Basic information
Number
N 227-Ա
Type
Որոշում
Act type
Base act (18.03.2014-till now)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.02.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.03.2014
Effective date
18.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2014 թվականի N 227-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նպատակով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N 1 մասնաշենքի Ա, Բ-1 և Բ եռահարկ հատվածները (այսուհետ` անշարժ գույք):

2. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ճանաչել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր:

3. Սահմանել, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նպատակով նախատեսվող վերանորոգման աշխատանքներն ապահովվելու են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից և դրանք իրականացվելու են պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող անշարժ գույքում:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վերանորոգման աշխատանքների ավարտից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումից հետո սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն այդ անշարժ գույքը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ և կնքել համապատասխան պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation