Գլխավոր տեղեկություն
Համար
N 48
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (16.12.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 48

 

14. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագրի միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` համապատասխան միջոցառման կատարման ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակի հաջորդող ամսվա 10-ը, ինչպես նաև սահմանված ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել միջոցառման կատարման մասին տեղեկատվություն:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն արձանագրային որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին ամփոփ հաշվետվություն:

4. Ծրագրի միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` համապատասխան բյուջետային հայտերում, յուրաքանչյուրն իր մասով, նախատեսել ծրագրի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ, իսկ 2013 թվականի ընթացքում միջոցառումներն իրականացնել իրենց գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

նոյեմբերի 21-ի նիստի N 48

արձանագրային որոշան

 ԾՐԱԳԻՐ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

N

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքները

Պատասխանատու կատարողներ

Վերջնաժամկետ

1

2

3

4

5

1. Օտարերկրյա կապիտալի առկայություն (1.01)

 

1. Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի և դրա առավելությունների ներկայացում օտարերկրյա ներդրողներին (համաժողովների, պաշտոնական պատվիրակությունների, օտարերկրյա ներդրողների հետ կապերի միջոցով)

 1. Օտարերկրյա կապիտալով կազմակերպությունների աճ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014 թ. մայիս, շարունակական

 

2.ՀՀ գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործողների ներգրավում` հանրության և գործարար համայնքի իրազեկման լայնամասշտաբ միջոցառումների իրականացման միջոցով` առավելապես սոցիալական ցանցերի, տպագիր նյութերի տարածման, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջի, գործարար համաժողովների միջոցով, նաև անմիջապես պոտենցիալ շահագործողներին, շահագործողների անունից հանդես եկող լիազորված անձանց պարզաբանումներ տրամադրելու միջոցով, ինչպես նաև ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտիների կայացմանն ուղղված աշխատանքներ

1. Օտարերկրյա կազմակերպությունների ավելացում

2. Օտարերկրյա կապիտալի ավելացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014 թ. մայիս, շարունակական

 

3.ՀՀ հանրապետական գործադիր մարմինների, մարզերի, տարբեր կազմակերպությունների, գործարար միությունների հետ համագործակցությամբ ներդրումային ծրագրերի հավաքագրում, մշակում, դրանք` օտարերկրյա շահագրգիռ ներդրողներին ներկայացում, ինչպես նաև արտասահմանյան այցերով մեկնող տարբեր հայկական պատվիրակություններին տրամադրում` տեղացի գործարարներին ներկայացնելու նպատակով

1. Մրցունակ ներդրումային նախագծերի փաթեթի ձևավորում

2. Ծրագրերի ներկայացում օտարերկրյա ներդողներին

3. Օտարերկրյա ներդրողների մասնակցության աճ Հայաստանի ներդրումային ծրագրերում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014 թ. մայիս, շարունակական

 

4.Առաջատար գործարար համայնքի, այդ թվում հայտնի միջազգային բրենդերի հետ` Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ աշխատանքների իրականացում

1.Հայաստանի առաջատար գործարար համայնքի, այդ թվում հայտնի միջազգային բրենդերի ներկայության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014 թ. մայիս, շարունակական

 

5.Հայաստանում ներդրումային ֆորումի կազմակերպում

1.Ֆորումի կազմակերպման միջոցով օտարերկրյա գործարարների ներգրավում ՀՀ-ում կոնկրետ ոլորտում բիզնես, ներդրումային և արտահանմանը կողմնորոշված ծրագրերին

2. Գործարար-պետություն նոր հարթակի ստեղծում

3. Գործարար-գործարար համագործակցության զարգացում:

4.Ազատ տնտեսական գոտիներիում շահագործողների ներգրավում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Զարգացման Հայկական Գործակալություն /համաձայնությամբ/

2014թ. վերջ 2015 թ. սկիզբ

2013 թ. 2-րդ կիսամյակ, 2014թ.

2. Սեփականության իրավունքներ (1.02)

 

1.ՀՀ արդարադատության նախարարության www.moj.am պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և մասնագիտացված կազմակերպությունների միջոցով արդյունքների ամփոփում և իրազեկում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1. Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

2. Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման շարունակական ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

մինչև 2014 թ. մայիս, շարունակական

3. Օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա կարգավորման ազդեցություն (1.03)

1

1.Ներդրումային քաղաքականության հայեցակարգի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

1.Հայեցակարգով սահմանվող թիրախների իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2013թ. դեկտեմբեր

 

2.Ներդրումային քաղաքականության ոլորտում ԵՄ Twiոոiոg ծրագրի իրականացում

1.ՀՀ ներդրումային օրենսդրության ԵՄ չափանիշների հետ ներդաշնակեցում

2. Ներդրումային միջավայրի բարելավում

3. Օտարեկրյա ներդրումների աճ

4. Ներդրողների պաշտպանվածության բարձրացում

5. Զարգացման Հայկական Գործակալության` որպես «մեկ պատուհան» ներդրողի համար, կարողությունների հզորացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Զարգացման Հայկական Գործակալություն /համաձայնությամբ/

մինչև 2016թ. դեկտեմբեր

4. Մուտքի արտոնագրի պահանջներ (1.04)

 

1. Զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի պարզեցման և մուտքի արտոնագրի պահանջների դյուրինացման գործընթացների շարունակական իրականացում

2.Հայաստան մուտքի արտոնագրի պահանջների վերաբերյալ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային կազմակերպության /ԶՀԿ/ տվյալների բազայում (որը տվյալ համաթվով տեղեկատվության աղբյուր է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի համար)՝ այսուհետ Ֆորում, տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

1. Զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի պարզեցման և մուտքի արտոնագրի պահանջների դյուրինացման գործընթացների շարունակական ապահովում

2. Տեղեկատվական աղբյուրներում Հայաստան մուտքի արտոնագրերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2014 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ, շարունակական

5. Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման թափանցիկություն (1.06)

 

1.Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակում և իրականացում

2. Զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ոլորտի զարգացման ծրագրերի, իրավական ակտերի, օրենքների նախագծերի հանրային և առցանց քննարկումների կազմակերպում, ինչպես նաև իրազեկման աշխատանքների իրականացում

3. Զբոսաշրջության բնագավառի զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքներում ոլորտի մասնավոր հատվածի, ինչպես նաև բնակչության ներգրավում

4. ՀՀ էկոնոմիկայի նախարարության www. mineconomy.am պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցիտվյալ ցուցչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1. Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակում և շարունակական ապահովում,

2. Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության թափանցիկության ապահովում,

3. Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

4. Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014 թ. հոկտեմբեր` շարունակական

6. Բիզնես հիմնելու համար պահանջվող ժամանակ (1.07), Բիզնես հիմնելու համար նախատեսված ծախսեր (1.08)

 

1. ՀՀ կառավարության 2013թ. մարտի 7-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 240-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփում և համապատասխան տեղեկատվական աղբյուրում տվյալների պարբերական թարմացում

1.Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2013թ. դեկտեմբեր

7. Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող օրենսդրության հետևողականություն (2.01) Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող օրենսդրության կիրարկում (2.02)

 

1. Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող օրենսդրության կիրառման հետևողական ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում

2. Շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությանն առնչվող տեղեկատվության հասանելիության ապահովում, հանրային իրազեկման աշխատանքների իրականացում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1.Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող օրենսդրության կիրառման հետևողականության ապահովում

2 Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

 3.Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների ապահովում

ՀՀ բնապահպանության նախարարություն

մինչև 2014 թ. մայիս, շարունակական

8. Զբոսաշրջության արդյունաբերության կայուն զարգացում (2.03)

 

1. Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգման, զբոսաշրջային գործունեության Երևանից դեպի հանրապետության մարզեր ապակենտրոնացման, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման նպատակով ոլորտի զարգացման ծրագրերի նախագծերի մշակում և իրականացում

2. Սոցիալական զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկում

3. Զբոսաշրջային ծառայությունների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացում

4. Զբոսաշրջային նշանակություն և գրավչություն ներկայացնող գոտիներում ենթակառուցվածքների ձևավորման ժամանակ հստակ չափանիշների և պետական հսկողության սահմանում` բացառելով քիմիական և կենսաբանական նյութերով և ֆիզիկական ազդակներով աղտոտվածության աբյուրները

5. Զբոսաշրջային կենտրոններում բնական և պատմամշակութային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանության ապահովում

6. Շահագրգիռ կողմերի` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության ակտիվ և արդյունավետ համագործակցության իրականացում

7. Զբոսաշրջության արդյունաբերության կայուն զարգացմանն ուղղված տեղեկատվության հասանելիության ապահովում, հանրային իրազեկման աշխատանքների իրականացում

8. ՀՀ էկոնոմիկայի նախարարության www.mineconomy.am պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1.Հայաստանում Զբոսաշրջության արդյունաբերության կայուն զարգացում, զբոսաշրջային սեզոնի երկարաձգում,

2.Շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատում բնական և պատմամշակութային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և պահպանում

3. Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

4. Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014 թ. դեկտեմբեր, շարունակական

9. Ածխածնի երկօքսիդի արտանետումները (2.04)

 

1. Հանրապետությունում ջերմոցային գազերի (ՋԳ) որոշակի պարբերականությամբ գույքագրման աշխատանքների իրականացում

2.ՄԱԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի երկրի կարգավիճակին համապատասխան կլիմայի փոփոխության մեղմմանը (ջերմոցային գազերի արտանետումների կրճատման) նպաստող միջոցառումների իրականացում

3.Համապատասխան տվյալների բազայում (որը տվյալ համաթվով տեղեկատվության աղբյուր է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի համար) տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

Ջերմոցային գազերի գույքագրում, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում,

Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Մինչև 2014թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ, շարունակական

10. Կարծր մարմինների կոնցենտրացիա (մթնոլորտում) (2.05)

 

1.Անտառապատման աշխատանքների իրակականացում,

2. Աղբավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրակականացում, փողոցների լվացում

3.Համապատասխան տվյալների բազայում (որը տվյալ համաթվով տեղեկատվության աղբյուր է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի համար) տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

Կարծր մասնիկների կոնցենտրացիայի նվազեցման/իջեցմանն ուղղված աշխատանքների ապահովում

Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ գյուղատնտության նախարարություն Տեղական ինքնակառավարման մարմիններ /համաձայնությամբ/

ՀՀ բնապահպանության նախարարություն

Մինչև 2014թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ, շարունակական

11. Կրիտիկական վիճակում գտնվող (CR), վտանգված (EN) և խոցելի (VՍ) տեսակներ (2.06)

 

1. Կրիտիկական վիճակում գտնվող (CR), վտանգված (EN) և խոցելի (VU) տեսակների պահպանության համար կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի զարգացում, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում` կենդանիների բնադրավայրերի, միգրացիոն ուղիների, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի առկայությամբ

2.Համապատասխան տվյալների բազայում (որը տվյալ համաթվով տեղեկատվության աղբյուր է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի համար) տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

1.Կրիտիկական վիճակում գտնվող (CR), վտանգված (EN) և խոցելի (VU) տեսակների պահպանության ապահովում, վիճակի և քանակական ցուցանիշների բարելավում

2.Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Մինչև 2014թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ, շարունակական

12. Բնապահպանական պայմանագրերին մասնակցություն (2.07)

 

1. ՀՀ միջազգային պայմանագրերի իրականացում

 2.Համապատասխան տվյալների բազայում (որը տվյալ համաթվով տեղեկատվության աղբյուր է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի համար) տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

 Երկրի բնապահպանական ոլորտին առնչվող միջազգային գործընթացներին մասնակցություն

Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

Մինչև 2014թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ, շարունակական

13. Գործարար միջավայրում ահաբեկչության դեմ պայքարի ծախսեր (3.01)

 

1.Ահաբեկչության դեմ պայքարում տարվող շարունակական աշխատանքների օպտիմալացման և կատարելագործման իրականացում

2.Սերտ համագործակցության իրականացում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ պետական մարմինների հետ

3.Հայաստանի Հանրապետության Վարչական տարածքներում տեղակայված կենսաապահովման, տրանսպորտի և հաղորդակցության (օդանավակայան, երկաթգիծ, մետրոպոլիտեն), ռադիոակտիվ, թունավոր և պայթուցիկ նյութերի պահպանման արդյունաբերական օբյեկտների, ինչպես նաև ջրամբարների, կամուրջների, հրդեհավտանգ և պայթունավտանգ օբյեկտների պարբերաբար ուսումնասիրում

4.ՀՀ Ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի համապատախան սոցիալական հարցման տեղադրում, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

Անվտանգության ապահովում, ՀՀ պետական մարմինների, ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության ապահովում

Հայաստանի Հանրապետության վարչական տարածքներում տեղակայված կենսաապահովման, տրանսպորտի և հաղորդակցության (օդանավակայան, երկաթգիծ, մետրոպոլիտեն), ռադիոակտիվ, թունավոր և պայթուցիկ նյութերի պահպանման արդյունաբերական օբյեկտների, ինչպես նաև ջրամբարների, կամուրջների, հրդեհավտանգ և պայթունավտանգ օբյեկտների անվտանգության ապահովում

1.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում,

2.Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների իրականացում,

ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանություն

մինչև 2014 թ. մայիս, շարունակական

14. Թերապեվտների առկայությունը (խտություն) (4.01)

 

 1.Համապատասխան տվյալների բազայում (որը տվյալ համաթվով տեղեկատվության աղբյուր է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի համար) տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

1.Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ առողջակահության նախարարություն

2014 թ հոկտեմբերի
1-ին տասնօրյակ, շարունակական

15. Ջրահեռացման բարեկարգման հասանելիություն (4.02)

 

1. Համապատասխան տվյալների տեղական և միջազգային բազայում (որը տվյալ համաթվով տեղեկատվության աղբյուր է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի համար) տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

1.Ջրահեռացման կենտրոնացված համակարգի վերաբերյալ համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

մինչև 2014թ. մայիս, շարունակական

16. Հիվանդանոցային մահճակալներ (4.04)

 

1.Համաշխարհային առողջապահության կազմակերպության հետ համագործակցության ապահովում, համապատասխան կայքում տվյալների թարմացման աշխատանքների իրականացում

1.Հիվանդանոցային մահճակալների վերաբերյալ Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

17.Կառավարության կողմից զբոսաշրջային արդյունաբերության կարևորումը (5.01)

 

1.Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգման, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ուղղված զբոսաշրջային այլընտրանքային ձևերի զարգացում

2. Զբոսաշրջության ոլորտի կառավարման համակարգի կատարելագործման գործընթացի շրջանակներում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում` միտված ոլորտի լիազոր մարմնի գործառույթների և միջազգային շուկայում` Հայաստանի ներկայացմանն ու առաջմղմանն ուղղված ոլորտի մարքետինգային քաղաքականություն իրականացնող Զբոսաշրջության Ազգային Կազմակերպության գործառույթների հստակ տարանջատմանը

3. Տարածքային համաչափ զարգացմանը միտված զբոսաշրջային կենտրոններում և զբոսաշրջավայրերում զբոսաշրջության ծրագրերի իրականացման համար զբոսաշրջա-վայրերի կառավարման միավորների ստեղծում

4.Զբոսաշրջության արդյունաբերության, հյուրանոցային տնտեսության օբյեկտների /ՀՏՕ-ների/ անձնակազմի, տեղական զբոսաշրջային օպերատորների, ոլորտի կադրերի հետ վերապատրաստման դասընթացների կազմակերպում

5. Հայաստանում գործող զբոսաշրջության ոլորտի ասոցիացիաների կարողությունների ուժեղացում

6.Զբոսաշրջության ոլորտի
ՓՄՁ –ներին ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար մասնավոր ներդրումների ներգրավման խթանում

7.Հուշանվերների և այլ զբոսաշրջային պարագաների տաղավարների ստեղծման նպատակով զբոսաշրջության գրավչության օբյեկտների և հարակից տարածքների ուսումնասիրում

8. Հուշարձաններին և զբոսաշրջային գրավչության այլ վայրերին (3 պիլոտային ընտրված վայր, այդ թվում «Տաթև» զբոսաշրջային կենտրոն) հարող համայնքներում կանոնավոր աղբահանության կազմակերպմանն աջակցություն

9. Զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների և զբոսաշրջային նոր երթուղիների ձևավորում

10. ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ զբոսաշրջության ոլորտի սեմինարների, համաժողովների, կրթական ծրագրերի կազմակերպում և իրականացում,

11.Հայաստանում վարվող զբոսաշրջության ոլորտի վիճակագրության բարելավում` զբոսաշրջության վիճակագրությունը ՄԱԿ ԶՀԿ մեթոդաբանությանը և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցմանն ուղղված աշխատանքների իրականացում, Հայաստանում զբոսաշրջության սատելիտային հաշիվ համակարգի ներդրում

12.ՀՀ սահմանային անցման կետերում ժամանողների և մեկնողների շրջանում 2013 թվականի ընթացքում. ընտրանքային հետազոտության իրականացում

13.Հետազոտության արդյունքների հիման վրա Հայաստան զբոսաշրջային այցելությունների պարբերական վերլուծությունների իրականացում և վերլուծության արդյունքների հիման վրա ոլորտի` միջազգային չափանիշներին համապատասխան վիճակագրության վարում, պետական քաղաքականության (այդ թվում` միջազգային շուկայում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանն ուղղված) մշակում

14.Զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցության ապահովում

15.Աջակցություն տեղական համայնքներին` արհեստագործական ապրանքների իրացման համար տեղական խոշոր և փոքր գործարարների հետ կապերի հաստատման և զարգացման գործընթացում

16.Զբոսաշրջության բնագավառի պետական կարևորմանն առնչվող, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված քայլերի ձեռնարկում

17.ՀՀ էկոնոմիկայի նախարարության www. mineconomy.am պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1. Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման ապահովում

2. Զբոսաշրջային արդյունաբերության կարևորման ապահովմանն ուղղված աշխատանքների շարունակական իրականացում

3. Ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում

4. Հայաստանի զբոսաշրջության ոլորտում վիճակագրական հետազոտությունների և վերլուծությունների իրականացում

5.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

6. Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքերի շարունակական ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

2014 թվական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015 թվական

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

 

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր և շարունակական

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր և շարունակական

 

2014 թվական

 

 

 

Մինչև 2015թ. դեկտեմբեր

 

 

 

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

 

 

 

 

 

 

 

2013 թվական

 

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

 

 

 

 

 

 

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

 

 

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

 

 

Մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

18. Զբոսաշրջության զարգացման պետական ծախսեր (5.02)

 

 1.Զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրային միջոցառումների, ինչպես նաև պետական մասնավոր համագործակցության շրջանակներում պետական համաֆինանսավորման ընդլայնում և մինչև 2015 թ. կրկնապատկում` Մասնավորապես «Զբոսշրջությանն աջակցության ծառայությունների» ծրագրով և 2014-2016 թվականների միջնաժամկետ ոլորտային ծրագրերով նախատեսված միջոցառումների իարկանացման համար ֆինանսավորման շարունակական ավելացում

2.Զբոսաշրջության զարգացման պետական ծախսերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվական աղբյուրում տվյալների թարմացման աշխատանքների իրականացում

1.Զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրային միջոցառումների ընդլայնում` համապատասխան ծախսային ապահովմամբ

2.Զբոսաշրջության զարգացման պետական ծախսերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014-2015թթ.

19.Մարքեթինգի և բրենդավորման արդյունավետությունը (5.03)

 

1.Զբոսաշրջության ոլորտում ակտիվ մարքետինգային քաղաքականության շարունակական ապահովում

2. Զբոսաշրջության ոլորտի մարքետինգային քաղաքականության իրականացման պլանի և ռազմավարության մշակում

3. Զբոսաշրջային գրավչությունների պատշաճ ներկայացման, դրանց վերաբերյալ նյութերի հասանելիության և տարածման մեխանիզմի մշակում

4.Հայաստանի զբոսաշրջային արդյունքի գերակա նպատակային շուկաների հետազոտության իրականացում

5. Նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորում և զարգացում

6.Հայաստանի առանձին զբոսաշրջավայրերի նկարագրերի մշակում, մարքեթինգի և բրենդավորման համապատասխան աշխատանքների ապահվում

7. Միջազգային զբոսաշրջային շուկայում /հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում/ հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ և ներկայացման գործընթացների զարգացում և շարունակական ապահովում

 8. Օտարերկրյա մասնագիտացած լրագրողների, զբոսաշրջային օպերատորների և փորձագետների այցելությունների շարունակական կազմակերպում

9. Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների ստեղծում ու դրանց բնականոն գործունեության ապահովում

10.Զբոսաշրջային ազգային ինտերնետային պորտալի ստեղծում և գործարկում

11.Բոլոր շահագրգիռ կողմերի` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցություն

 12.ՀՀ էկոնոմիկայի նախարարության www.mineconomy.am պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1. Հայաստանի առանձին զբոսաշրջավայրերի նկարագրերի մշակման, մարքեթինգի և բրենդավորման համապատասխան աշխատանքների ապահվում

2.Հայաստանի զբոսաշրջային արդյունքի գերակա նպատակային շուկաների և նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորում և զարգացում

3. Հայաստանը, որ զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորում և միջազգային շուկայում ներկայացում

4. Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

5. Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ /համաձայնությամբ/

մինչև 2014թ. հոկտեմբեր, շարունակական

20. Զբոսաշրջության և ճանապարհորդության ամենամյա տվյալների ամբողջականություն (5.04)

 

1.Զբոսաշրջության և ճանապարհորդության ամենամյա տվյալների ամբողջականության ապահովմանն ուղղված տեղեկատվության թարմացում և տրամադրում ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպություն /ՄԱԿ ԶՀԿ/

 Համապատասխան տեղեկատվական աղբյուրում Զբոսաշրջության և ճանապարհորդության ամենամյա թարմացված տվյալների առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

21. Զբոսաշրջության և ճանապարհորդության ամսական կամ եռամսյա տվյալների ժամանակին ապահովումը (5.05)

 

1.Զբոսաշրջության և ճանապարհորդության ամսական կամ եռամսյա տվյալների ամբողջականության ապահովմանն ուղղված տեղեկատվության թարմացում և տրամադրում ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպություն /ՄԱԿ ԶՀԿ/

Համապատասխան տեղեկատվական աղբյուրում Զբոսաշրջության և ճանապարհորդության ամսական կամ եռամսյա թարմացված տվյալների առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

22. Ճանապարհների որակ (7.01)

 

1.Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի 170 կմ ցանցի վերականգմամբ կրճատել այդ ճանապարհներով ճամփորդության համար պահանջվող ժամանակը, գյուղական բնակչության 60 տոկոսի համար ապահովել ցանցի շուրջտարյա հասանելիություն, ցանցում կրկնապատկել միջին արագությունը` հասցնելով այն 40 կմ/ժ,

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2017թ. երկրորդ կիսամյակ

 

2.Հիմնական ճանապարհների (մայրուղիների) վերականգնման ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի վատ վիճակում գտնվող հատվածների հիմնանորոգմամբ ապահովել հանրապետության առավել ծանրաբեռնված հետևյալ միջպետական ճանապարհներով որակյալ ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները.

 Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն /Վրաստանի սահման

 Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն/Վրաստանի սահման

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2017թ. երկրորդ կիսամյակ

 

1.Ճանապարհների որակի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում

2.ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1. Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

2. Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների ապահովում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

23.Ցամաքային տրանսպորտի ցանցի որակ (7.04)

 

 1.ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

 1.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

3.Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների ապահովում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 մինչև 2014թ. մայիս, շարունակական

24. Ճանապարհային ցանցի խտություն (7.05)

 

1.Զեկույցի համապատասխան աղբյուրում ճանապարհային ցանցի խտությանն առնչվող տեղեկատվության թարմացում

Համապատասխան տեղեկատվական աղբյուրում ճանապարհային ցանցի խտությանն առնչվող թարմացված տվյալների առկայություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 մինչև 2014թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակ

25. Հյուրանոցային համարներ (8.01), Հյուրանոցային գների ցուցիչ (10.05)

 

1.Հայաստանում հյուրանոցային համարների ավելացմանն, Հայաստան միջազգային հեղինակավոր հյուրանոցային ցանցերի, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների (այդ թվում պետական և մասնավոր համագործակցության տարբեր մոդելների կիրառմամբ) ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացում

2. Մինչև 2015 թ. Երևանում և ՀՀ մարզերում հյուրանոցային տնտեսության օբյեկտների /ՀՏՕ/ քանակի ավելացում /շուրջ 8 հյուրանոցային տնտեսության օբյեկտների, ինչպես նաև մարզերում շուրջ 100 հյուրատների /B&B/ շահագործում/

3. Հայաստանում ՀՏՕ-ների գնային քաղաքականության վերլուծության և պարբերաբար մոնիտորինգի իրականացում

4.Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների /ՀՏՕ/ որակավորման համակարգի շարունակական կատարելոգործում

5. Օտարերկրյա ներդրողներին և հյուրանոցային ցանցերի ներկայացուցիչներին առաջարկությունների ներկայացում, վերջիններիս համար Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպում և շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ ներդրումային առաջարկությունների ձևավորում

6.Հայաստանում առկա հյուրանոցային տնտեսության օբյեկտների /ՀՏՕ-ների/, համարների քանակի, գնային քաղաքականության վերաբերյալ համախատասխան տեղեկատվական աղբյուրում տվյալների պարբերական թարմացման աշխատանքների շարունակական իրականացում

1.Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների քանակի, հյուրանոցային համարների ավելացում և միջազգային հեղինակավոր ցանցերի ներգրավում

2. /ՀՏՕ/ որակավորման համակարգի շարունակական կատարելոգործում

3. Հայաստանում ՀՏՕ-ների որակավորման համակարգի շարունակական կատարելոգործում

4.Համապատասխան աղբյուրում Հայաստանում առկա ՀՏՕ-ների համարների քանակի վերաբերյալ թարմ տեղեկատվության առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2014-2015թթ., շարունակական

26. Հիմնական ավտովարձութային ընկերությունների առկայություն (8.02)

 

1.Հիմնական ավտովարձութային ընկերությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվական աղբյուրում տեղեկատվության պարբերական թարմացում

Հիմնական ավտովարձութային ընկերությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվական քանակի վերաբերյալ թարմ տեղեկատվության առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

27. Բիզնես համացանցի օգտագործման ծավալ (9.01)

 

1.Բիզնես համացանցի օգտագործման ծավալի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում,

2.ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

2.Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման շարունակական ապահովում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարրաություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

28. Տարրական կրթության ընդգրկվածություն (11.01) և Միջնակարգ կրթության ընդգրկվածություն (11.02)

 

1.Դպրոցների կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրում

Այն նպաստելու է հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման արդյունավետության բարձրացմանը, որի հիմքում դրվելու է նաև ուսումնական հաստատություններում սովորողների անհատական տվյալների հաշվառման շտեմարանի կիրառումը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

մինչև 2014թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ, շարունակական

 

2.Երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը:

Այն բխում է ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի N730-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

մինչև 2014թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ, շարունակական

29. Կրթական համակարգի որակ (11.03), Հետազոտական և վերապատրաստման ծառայությունների հասանելիություն (11.04) և Անձնակազմի վերապատրաստման ծավալներ (1.05)

 

 1.Լրացուցիչ և շարունակական կրթության արդյունքների ճանաչման կարգի մշակում

կնպաստի բնակչության կրթական պահանջների բավարարմանն ու արդի հասարակության մարտահրավերներին դիմակայելու կարողությունների զարգացմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

մինչև 2014թ. հոկտեմբերի1-ին տասնօրյակ, շարունակական

 

2. Նոր վարկային ծրագրի` «Աջակցություն կրթական բարեփոխումներինե» իրականացում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ

որն ընդգրկելու է հիմնականում երկու ուղղություններ` հանրակրթության ոլորտի հետագա բարելավում և մասնագիտական կրթության զարգացում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2015-2016թթ.

30. ՄԻԱՎ վարակի տարածվածություն (11.08)

 

1.ՄԻԱՎ վարակի տարածվածության վերաբերյալ համապատասխան տեղեկատվական աղբյուրներում տվյալների թարմացմանն ուղղված աշխատանքների իրականացում

Համապատասխան տեղեկատվական աղբյուրում տվյալների թարմացված տեղեկատվության առկայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2014թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ, շարունակական

31. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազդեցությունը գործարար միջավայրի վրա (11.09)

 

1.ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազդեցությունը գործարար միջավայրի վրա ցուցիչի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում,

2.ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում

1.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

2.Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների իրականացում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

ՀՀ առողջապահության նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

32. Զբոսաշրջության հասանելիություն (12.1)

 

1. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների (համարների) առցանց պատվիրման գործընթացի կատարելագործում

2. Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին իրազեկության բարձրացման և զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու տեանկյունից Զբոսաշրջության ոլորտի ակտիվ մարքեթինգային քաղաքականության շարունակական աապահովում

3.Զբոսաշրջության հասանելիության վերաբերյալ ՄԱԿ ԶՀԿ տվյալների բազայում (որը տվյալ համաթվով տեղեկատվության աղբյուր է հանդիսանում Համաշխարհային տնտեսկան ֆորումի համար) տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

1.Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի ավելացում,

2.Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմավացված տեղեկատվության առկայություն,

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ /համաձայնությամբ

մինչև 2014թ. դեկտեմբեր, շարունակական

33. Բնակչության վերաբերմունքը օտարերկրյա այցելուների նկատմամբ (12.2)

 

1. Համայնքների հետ, մասնավորապես բնակչության շրջանում համագործակցության իրականացում, հանրային, մասնավորապես բնակչության շրջանում զբոսաշրջության կարևորության և նշանակության ներկայացում և իրազեկման աշխատանքների շարունակական իրականացում

2. Հայաստանի համայնքներում զբոսաշրջային տարեկան միջոցառումների շարունակական իրականացում

3.ՀՀ էկոնոմիկայի նախարարության www. mineconomy.am պաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում

1.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

2. Հայաստան Զբոսաշրջային այցելությունների աճի ապահովում

3.Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2014թ. հոկտեմբեր, շարունակական

34.Գործնական ուղևորությունների` հանգստի նպատակով երկարաձգման առաջարկություններ (12.3)

 

1.Այլընտրանքային զբոսաշրջային փաթեթների ձևավորում, նոր, գրավիչ, մրցունակ զբոսաշրջային երթուղիների մշակում

2. Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգման, զբոսաշրջային գործունեության Երևանից դեպի հանրապետության մարզեր ապակենտրոնացման, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման նպատակով զարգացման ծրագրերի մշակում իրականացում

3.Հայաստանի Հանրապետությունում Գործնական ուղևորությունների հանգստի նպատակով երկարաձգման վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում

4.ՀՀ էկոնոմիկայի նախարարության www. mineconomy.amպաշտոնական ինտերնետային կայքում զեկույցի տվյալ ցուցիչին համապատասխանող սոցիալական հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

1.Այլընտրանքային զբոսաշրջային փաթեթների ձևավորմանն ուղղված առաջարկություններ

2.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

3.Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների ապահովում

ՀՀ էկոնոմիկյաի նախարարություն

մինչև 2014թ. հոկտեմբեր շարունակական

35. Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բնական հուշարձանների քանակ (13.01)

 

1.Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրման ենթակա Հայաստանի բնության օբյեկտների բացահայտում, դրանց վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում, այդ թվում` համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ` Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով

Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հայաստանի բնության ժառանգության օբյեկտների քանակ

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

36.Բնության հատուկ պահպանվող տարածքներ (13.02)

 

1.Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ընդլայնման աշխատանքների իրականացում

2.Համապատասխան տեղեկատվական բազայում տվյալների պարբերական թարմացման աշխատանքների իրականացում

կնպաստի շրջակա միջավայրի որակի բարելավմանը

Համապատասխան աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

37.Շրջակա միջավայրի որակ (13.03)

 

1.«Կանաչ տնտեսության» ներդրման նախադրյալների ստեղծման և հանրային իրազեկման աշխատանքների իրականացում

1.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

38. Բուսական և կենդանական տեսակների քանակ (13.04)

 

1.Համապատասխան աղբյուրում կենսատեսակների քանակին առնչվող տեղեկատվության թարմացման աշխատանքների իրականացում

1.Հանրային տեղեկացվածության աստիճանի բարձրացում

2.Զուգահեռաբար սոցիալական հարցման արդյունքների հիման վրա հանրային իրազեկման վերաբերյալ շարունակական աշխատանքների իրականացում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

39. Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային հուշարձանների քանակ (14.01)

 

1 1.ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան` իրանական կողմի հետ են նախնական քննարկումների իրականացում 1776 թվականի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու վերաբերյալ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի համալրում

Համապատասխան կայք էջում թարմացված տեղեկատվության առկայություն

ՀՀ մշակույթի նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

 

2.ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի 2014 թվականի համալրման նպատակով «Լավաշ. հայկական ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները» / Lavash – the preparation, meaning and appearance of traditional Armenian bread as an expression of culture/ հայտի պատրաստում և ներկայացում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի համալրում

Համապատասխան կայք էջում թարմացված տեղեկատվության առկայություն

ՀՀ մշակույթի նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

40. Մարզահամալիրներ (14.02)

 

1. Հանրապետությունում մարզադաշտերի, լեռնադահուկային սահուղիների և սառցադաշտերի որակի բարելավում, ինչպես նաև դրանց թվի ավելացում

2.Համապատասխան կայք էջում տեղեկատվության շարունակական թարմացում

 1. Հանրապետությունում մարզադաշտերի, եռնադահուկային սահուղիների և սառցադաշտերի որակի բարելավում

2.Համապատասխան կայք էջում թարմացված տեղեկատվության առկայություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

մինչև 2014թ. մայիս, շարունակական

41. Միջազգային տոնավաճառների և ցուցահանդեսների քանակ (14.3)

 

 1.Միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցության ցանկի ընդլայնում

2.Համապատասխան տեղեկատվական աղբյուրում (համախատասխան զեկույցում) տվյալների թարմացման աշխատանքների իրականացում

Համապատասխան տեղեկատվական աղբյուրում միջազգային տոնավաճառների և ցուցահանդեսների քանակ ճշտված տվյաների առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ /համաձայնությամբ

մինչև 2014թ. հոկտեմբեր, շարունակական

42. Կրեատիվ արդյունաբերության արտահանում (14.04)

 

1. Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունից բխող ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացում

3. Համապատասխան տեղեկատվական աղբյուրում (համախատասխան զեկուցում) տվյալների թարմացման աշխատանքների իրականացում

1. Կրեատիվ արդյունաբերության արտահանման միջոցով տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորում:

2. Համապատասխան տեղեկատվական աղբյուրում թարմացված տվյալների առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2015թ., շարունակական