Գլխավոր տեղեկություն
Համար
N 1016-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (14.05.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.05.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մայիսի 2014 թ

ք. Երևան

N 1016-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԷԼՄԻՐԱ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Էլմիրա Գյուլնազարյանի 30.04.2014թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի դեկտեմբերի 29-ին անհատ ձեռնարկատեր Էլմիրա Գյուլնազարյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000429 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) ընդունել ի գիտություն անհատ ձեռնարկատեր Էլմիրա Գյուլնազարյանի լիցենզիայի բնօրինակի կորստյան վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված տեղեկությունը (հիմք` «Հայաստանի Հանրապետություն» շաբաթաթերթի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 76 համարում տպագրված հայտարարություն).

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան