ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2015 թվականի N 19-Ն
2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 17000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 17000 դրամ:
5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 17000 դրամ:
6. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:
7. Թույլատրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:
8. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2015 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. հունվարի 27 | 
| Հավելված | 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Մարզը | Տարածքային մարմինը | 2015 թվական | |||
| 2015 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) | այդ թվում` ընտանեկան նպաստի համար նա-խատեսված միջին ամսական գումար (դրամ) | այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար (դրամ) | այդ թվում` միանվագ  | ||
| ԱՐԱՐԱՏԻ | ԱՐԱՐԱՏ | 176,571,584 | 11,975,286 | 2,108,000 | 631,012 | 
| ԱՐՏԱՇԱՏ | 1,072,638,727 | 76,878,630 | 8,568,000 | 3,939,930 | |
| ՎԵԴԻ | 986,974,960 | 73,776,809 | 4,862,000 | 3,609,104 | |
| ՄԱՍԻՍ | 967,486,043 | 70,657,205 | 6,375,000 | 3,591,632 | |
| Ընդամենը | 3,203,671,313 | 233,287,931 | 21,913,000 | 11,771,678 | |
| ԱՐԱԳԱԾՈՏՆԻ | ԱՇՏԱՐԱԿ | 1,101,054,947 | 80,292,525 | 7,599,000 | 3,863,054 | 
| ԱՊԱՐԱՆ | 286,984,877 | 20,206,028 | 2,669,000 | 1,040,379 | |
| ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 294,431,115 | 22,793,765 | 629,000 | 1,113,161 | |
| ԹԱԼԻՆ | 599,961,769 | 43,858,743 | 3,859,000 | 2,279,071 | |
| Ընդամենը | 2,282,432,707 | 167,151,061 | 14,756,000 | 8,295,665 | |
| ԱՐՄԱՎԻՐԻ | ԱՐՄԱՎԻՐ | 884,815,110 | 63,458,305 | 7,208,000 | 3,068,288 | 
| ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 1,074,575,170 | 75,994,326 | 9,588,000 | 3,965,605 | |
| ԲԱՂՐԱՄՅԱՆ | 276,112,688 | 20,397,442 | 1,530,000 | 1,081,948 | |
| Ընդամենը | 2,235,502,967 | 159,850,073 | 18,326,000 | 8,115,841 | |
| ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ | ԳԱՎԱՌ | 1,037,790,733 | 77,687,834 | 4,794,000 | 4,000,727 | 
| ՍԵՎԱՆ | 717,740,300 | 51,413,091 | 5,848,000 | 2,550,601 | |
| ՎԱՐԴԵՆԻՍ | 1,121,482,801 | 82,552,443 | 6,732,000 | 4,172,457 | |
| ՃԱՄԲԱՐԱԿ | 347,600,495 | 23,198,623 | 4,522,000 | 1,246,085 | |
| ՄԱՐՏՈՒՆԻ | 2,204,580,717 | 169,854,941 | 5,032,000 | 8,828,118 | |
| Ընդամենը | 5,429,195,046 | 404,706,933 | 26,928,000 | 20,797,988 | |
| ԼՈՌՈՒ | ԹՈՒՄԱՆՅԱՆ | 592,542,586 | 37,492,442 | 9,911,000 | 1,975,106 | 
| ՏԱՇԻՐ | 515,696,197 | 35,184,026 | 5,916,000 | 1,874,657 | |
| ՎԱՆԱՁՈՐ | 2,347,807,608 | 153,087,115 | 34,119,000 | 8,444,519 | |
| ՍՊԻՏԱԿ | 1,713,334,922 | 118,159,073 | 17,323,000 | 7,295,837 | |
| ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 1,648,644,524 | 118,237,849 | 13,838,000 | 5,311,195 | |
| Ընդամենը | 6,818,025,838 | 462,160,505 | 81,107,000 | 24,901,315 | |
| ԿՈՏԱՅՔԻ | ԱԲՈՎՅԱՆ | 1,082,441,755 | 75,772,042 | 10,642,000 | 3,789,438 | 
| ՀՐԱԶԴԱՆ | 915,665,964 | 64,673,582 | 8,449,000 | 3,182,915 | |
| ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 565,890,991 | 39,420,855 | 5,797,000 | 1,939,727 | |
| ՆԱԻՐԻ | 797,811,071 | 59,038,312 | 4,641,000 | 2,804,944 | |
| Ընդամենը | 3,361,809,781 | 238,904,791 | 29,529,000 | 11,717,024 | |
| ՇԻՐԱԿԻ | ԱՐԹԻԿ | 989,578,640 | 72,221,273 | 6,528,000 | 3,715,613 | 
| ԱՄԱՍԻԱ | 63,739,376 | 4,512,100 | 561,000 | 238,515 | |
| ՄԱՐԱԼԻԿ | 381,542,376 | 27,938,759 | 2,363,000 | 1,493,439 | |
| ԱԽՈՒՐՅԱՆ | 543,368,625 | 39,842,130 | 3,451,000 | 1,987,588 | |
| ԱՇՈՑՔ | 91,533,153 | 6,383,680 | 884,000 | 360,083 | |
| ԳՅՈՒՄՐԻ-1 | 1,485,726,168 | 99,247,699 | 18,836,000 | 5,726,815 | |
| ԳՅՈՒՄՐԻ-2 | 1,954,356,529 | 131,597,486 | 23,613,000 | 7,652,558 | |
| Ընդամենը | 5,509,844,867 | 381,743,127 | 56,236,000 | 21,174,612 | |
| ՍՅՈՒՆԻՔԻ | ԳՈՐԻՍ | 648,825,681 | 46,567,576 | 5,100,000 | 2,401,231 | 
| ԿԱՊԱՆ | 354,140,818 | 19,632,883 | 8,806,000 | 1,072,852 | |
| ՄԵՂՐԻ | 103,931,612 | 5,965,555 | 2,346,000 | 349,412 | |
| ՍԻՍԻԱՆ | 217,543,495 | 15,677,516 | 1,751,000 | 700,109 | |
| Ընդամենը | 1,324,441,606 | 87,843,530 | 18,003,000 | 4,523,604 | |
| ՏԱՎՈՒՇԻ | ԴԻԼԻՋԱՆ | 431,569,290 | 29,661,268 | 4,726,000 | 1,576,840 | 
| ԻՋԵՎԱՆ | 762,596,935 | 53,592,919 | 7,242,000 | 2,714,826 | |
| ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ | 329,767,586 | 21,874,130 | 4,505,000 | 1,101,502 | |
| ԲԵՐԴ | 402,626,890 | 28,529,507 | 3,587,000 | 1,435,734 | |
| Ընդամենը | 1,926,560,702 | 133,657,823 | 20,060,000 | 6,828,902 | |
| ՎԱՅՈՑ ՁՈՐԻ | ՋԵՐՄՈՒԿ | 79,108,960 | 5,291,308 | 1,020,000 | 281,106 | 
| ՎԱՅՔ | 154,783,967 | 10,791,454 | 1,564,000 | 543,210 | |
| ԵՂԵԳՆԱՁՈՐ | 517,460,281 | 36,145,706 | 5,049,000 | 1,926,984 | |
| Ընդամենը | 751,353,208 | 52,228,468 | 7,633,000 | 2,751,300 | |
| ԵՐԵՎԱՆԻ | ԱՋԱՓՆՅԱԿ | 753,547,377 | 46,599,580 | 13,583,000 | 2,613,035 | 
| ԱՎԱՆ | 225,124,039 | 13,096,360 | 4,947,000 | 716,977 | |
| ԱՐԱԲԿԻՐ | 367,378,269 | 13,634,410 | 15,912,000 | 1,068,446 | |
| ԴԱՎԹԱՇԵՆ | 229,907,201 | 15,764,082 | 2,618,000 | 776,851 | |
| ԷՐԵԲՈՒՆԻ | 649,165,769 | 40,112,316 | 11,764,000 | 2,220,831 | |
| ԿԵՆՏՐՈՆ | 585,493,460 | 28,588,221 | 18,360,000 | 1,842,900 | |
| ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ | 668,301,297 | 43,635,355 | 9,894,000 | 2,162,420 | |
| ՆՈՐ ՆՈՐՔ | 577,237,202 | 33,463,924 | 12,869,000 | 1,770,176 | |
| ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 74,125,408 | 4,433,637 | 1,479,000 | 264,480 | |
| ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 103,917,317 | 6,969,816 | 1,326,000 | 363,960 | |
| ՇԵՆԳԱՎԻԹ | 872,899,744 | 50,966,479 | 18,870,000 | 2,905,166 | |
| ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ | 412,047,881 | 24,623,454 | 8,415,000 | 1,298,870 | |
| Ընդամենը | 5,519,144,965 | 321,887,635 | 120,037,000 | 18,004,112 | |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 38,361,983,000 | 2,643,421,876 | 414,528,000 | 138,882,041 | |
| Հայաստանի Հանրապետության | Գ. Դումանյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 31.08.2015, N 987-Ն | 16.09.2015, N 19-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|