Basic information
Number
թիվ 04-Ն
Type
Որոշում
Act type
Base act (11.08.2013-26.07.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀԳՏ 2013.08.01/24(468) Հոդ.220
Enactment organisation
Վիճակագրության պետական խորհուրդ
Enactment date
12.07.2013
Signing organisation
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Signing date
12.07.2013
Effective date
11.08.2013
Interrupt date
26.07.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60313283

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հուլիսի 2013 թ.

թիվ 04-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի թիվ 110-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 38-րդ կետի դ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի վիճակագրական տեղեկատվության տարածման և մարկետինգի բաժինը և հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել վիճակագրական տեղեկատվության տարածման և հասարակայնության հետ կապերի բաժնի:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնդրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն

2. Ներքին աուդիտի վարչություն

3. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին

4. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին

5. Աշխատանքի վիճակագրության բաժին

6. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին

7. Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին

8. Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին

9. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին

10. Ֆինանսների վիճակագրության բաժին

11. Արդյունաբերության վիճակագրության բաժին

12. Շինարարության վիճակագրության բաժին

13. Գյուղատնտեսության վիճակագրության բաժին

14. Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին

15. Առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժին

16. Բիզնես ռեգիստրի, ընտրանքի և դասակարգիչների բաժին

17. Պարենային ապահովության վիճակագրության բաժին

18. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին

19. Վիճակագրական տեղեկատվության տարածման և հասարակայնության հետ կապերի բաժին

20. Իրավաբանական բաժին

21. Տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին

22. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին

23. Հաշվապահական հաշվառման բաժին

24. Ֆինանսատնտեսագիտական բաժին

25. Գնումների գործընթացի կազմակերպման և տնտեսական բաժին

26. Անձնակազմի կառավարման բաժին

27. Առաջին բաժին

28. Ընդհանուր բաժին

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation