Գլխավոր տեղեկություն
Համար
N 29
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (16.07.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

10 հուլիսի 2014 թվականի N 29

9. ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել (յուրաքանչյուրը՝ որպես պատասխանատու՝ իր մասով) տեղեկատվություն նախորդ կիսամյակի ընթացքում Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ամփոփել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թ.

հուլիսի 10-ի նիստի N 29

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

N

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՆՊԱՏԱԿ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

ԺԱՄԿԵՏ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

1.

Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների շարունակում

Բյուջեի կատարողականի գնահատման մոնիթորինգի աշխատանքների որակի բարձրացում, անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերի բացահայտում

ՀՀ ֆինանսների նախարարություն

Ստեղծ-վելու են անհրաժեշտ նախա-դրյալներ լիարժեք ծրագրային բյուջե-տավորման անցման համար` սկսած 2018 թվականից

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

2.

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի ընթացիկ բարեփոխումների շարունակում

Փոփոխությունների էլեկտրոնային գրանցման, կանոնադրության փոփոխության էլեկտրոնային գրանցման հնարավորություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2015թ.

Համաշխարհային բանկ

3.

Շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործում և միջազգային ստանդարտներին համապատասխանեցում

Շինարարության ոլորտում նորմատիվային պահանջների միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցում` բնակչության անվտանգության, շենքերի ու շինությունների սեյսմակայունության, հուսալիության, էներգաարդյունավետության ապահովում, շինարարական արտադրանքի որակի բարձրացում, շինարարական տեխնոլոգիաների զարգացման խթանում, գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության արդիականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2015թ-ից շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

4.

«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան նախագծի մշակում՝ համայնքների խոշորացման յուրաքանչյուր պիլոտային ծրագրի իրականացումից առաջ:

Տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման արդյունավետության բարձրացում, ծառայությունների մատուցման ծավալի և որակի բարձրացում` համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

Միջազգային կազմակերպություններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

5.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական բազայի ձևավորում

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման թափանցիկության, հանրային իրազեկվածության բարձրացում, տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության խթանում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2014-2015թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

6.

Օտարերկրյա ներդրումների նոր ռազմավարության մշակում

Ներդրումային քաղաքականության բարելավում, մասնավորապես թիրախային ոլորտներում, և ներդրումային նոր արտոնությունների փաթեթի մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

7.

ՀՀ-ում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագրի իրականացում

Դեպի Հայաստան և Հայաստանից դեպի արտերկիր իրականացվող օդային փոխադրումների բարելավում, արտասահմանյան ավիափոխադրողների համար երկրի գրավչության բարձրացում` ապահովելով ուղևորափոխադրումների ծավալների աճ, ավիատոմսերի գների իջեցում, քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում մատուցվող ծառայությունների և օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014-2016թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

8.

Էլեկտրահաղորդման օդային գծերի, ենթակայանների կառուցման, վերակառուցման և վերազինման ծրագրերի իրականացում` միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում

Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում ու էներգետիկ անվտանգության ապահովում, էլեկտրաէներգետիկական կապի ու կառավարման համակարգի արդիականացում և տարածաշրջանային ինտեգրացում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2014-2018թթ.

Միջազգային ֆինանսական կազմակերպություններ

9.

Առավել տարածված ոչ վարակիչ երեք հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, արգանդի վզիկի քաղցկեղ) կանխարգելմանն ուղղված զանգվածային սկրինինգային ծրագրերի իրականացում և բնակչության իրազեկում ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների վերաբերյալ

Հիվանդությունների վաղ հայտնաբերում, բուժման արդյունավետության բարձրացում ու երկարաժամկետ կտրվածքով մահացության նվազում

ՀՀ առողջապահության նախարարություն

2014-2017թթ.

Համաշխարհային բանկ

10.

Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերման և արմատավորման կանխարգելում

Հայաստանի Հանրապետությունը մալարիայից ազատ գոտու կարգավիճակի պահպանում

ՀՀ առողջապահության նախարարություն

2014-2015թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

11.

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտությունների և մասնագիտացումների վերանայում

«Գործարար վարչարարություն» կրթական ծրագրի ներդրում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2014-2015թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

12.

Հանրակրթական ուսումնական հաստատությունների և սովորողների անհատական տվյալների հավաքագրման, հաշվառման և կառավարման համակարգի փորձնական շահագործում

Հանրակրթական ուսումնական հաստատության վարչական ու կառավարչական գործառույթների ավտոմատացում, կառավարման համակարգի հզորացում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

(համաձայնությամբ)

2014-2015թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

13.

