Basic information
Number
ՀՕ-230
Type
Օրենք
Act type
Base act (31.10.2001-08.02.2004)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2001.10.31/33(165) Հոդ.801
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
26.09.2001
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.10.2001
Effective date
31.10.2001
Interrupt date
08.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 26-ին

 

«ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) հրապարակումը 

 

Պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում պետական այլ մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած և հրապարակման ենթակա` պետության ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվությունն է:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցները, այդ թվում` Հանրային հեռուստառադիոընկերությունը, պարտավոր են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի կամ նրանց լիազորած անձանց պաշտոնական հաղորդագրությունները (տեղեկատվությունը) հրապարակել (հեռարձակել) նրանց սահմանած ժամկետում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
22 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-230