Basic information
Number
N 295-Ն
Type
Որոշում
Act type
Base act (02.04.2015-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2015.04.01/18(1107) Հոդ.229
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.03.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.03.2015
Effective date
02.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2015 թվականի N 295-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության`

1) խաղային գործի լիցենզավորման բաժինը վերանվանել խաղային գործի և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման բաժնի.

2) աուդիտորական գործունեության, արժութային կարգավորման և պարզ ընթացակարգով լիցենզավորման բաժինը վերանվանել աուդիտորական գործունեության և պարզ ընթացակարգով լիցենզավորման բաժնի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման N 5 հավելվածում`

ա. 7-րդ կետը «վիճակախաղերի կազմակերպման» բառերից հետո լրացնել «և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերով, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «, «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով,

բ. 8-րդ կետի 1-ին ենթակետը «վիճակախաղերի կազմակերպման» բառերից հետո լրացնել «և ինկասացիոն ծառայությունների մատուցման» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 30
 Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 26-ի N 295-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշման

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

 Խաղային գործի և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման բաժին

Աուդիտորական գործունեության և պարզ ընթացակարգով լիցենզավորման բաժին:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան