Basic information
Number
N 781
Type
Որոշում
Act type
Base act (29.08.2001-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ.693
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.08.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.08.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.08.2001
Effective date
29.08.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 781

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 4-րդ կետի, 14 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16 հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 18-ի N 842 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության այն միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը (կցվում է), որոնց ցերեկային ուսուցման ուսանողներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 29-ի N 781 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Երևանի պարարվեստի ուսումնարան

Երևանի օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարան

Գյումրու օլիմպիական հերթափոխի ուսումնարան