Basic information
Number
N 177-Ն
Type
Հրաման
Act type
Base act (25.08.2014-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.08.15/19(498) Հոդ.223
Enactment organisation
Գյուղատնտեսության նախարար
Enactment date
31.07.2014
Signing organisation
Գյուղատնտեսության նախարար
Signing date
31.07.2014
Effective date
25.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10614314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հուլիսի 2014 թ.

N 177-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 81-րդ, 82-րդ, 83-րդ և 84-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

81.

Շների ժանտախտ, ինֆեկցիոն հեպատիտ, ինֆեկցիոն լարինգոտրախեիտ, պարվովիրուսային էնտերիտ, պարագրիպ, լեպտոսպիրոզ և կատաղություն հիվանդությունների նկատմամբ Բիոկան ԴՀՊՊԻ+ԼՌ (Biocan DHPPI+LR) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն

82.

Ճագարների հեմոռագիկ վիրուսային հիվանդության (ժանտախտի) նկատմամբ Պեստորին (Pestorin) պատվաստանյութ

Չեխիայի Հանրապետություն

«ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն

83.

Թռչունների Նյու Քասլ հիվանդության նկատմամբ «H» շտամի պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնություն

«Առևտրի տուն «ԲիոԱգրո»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

84.

Ճագարների հեմոռագիկ վիրուսային հիվանդության նկատմամբ Ռաբբիվակ-Վ պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնություն

«Առևտրի տուն «ԲիոԱգրո»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Ս. Կարապետյան