Basic information
Number
N 1076-Ա
Type
Որոշում
Act type
Base act (10.10.2013-till now)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.10.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.10.2013
Effective date
10.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1076-Ա

 

ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքային պայմաններով ապահովելու մասին» N 686-Ն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա կնքված շենքի ու շինության անհատույց օգտագործման պայմանագրում կատարել փոփոխություն՝ «3699.3 քառ.մետր ընդհանուր տարածքով» բառերը փոխարինել «3845.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով» բառերով՝ պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրում նախատեսելով, որ դրա հետ կապված ծախսերը ենթակա են կատարման «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 9

Երևան