Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.02.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 փետրվարի 2013 թ.  

ք. Երևան

N 193-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԵԿՏՈՐ ՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, «Վեկտոր ՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 29.01.2013 թվականի թիվ 1998 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Վեկտոր ՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2009թ. նոյեմբերի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման (ֆիզիոթերապևտիկ) թիվ Կ-XX-001381 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Ամիրյան փողոց, շենք 4/6, N 136 հասցեն տեղափոխել ք. Երևան, Արաբկիր, Հրաչյա Քոչարի 16/1 շենք, 43 տարածք հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան