Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի կազմավորման մասին 2007 թվականի հոկտեմբերի 5-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի կազմավորման մասին 2007 թվականի հոկտեմբերի 5-ի Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր, 2007 թվականի հոկտեմբերի 5-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության հետագա զարգացման Հայեցակարգի 4.5-րդ կետի իրականացման նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի Կանոնադրության երրորդ բաժինը լրացնել Համաձայնագրի անբաժան մաս հանդիսացող՝ հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությամբ.
«համակարգել Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների գործունեությունը Խորհրդի իրավասության տակ գտնվող՝ միգրացիայի ոլորտի հարցերում»:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման ամսաթվից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում, նշված ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու ամսաթվից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013 թ. փետրվարի 21-ին