Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (01.10.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 39

 

11. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2014 թվականի և Գյումրի քաղաքի վերականգնման 2014 թվականի ծրագրերի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 28-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Ժամկետը

2014թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազար դրամ)

1

2

3

4

5

6

1

ք. Վարդենիսի թիվ 2 դպրոցի վերակառուցման

 Կրթական օբյեկտների հիմնանորոգում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2014թ.

2014թ.

ՀՀ պետական բյուջե 320,347.4

2

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի գոյություն ունեցող մարզադահլիճային մ/շ վերակառուցման աշխատանքներ

Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2014թ.

2014թ.

ՀՀ պետական բյուջե 190,000.0

3

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի կառուցում

 Կրթական օբյեկտների շինարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2014թ.

2014թ.

ՀՀ պետական բյուջե 206,157.1

ԸՆԴԱՄԵՆԸ

     

716,504.50

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 28-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Ժամկետը

2014թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը

(հազար դրամ)

1

2

3

4

5

6

1

ք. Գյումրիի ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիակայի և ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի անավարտ շենքի ավարտում

Կրթական օբյեկտների շինարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2014թ.

ՀՀ 2014թ. պետական բյուջե 298,364.7

 

Ընդամենը

     

298,364.7