ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1420-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ծառայողների աշխատավարձերի չափերի, պետական ծառայողների շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների, մարմինների ու խորհուրդների ղեկավարներին`
1) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել`
ա. սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը (բացառությամբ քաղաքացիական ծառայողների շարժի և հոսունության, քաղաքացիական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվության),
բ. սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով նախատեսված` քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողների շարժի և հոսունության, ինչպես նաև կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվությունը:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում 2018 թվականին` մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը.
2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը չի ընդգրկում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների մասին տվյալները:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով նախատեսված` քաղաքացիական ծառայության ամբողջ համակարգում քաղաքացիական ծառայողների (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողների) շարժի և հոսունության, ինչպես նաև կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվությունը` յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության արդյունքների ամփոփմամբ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա հոկտեմբերի 1-ը, դրան հաջորդող տարվա պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ այդ առաջարկությունները քննարկելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը «պաշտոնը» բառից հետո լրացնել «, մասնագիտությունը» բառով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման անհրաժեշտ փոփոխությունները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2014 թ. դեկտեմբերի 18 Երևան | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման | 
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության անհրաժեշտությունը գնահատելու, ինչպես նաև դրանց չափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ իրականացնում է` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծություն:
2. Լիազոր մարմինն ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ձևաչափին համապատասխան, հավաքագրում է տեղեկատվություն պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին:
3. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության և համապատասխան տվյալների հիման վրա ներդնում և վարում է տեղեկատվական շտեմարան:
4. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`
1) պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձը` ըստ գերիշխող մասնագիտությունների, այդ թվում` ըստ ծառայությունների.
2) միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում.
3) միջին աշխատավարձը` ըստ պետական ծառայությունների.
4) միջին աշխատավարձը պետական առանձին ծառայություններում` ըստ պաշտոնների խմբերի.
5) պետական ծառայողների շարժի և հոսունության մակարդակները.
6) ըստ մասնագիտությունների` կրկնվող թափուր աշխատատեղերը:
5. Լիազոր մարմինը, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա ուսումնասիրում և վերլուծում է ոչ պետական հատվածի առնվազն 2000 կազմակերպություններում (յուրաքանչյուր մարզից՝ միջինը 100 և Երևան քաղաքից` 1000)` պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով աշխատողների աշխատավարձերի չափերը:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վերլուծության, ինչպես նաև պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով` պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության արդյունքում, լիազոր մարմինը, ըստ պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների, հաշվարկում է աշխատավարձերի նվազագույն, միջին և առավելագույն մակարդակները և գնահատում առկա շեղումները` հաշվի առնելով նաև պետական և ոչ պետական հատվածներում միևնույն մասնագիտությամբ աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնների համադրելիությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությունները (աշխատաժամանակի ռեժիմները):
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված վերլուծության շրջանակներում գնահատվում է նաև նվազագույն, միջին և առավելագույն աշխատավարձեր ստացող աշխատողների թվի տեսակարար կշիռը՝ համապատասխանաբար ուսումնասիրվող աշխատողների ընդհանուր թվի մեջ:
8. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված վերլուծությունների և գնահատումների արդյունքներն ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հետևյալ առաջարկությունները`
1) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի բարձրացման և (կամ) հիմնական աշխատավարձի չափը որոշող գործակիցների փոփոխության վերաբերյալ.
2) համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված` առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի (բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի) նկատմամբ տոկոսային ավելացում կիրառելու անհրաժեշտության և դրա չափերի վերաբերյալ:
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման | 
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
| NN | Ծա-ռայու-թյան տե-սակը | Ստո-րաբա-ժանումը | Պաշ-տոնի անվա-նումը | Պաշ-տոնի խումբը | Պաշտոնի զբաղվա-ծության բնույթը | Ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը | Սեռը | Կրթու-թյունը | Մասնա-գիտությունը՝ | Դասա-յին կամ դիվանա-գիտա-կան աստի-ճանը կամ կոչումը | Աշխատանքային ստաժը | Հիմնական և լրացուցիչ աշխատավարձը՝ հաշվետու տարվա մարտ ամսվա դրությամբ (հաշվարկված) | Պարգևատրումը | |||||||||||||
| կրթու-թյան | պաշ-տոնի անձնա-գրի | տվյալ պաշտոնում | տվյալ պետա-կան ծառայու-թյունում, տարի | պաշտո-նային դրույքա-չափը | հավելա-վճարը | հավելումը | ընդա-մենը (12.1+ | |||||||||||||||||||
| տարի | ամիս | օր | Դասային կամ դիվանա-գիտական աստի-ճանի կամ կոչման համար | առողջու-թյան համար վնասա-կար, ծանր կամ առանձնա-պես ծանր, առանձնա-պես վնասա-կար աշխա-տանքի համար | բարձր լեռնային վայրե-րում աշխա-տելու համար | ծառայու-թյան առանձնա-հատկու-թյուն-ներով պայմա-նավորված | արտա-ժամյա, գիշե-րային կամ հանգս-տյան կամ տոնա-կան օրերին աշխա-տանքի համար | պետա-կան և ծառա-յողական գաղտնիք կազմող տեղեկու-թյուն-ներին առնչվելու | կատարո-ղականի հիման վրա | հատուկ առաջա-դրանք-ների կամ աշխա-տանքի որակյալ կատար-ման համար | այլ դրամա-կան պարգև-ներ | |||||||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9.1 | 9.2 | 10 | 11.1 | 11.2 | 11.3 | 11.4 | 12.1 | 12.2 | 12.3.1 | 12.3.2 | 12.3.3 | 12.3.4 | 12.3.5 | 12 | 13.1 | 13.2 | 13.3 | |
| 1. | ||||||||||||||||||||||||||
| 2. | ||||||||||||||||||||||||||
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
| NN | Ցուցանիշի անվանումը | Ընդամենը (մարդ) | 
| Ա | Բ | 1. | 
| 1. | Պետական ծառայողների թիվը՝ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ | |
| 2. | Աշխատանքի ընդունվածների թիվը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների | |
| 3. | Աշխատանքից ազատվածների թիվը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների` | |
| այդ թվում` ըստ պատճառների | ||
| 3.1. | անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ պաշտոնների խմբերի` | |
| 3.1.1. | բարձրագույն | |
| 3.1.2. | գլխավոր | |
| 3.1.3. | առաջատար | |
| 3.1.4. | կրտսեր | |
| 3.2. | օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը | |
| 3.3. | ատեստավորման արդյունքները | |
| 3.4. | հաստիքների կրճատումը | |
| 3.5. | ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը | |
| 3.6. | քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը | |
| 3.7. | պետական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով սահմանված կարգի խախտմամբ | |
| 3.8. | պետական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը | |
| 3.9. | պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը | |
| 3.10. | փորձաշրջանը չանցնելը | |
| 3.11. | վերակազմակերպման հետևանքով նշանակում չկատարելը | |
| 3.12. | կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը | |
| 3.13. | մահվան պատճառով | |
| 4. | 3-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ տեղափոխվածների թիվը | |
| 5. | Պետական ծառայողների թիվը` նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ | |
| 6. | Պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) թիվը | |
| այդ թվում` ըստ պատճառների | ||
| 6.1. | մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելը | |
| 6.2. | թափուր պաշտոնի համար դիմող չլինելը | |
| 6.3. | պաշտոնի անձնագրով պահանջվող մասնագիտությունը (անհրաժեշտ է նշել մասնագիտության անվանումը) | 
 Հայաստանի Հանրապետության
 
 
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարԴ. Հարությունյան 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 16.01.2025, N 47-Ն | 18.01.2025, N 1420-Ն | |
| 29.11.2018, N 1420-Ն | 21.12.2018, N 1420-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|