Basic information
Number
N 53-Ն
Type
Հրաման
Act type
Base act (12.03.2015-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.03.02/6(518) Հոդ.40
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
13.02.2015
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
13.02.2015
Effective date
12.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10215042

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 փետրվարի 2015 թ.
ք. Երևան

N 53-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի N 26-Ն հրամանն ուժը կորցնելու մասին» թիվ 31-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) Հավելված 1-ի 3-րդ գլխի առաջին պարբերությունում «բաճկոնի,» բառից հետո լրացնել «կիսաբրդյա սվիտերի,» բառերով:

2. Հրամանի Հավելված 2-ի «Հարկադիր կատարողի համազգեստի հատկացման և կրման կարգը» աղյուսակի 1-ին կետի`

ա) 11-րդ ենթակետում «1» թիվը փոխարինել «2» թվով,

բ) 13-րդ ենթակետում «2» թիվը փոխարինել «1» թվով,

գ) 14-րդ ենթակետում «1» թիվը փոխարինել «2» թվով,

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19-րդ ենթակետ,

«19. - կիսաճտքավոր կոշիկ (ձմեռային) 1 զույգ 2 տարի»:

3. Հրամանի Հավելված 2-ի «Հարկադիր կատարողի համազգեստի հատկացման և կրման կարգը» աղյուսակի 2-րդ կետի`

ա) 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. - սվիտեր՝ սև գույնի, կիսաբրդյա, հարթ գործվածքով, օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև, ուսադիրների ամրակներով 1 հատ 2 տարի»,

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1-ին ենթակետ.

«9.1. - սվիտեր՝ սև գույնի, բամբակյա (60 %-70 % բամբակի պարունակությամբ), հարթ գործվածքով, օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև, 1 հատ 2 տարի»,

գ) 10-րդ ենթակետում «1» թիվը փոխարինել «2» թվով,

դ) 12-րդ ենթակետում «1» թիվը փոխարինել «2» թվով,

ե) 13-րդ ենթակետում «1» թիվը փոխարինել «2» թվով,

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17-րդ ենթակետ.

«17. - կիսաճտքավոր կոշիկ (ձմեռային) 1 զույգ 2 տարի»:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Մանուկյան