողի վրա: Միջպետական ծրագրերի իրագործման արդյունավետությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր Կողմ որպես պետական պատվիրատու սահմանում է այդ ծրագրերի մասնակիցներին:

Որպես միջպետական ծրագրի համակարգող կարող են հանդես գալ միջպետական /միջկառավարական/ կազմակերպությունները:

Այն դեպքում, եթե միջպետական ծրագիրը կազմված է առանձին նախագծերից, որոնց իրագործումը ֆինանսավորվում է համապատասխան Կողմերի կողմից, այդպիսի նախագծերի համակարգողի դերը կատարում են այդ նախագծերի ազգային պետական պատվիրատուները:

Անհրաժեշտության դեպքում, միջպետական ծրագրի համակարգողի լիազորությունները‚ Կողմերի միջև կնքված առանձին միջկառավարական համաձայնագրին համապատասխան‚ կարող են պատվիրակվել ծրագրի աշխատանքները կատարող կազմակերպություններին և ձեռնարկություններին, ինչպես նաև մասնակից պետություններից մեկի տարածքի վարչական կառավարման մարմնին:

16. Միջպետական ծրագրի իրագործումն իրականացվում է համակարգողի և մրցութային հիմքով որոշված աշխատանքները կատարող կազմակերպության միջև կնքված կոնտրակտների /պայմանագրերի/ հիման վրա:

17. Միջպետական ծրագրի կոնկրետ մասնակից Կողմերի միջև համատեղ աշխատանքների արդյունքների, այդ թվում՝ ապրանքների/ծառայությունների իրացումից ստացված եկամուտների բաշխումն իրականացվում է, որպես կանոն, համաձայն տվյալ ծրագրում նրանց բաժնային մասնակցության և որոշվում է միջկառավարական համաձայնագրում:

18. Միջպետական ծրագրերի իրագործման ամփոփումը քննարկվում են Կողմերի կողմից ծրագրի մասին միջկառավարական համաձայնագրի պայմաններին համապատասխան, անհրաժեշտության դեպքում օգտագործելով անկախ փորձաքննություն:

19. Միջպետական ծրագրերի համակարգողների կողմից ներկայացվող հաշվետվությունների վերլուծության հիման վրա միջպետական մարմինները պատրաստում և Կոմիտե են ուղարկում ծրագրերի աշխատանքների և ֆինանսավորման շարունակման կամ դրանց դադարեցման մասին առաջարկություն:

Միջպետական մարմինների ներկայացմամբ միջպետական ծրագրերը կարող են լրացվել նոր ուղղություններով և նախագծերով՝ ծրագրի հաստատման կարգին համանման կարգով:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 7-ից: