Basic information
Number
N 595-Ն
Type
Հրաման
Act type
Base act (11.10.2014-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.10.01/24(503).1 Հոդ.279.9
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
09.09.2014
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
09.09.2014
Effective date
11.10.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814420

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

  9 սեպտեմբերի 2014 թ.
  ք. Երևան

N 595-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 437-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մայիսի 24-ի N 237-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 437-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝

Հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

10. Պիտանելիության ժամկետում չիրացված, ՀՀ կառավարության սահմանած կարգով դուրսգրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակներ, այդ թվում՝ ըստ դուրս գրման ամսաթվերի

       

1)

   

2)

   

3)

   

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Գ. Խաչատրյան