Կազմակերպությունների մասով ներկայումս գործող հողի հարկի և գույքահարկի հաշվետվությունների ներկայացման պահանջի վերացում

Գործարար միջավայրի բարելավում և կազմակերպությունների կողմից վերոնշյալ հաշվետվությունների մասով ծախսերի կրճատում

ՀՀ ֆինանսների նախարարություն

2014թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

14.

Սերմնաբուծության, սերմարտադրության, սերմապահովության, բույսերի պաշտպանության ծրագրերի իրականացում

Գյուղատնտեսական մշակաբույսերի կենսաբանական ներուժի արդյունավետ օգտագործման միջոցով բուսաբուծական արտադրանքի ծավալների և առաջարկի ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2014-2016թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ

15.

Խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացում

Գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավում, անասնապահական մթերքների արտադրության ծավալների և առաջարկի ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2014-2016թթ.

ՀՀ պետական բյուջե

16.

Հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի մատչելի գներով մատակարարման ծրագրերի իրականացում

Գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների գների մատչելիության բարձրացման միջոցով արտադրության մրցունակության բարձրացում և գյուղատնտեսական մթերքների առաջարկի ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2014-2016թթ.

ՀՀ պետական բյուջե

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ

17.

Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում

Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների հզորացում, արտադրության ծավալների ընդլայնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2014-2016թթ.

ՀՀ պետական բյուջե

18.

Բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներում բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, անասնապահական կոոպերատիվների կարողությունների հզորացման, անասնապահական ծագման մթերքների իրացման համակարգի բարելավման միջոցառումների իրականացում

Գյուղատնտեսական բնական ռեսուրսների ներուժի արդյունավետ օգտագործման, արտադրության կազմակերպման ձևերի կատարելագործման, իրացման համակարգի բարելավման միջոցով անասնապահական մթերքների արտադրության ծավալների և առաջարկի ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2014-2016թթ.

Համաշխարհային բանկ

19.

Գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խորհրդատվության տրամադրման, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացում

Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանում և գործունեության ծավալների ընդլայնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2014-2016թթ.

ՀՀ պետական բյուջե

Միջազգային ֆինանսական կազմակերպություններ

20.

Զբաղվածության ակտիվ քաղաքականության նոր մոդելի ներդրում

Կայուն զբաղվածության համար պայմանների ստեղծում, աշխատաշուկայի ճկուն կարգավորում, աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ ինտեգրման ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2014թ.

ՀՀ պետական բյուջե

Միջազգային կազմակերպություններ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

21.

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի ներդրում

Պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության ապահովում, պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության սկզբունքների, հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունների կանոնակարգում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2014թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

22.

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

Արտասահմանյան պահառուների համար ՀՀ շուկայի գրավչության բարձրացում

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

2015թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

23.

Բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորում և արտահանման արդյունավետ շուկաներ մուտքի հնարավորությունների ընդլայնում

Արտահանման ծավալների աճ և դիվերսիֆիկացիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014-2015թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

24.

Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ներքո նախատեսված ծրագրերի իրականացում

Տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում, արտահանման ծավալների աճ և դիվերսիֆիկացիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Արդյունաբերության զարգացման հիմնադրամ

(համաձայնությամբ)

2014թ-ից շարունա-կական

ՀՀ պետական բյուջե

25.

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» վարկային ծրագրի իրականացում ՀԲ հետ համագործակցությամբ

Միջազգային ստանդարտներին համապատասխան որակի ենթակառուցվածքների ներդրում, օտարերկրյա ներդրումների խթանում, արտահանման կարողությունների ընդլայնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014-2017թթ.

Համաշխարհային բանկ

26.

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրերի իրականացում

Գործարար միջավայրի կատարելագործում, վաչարարության դյուրինացում, հաշվետվողականության վրա կատարվող ծախսերի նվազեցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014թ-ից

շարունա-կական

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

27.

Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգով նախատեսված համակարգաստեղծ նախագծերի իրականացում

Ինովացիոն տնտեսության և ինովացիոն ազգային համակարգի բաղադրիչների ձևավորում և զարգացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2014-2020թթ.

ՀՀ պետական բյուջե

Միջազգային կազմակերպություններ