«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 4 օգոստոսի 2014 թ.  | 
թիվ 34-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
| 
 Նախագահ  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի օգոստոսի 4-ի թիվ 34-Ն որոշման  | 
| 
 | 
 ՁԵՎ 11-կապ (տարեկան)  | 
| 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  | |
| 
 
 ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ.  | |
| 
 Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.ապրիլի.2000թ., ՀՕ-48)  | |||||||||||
| 
 Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 15-ը  | |||||||||||
| 
 Ներկայացնում է____________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ______________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը _________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը/Վարչական շրջանը ________________________________________ I___I___I___I. (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ 
 _________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) 
 
 Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________  | |||||||||||
| 
 ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ  | |||||||||||
| 
 Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:  | |||||||||||
| 
 Ցուցանիշ  | 
 Տողի համարը  | 
 Չափի միավորը  | 
 Հաշվետու տարվա ծավալը  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 Գ  | 
 1  | 
| 
 Հեռագրական կապի ծառայություններ  | |||
| Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը | 
 110  | 
 հազար հատ  | 
|
| 
 այդ թվում` ներհանրապետական  | 
 110.1  | 
 -''-  | 
|
| 
 միջազգային  | 
 110.2  | 
 -''-  | 
|
| 
 որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ  | 
 110.2.1  | 
 -''-  | 
|
| 
 Հեռախոսային ցանցի ծառայություններ  | |||
| 
 Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը  | 
 120  | 
 հազար հատ  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 120.1  | 
 -''-  | 
|
| 
 միջազգային  | 
 120.2  | 
 -''-  | 
|
| 
 որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ  | 
 120.2.1  | 
 -''-  | 
|
| 
 120 տողից` ավարտվել են խոսակցությամբ  | 
 120.3  | 
 -''-  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 120.3.1  | 
 -''-  | 
|
| 
 միջազգային  | 
 120.3.2  | 
 -''-  | 
|
| 
 որից ` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 
 120.3.2.1  | 
 -''-  | 
|
| 
 Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը  | 
 130  | 
 -''-  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 130.1  | 
 -''-  | 
|
| 
 միջազգային  | 
 130.2  | 
 -''-  | 
|
| 
 որից ` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 
 130.2.1  | 
 -''-  | 
|
| 
 130 տողից՝ իրականացվել են  | 
 130.3  | 
 -''-  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 130.3.1  | 
 -''-  | 
|
| 
 միջազգային  | 
 130.3.2  | 
 -''-  | 
|
| 
 որից ` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 
 130.3.2.1  | 
 -''-  | 
|
| 
 Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 + 130.3)  | 
 140  | 
 -''-  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 140.1  | 
 -''-  | 
|
| 
 միջազգային  | 
 140.2  | 
 -''-  | 
|
| 
 որից ` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 
 140.2.1  | 
 -''-  | 
|
| 
 Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը  | 
 150  | 
 րոպե  | 
|
| 
 Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը  | 
 160  | 
 -''-  | 
|
| 
 Ղեկավար  | 
 ________________________ (Ազգանուն, անուն)  | 
 ______________________ (Ստորագրություն)  | |
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)  | 
 ________________________ (Ազգանուն, անուն)  | 
 ______________________ (Ստորագրություն)  | |
| 
 
  | 
 
  | ||
| 
 «_ _ »______ ____20___թ.  | 
| 
 Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի օգոստոսի 4-ի թիվ 34-Ն որոշման  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
5. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.02.2019, թիվ 07-Ն | 11.03.2019, թիվ 34-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|