Basic information
Number
N 645-Ն
Type
Որոշում
Act type
Official Incorporation (09.10.2014-29.07.2020)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2006.06.07/30(485) Հոդ.607
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.04.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.05.2006
Effective date
08.06.2006
Interrupt date
29.07.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 645-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԿԱՄ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սահմանել փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 24
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27-ի N 645-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԿԱՄ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները:

2. Փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիները, ովքեր բավարարում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի պահանջները և նշված պայմանները`

բժշկական հանձնաժողովի կողմից շարային ծառայության պիտանիության ճանաչում,

զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի առկայություն` շարային ծառայության մասին ռազմական բժշկական հանձնաժողովի դրական եզրակացությամբ,

ծառայության ընդունվելու մասին դիմումը քննարկելիս ատեստավորման կենտրոնական հանձնաժողովի դրական եզրակացություն:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

3. Նշված պայմանները բավարարելու դեպքում քաղաքացին պաշտոնի կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան