ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (04.09.2014-till now)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2014 թվականի N 829-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 4-ի «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 396-Ա որոշման հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
38. |
«Մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի ենթարկելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2014 թ. հոկտեմբերի
1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |
»: |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. սեպտեմբերի 3
Երևան |
|