Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 նոյեմբերի 2014 թվականի N 46
9. «2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՁԿԱՆ ԵՎ ՄԵՂՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ» ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 6-ի նիստի N 46 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՁԿԱՆ ԵՎ ՄԵՂՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ» ծրագիրը (այսուհետ՝ ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագիր) Հայաստանի Հանրապետությունում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն տարրերից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտում պետական վերահսկողության կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը, վտանգավոր սննդամթերքի հայտնաբերմանը, օգտահանմանը և (կամ) ոչնչացմանը, արտադրվող, ձկան և մեղրի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բնակչությանն անվտանգ և որակյալ արտադրանքով ապահովմանը:
II. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ
2. Մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող անհրաժեշտ լաբորատոր փորձաքննությունները կատարվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) «Հանրապետական անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2013 թվականին: Որպես սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի ենթակայությամբ գործող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության բացահայտմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու իրավասություն ունեցող, լաբորատոր սարքավորումների և մասնագիտական հագեցվածության միջազգային չափորոշիչներին համապատասխանող լաբորատորիա, հետազոտությունների և արդյունքների արժանահավատությունը ընդունվել են Եվրոպական հանձնաժողովի սպառողների և առողջապահության գլխավոր տնօրինության կողմից:
3. Ձկան մեջ մնացորդային նյութերի հայտնաբերման կանոնակարգված և Միջազգային պահանջներին համապատասխանող մեթոդներով ու ծավալով հետազոտություններ չեն իրականացվել անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ներկայում սննդամթերքի՝ այդ թվում ձկան և մեղրի մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության ցուցանիշների (որոնք ամբողջությամբ չեն լրացնում մնացորդային նյութերի հսկողության պլանով սահմանված և նախատեսված նյութերի ցանկը) նկատմամբ փորձաքննությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում: Այդ լաբորատոր փորձաքննությունները հանդիսանում են վճարովի ծառայություններ, որոնց ֆինանսավորումը կատարվում է պետական մարմնի կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացման միջոցով:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրի իրականացման նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ձկնամթերքում և մեղրում մնացորդային նյութերի (անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների, միկոտոքսինների, ծանր մետաղների, ներկանյութերի և այլն) հայտնաբերման, թույատրելի առավելագույն քանակությունների գերազանցման և արգելված նյութերի օգտագործման դեպքերի բացահայտման նպատակով կատարել միջազգային պահանջներին համապատասխանող լաբորատոր բացահայտող և հաստատող հետազոտությունները, որոնց համար պահանջվող ֆինանսական միջոցները որպես դրամաշնորհ, հատկացնել Ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրայաին կազմակերպությանը.
2) սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով իրականացնել միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխանող լաբորատոր փորձաքննությունների մեթոդներ, օգտագործել համապատասխան սարքավորումներ և նյութեր.
3) հայտնաբերել սահմանված նորմերի խախտումները և թերությունները, դրանց վերացման և շտկման ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ և կանխել վտանգավոր սննդամթերքի շուկայահանումը, ապահովել վտանգավոր սննդամթերքի շուկայից հետ կանչը և ոչնչացումը:
5. Սույն ծրագրով խնդիր է դրված.
1) Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հայտնաբերման միջազգային ընդունված հետազոտություններ.
2) տեղական շուկայում և տեղական սպառողներին ապահովել սննդամթերքի անվտագության միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքով.
3) ստեղծել ձկան և մեղրի անվտանգ արտադրության և պետական հսկողության ապահովման միջազգային ընդունելի գործելակերպ, որը կապահովի տեղական սպառողների առողջության պաշտպանությունը սննդային վնասակար և վտանգավոր գործոններից.
4) տեղական արտադրության համար ճանապարհ բացել դեպի եվրոպական և այլ շուկաներ՝ խթանելով տեղական արտադրության ծավալները:
6. Սույն ծրագրի 5-րդ կետում նշված խնդիրների լուծման համար 2015-2017 թվականներին անհրաժեշտ է իրականացնել մնացորդային նյութերի հսկողության պլանով նախատեսված ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հայտնաբերման լաբորատոր փորձաքննություններ՝ միջազգային ընդունված բացահայտող և հաստատող հետազոտություններով և մեթոդներով:
IV. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ
7. Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրի իրականացման համար նախատեսվում է ֆինանսավորում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ համաձայն NN 1, 2, 3, 4 աղյուսակների:
8. Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրով նախատեսվում է իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ հետևյալ ծախսային հաշվարկներով, որոնց համար հիմք են հանդիսացել Եվրոպական երկրներում կիրառվող առավելագույն մնացորդային քանակների վերահսկման Ազգային պլանը:
Աղյուսակ 1. Ձկան մոնիթորինգ պլանի բացահայտող մեթոդների հետազոտությունների արժեքները, ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող լաբորատոր հետազոտությունների գնագոյացում
Նմուշների քանակը |
Հսկողության ենթակա միացությունների /նյութերի/ խմբեր և անվանումներ |
Ակտիվ նյութի անվանումը Հսկողության ենթակա միացությունների /նյութերի/ հայտնաբերման համար պահանջվող հետազոտությունների քանակը |
1 նմուշի Հսկողության ենթակա միացության կամ նյութի նկատմամբ 1 նմուշի հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների անվանումը |
1 նմուշի հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների քանակը |
Հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների Միավորի գինը /ՀՀ դրամ/ |
Հսկողության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների Արժեքը /ՀՀ դրամ/ |
Հետազոտությունների իրականացման արժեքը |
17 |
A1 խումբ՝ Ստիլբեններ |
61 |
Էթիլացետատ Հեքսան |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
823 500 |
17 |
A3 Ստերոիդներ |
93 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
1 255 500 |
7 |
A6 Քլորամֆենիկոլ |
13 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
175 500 |
5 |
A6 Նիտրոֆուրաններ |
30 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
405 000 |
5 |
A6 Նիտրոիմիդազոլ |
13 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
175 500 |
50 |
B1 |
420 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
5 670 000 |
17 |
B2ա |
44 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ0.25 |
102 000 |
1 020 |
671 806 |
5 |
B3ա |
30 |
Անալիտիկ |
0.01 մլ |
102000 |
1020 |
747 600 |
8 |
B3գ թունավոր տարրեր |
28 |
Անալիտիկ |
0.07 մլ |
114 400 |
8 008 |
294 000 |
2 |
B3դ |
12 |
Անալիտիկ ստանդարտ |
0.1 մլ |
115 000 |
11 500 |
438 000 |
15 |
B3ե |
76 |
Անալիտիկ |
0.01 մլ |
200 000 |
2 000 |
1 254 000 |
Ընդամենը |
11 910 406 |
Աղյուսակ 2. Ձկան մոնիթորինգ պլանի հաստատող մեթոդների հետազոտությունների արժեքները, ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող լաբորատոր հետազոտությունների գնագոյացում
Նմուշների քանակը |
Հսկողության ենթակա միացությունների /նյութերի/ խմբեր և անվանումներ |
Ակտիվ նյութի անվանումը Հսկողության ենթակա միացությունների /նյութերի/ հայտնաբերման համար պահանջվող հետազոտությունների քանակը |
1 նմուշի Հսկողության ենթակա միացության կամ նյութի նկատմամբ 1 նմուշի հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների անվանումը |
1 նմուշի հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների քանակը |
Հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների Միավորի գինը /ՀՀ դրամ/ |
Հսկողության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների Արժեքը /ՀՀ դրամ/ |
Հետազոտությունների իրականացման արժեքը /ՀՀ դրամ/ |
8 |
A1 խումբ՝ |
34 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
459 000 |
8 |
A3 Ստերոիդներ |
48 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
648 000 |
3 |
A6 Քլորամֆենիկոլ |
9 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
121 500 |
2 |
A6 Նիտրոֆուրաններ |
18 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
243 000 |
2 |
A6 Նիտրոիմիդազոլ |
10 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
135 000 |
25 |
B1 |
170 |
Էթիլացետատ |
0.1 լիտր |
30 000 |
3 000 |
2 295 000 |
8 |
B2ա |
26 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
393 120 |
2 |
B3ա |
20 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
498 400 |
4 |
B3գ թունավոր |
20 |
Անալիտիկ ստանդարտ |
0.07մլ |
114 400 |
8 008 |
210 000 |
1 |
B3դ |
11 |
Անալիտիկ ստանդարտ |
0.1 մլ |
115 000 |
11 500 |
401 500 |
7 |
B3ե |
44 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
200 000 |
2 000 |
726 000 |
Ընդամենը |
6 130 520 |
Աղյուսակ 3. Մեղրի մոնիթորինգ պլանի բացահայտող մեթոդների հետազոտությունների արժեքները, մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող լաբորատոր հետազոտությունների գնագոյացում
Նմուշների քանակը |
Հսկողության ենթակա միացությունների /նյութերի/ խմբեր և անվանումներ |
Ակտիվ նյութի անվանումը Հսկողության ենթակա միացությունների /նյութերի/ հայտնաբերման համար պահանջվող հետազոտությունների քանակը |
1 նմուշի Հսկողության ենթակա միացության կամ նյութի նկատմամբ 1 նմուշի հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների անվանումը |
1 նմուշի հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների քանակը |
Հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների Միավորի գինը /ՀՀ դրամ/ |
Հսկողության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների Արժեքը /ՀՀ դրամ/ |
Հետազոտությունների իրականացման արժեքը /ՀՀ դրամ/ |
7 |
A6 Քլորամֆենիկոլ |
7 |
Էթիլացետատ |
0.05 լ |
30 000 |
1 500 |
76 986 |
5 |
A6 Նիտրոֆուրաններ |
16 |
Էթիլացետատ |
0.05 լ |
30 000 |
1 500 |
175 968 |
30 |
B1 |
240 |
Էթիլացետատ |
0.05 լ |
30 000 |
1 500 |
2 639 520 |
6 |
B2գԿարբամատ |
6 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
69 600 |
24 |
B2գ Պիրեթրոիդ |
100 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
1 160 000 |
36 |
B3ա |
240 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
2 784 000 |
2 |
B3բ |
4 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102000 |
1020 |
46 400 |
10 |
B3գ քիմիական |
32 |
Անալիտիկ ստանդարտ |
0.07 մլ |
114 400 |
8 008 |
336 000 |
Ընդամենը |
7 288 474 |
Աղյուսակ 4. Մեղրի մոնիթորինգ պլանի հաստատող մեթոդների հետազոտությունների արժեքները, մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող լաբորատոր հետազոտությունների գնագոյացում
Նմուշների քանակը |
Հսկողության ենթակա միացությունների /նյութերի/ խմբեր և անվանումներ |
Ակտիվ նյութի անվանումը Հսկողության ենթակա միացությունների /նյութերի/ հայտնաբերման համար պահանջվող հետազոտությունների քանակը |
1 նմուշի Հսկողության ենթակա միացության կամ նյութի նկատմամբ 1 նմուշի հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների անվանումը |
1 նմուշի հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների քանակը |
Հետազոտության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների Միավորի գինը /ՀՀ դրամ/ |
Հսկողության համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների Արժեքը /ՀՀ դրամ/ |
Հետազոտությունների իրականացման արժեքը /ՀՀ դրամ/ |
4 |
A6 Քլորամֆենիկոլ |
4 |
Էթիլացետատ |
0.05 լ |
30 000 |
1 500 |
51 600 |
3 |
A6 Նիտրոֆուրաններ |
10 |
Էթիլացետատ |
0.05 լ |
30 000 |
1 500 |
129 000 |
15 |
B1 |
105 |
Էթիլացետատ |
0.05 լ |
30 000 |
1 500 |
1 354 500 |
3 |
B2գԿարբամատ |
3 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
56 700 |
12 |
B2գ Պիրեթրոիդ |
40 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
756 000 |
18 |
B3ա |
116 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
2 192 600 |
1 |
B3բ |
3 |
Անալիտիկ ստանդարտ |
0.01 մլ |
102 000 |
1 020 |
56 700 |
5 |
B3գ քիմիական |
7 |
Անալիտիկ ստանդարտ |
0.07 մլ |
114 400 |
8 008 |
73 500 |
Ընդամենը |
4 670 600 |
V.ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
9. Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրով նախատեսվում է իրականացնել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի առկայության միջազգային պրակտիկայում ընդունված լաբորատոր փորձաքննություններ՝ բազմաթիվ ցուցանիշների, այդ թվում՝ քիմիական տարրերի, քլոր օրգանական, ֆոսֆոր օրգանական միացությունների, հակամանրէային միջոցների, հորմոնների և միջազգային պրակտիկայում արգելված այլ նյութերի առկայության և քանակական պարունակության նկատմամբ:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
10. Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրի իրականացումը կբացահայտի հանրապետությունում արտադրվող և սպառվող ձկան և մեղրի մեջ չթույլատրված, մնացորդային առավելագույն սահմանաչափ ունեցող նյութերի և միացությունների առկայությունը կամ բացակայությունը, ինչը կապահովի սպառողական շուկայի անվտանգության, սպառողների առողջության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և որակյալ ձկան և մեղրի արտադրության կազմակերպմանը, սննդամթերքի անվտանգության վերահսկողության պատշաճ և արդյունավետ իրականացմանը, արտադրության և շրջանառության փուլերում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, դրանց վտանգավոր ազդեցության նվազեցմանը և (կամ) բացառմանը, Հայաստանի Հանրապետությունից ձկան և մեղրի արտահանման խթանմանը և տեղական արտադրության ծավալների աճին: