Գլխավոր տեղեկություն
Համար
N 1722-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (21.06.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հունիսի 2013 թ.  

ք. Երևան

N 1722-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության 14.06.2013 թվականի թիվ 17449 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության (2011թ. հունիսի 20-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001471 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Լենինգրադյան փող., 42շ., հ. 35 հասցեն տեղափոխել մարզ Կոտայք, համայնք Աբովյան ք., 4-րդ միկրոշրջան, թիվ 28/4 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Հարությունյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան