Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 մարտի 2015 թվականի N 13
2. ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների տարեկան ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 31 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի նիստի N 13 |
ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
հ/հ |
Միջոցառման |
Ակնկալվող |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, նրանց տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու այդ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Սեռի հատկանիշով բռնության կանխարգելում և պաշտպանություն: |
ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N23 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր | ||||
1.1 Մշակել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և այլ շահագրգիռ մարմինների համատեղ հրամանով հաստատել «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղորդման ուղեցույցը»: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀԿ-ներ |
Դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
1.2 Բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմի համար մշակել և նրանց տրամադրել աշխատակարգ, սեռի հատկանիշով բռնության նախանշանների և վաղ հայտնաբերման վերաբերյալ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | ||||
1.3 Կազմակերպել սեռի հատկանիշով բռնության կանխարգելման նպատակային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման մշտադիտարկման, գնահատման, հեռանկարային ծրագրերի նախանշման աշխատանքներ: |
ՀՀ մարզպետարաններ, |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
1.4 Իրականացնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց բացահայտման, ուղղորդման աշխատանքներ և կազմակերպել նրանց համապատասխան աջակցության տրամադրում: |
ՀՀ մարզպետարաններ, |
ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
2. |
Տարբեր ոլորտների մասնագետների որակավորման. նրանց ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Սեռի հատկանիշով բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացման միջոցով տարբեր ոլորտի մասնագետների որակավորման, իրազեկության բարձրացում: |
|||||
2.1 Իրականացնել «Ընտանեկան բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N567-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե | ||||
2.2 Իրականացնել «Ընտանեկան բռնությունը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց նախնական նույնացման չափորոշիչների կիրառում» թեմայով վերապատրաստման դասընթացներ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների համար: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | ||||
2.3 Իրականացնել դասավանդողների վերապատրաստում` սեռի հատկանիշով բռնության ենթարկված անձանց առողջապահական ծառայությունների տրամադրման նպատակով, որին կհաջորդի շարունակական ուսուցումը: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | ||||
2.4 Հանրակրթական դպրոցի ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներում ներառել ընտանեկան բռնությանը վերաբերող թեմաներ, կկազմակերպվեն քննարկումներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2.5 Հանրակրթական դպրոցի 8-11-րդ դասարաններում սովորողների շրջանում անցկացնել «Առողջ ապրելակերպ» ուսուցողական դասընթաց` առողջ ապրելակերպի և ընտանեկան կյանքի նախապատրաստման հիմունքների վերաբերյալ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2.6 Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում անցկացնել «Վերարտադրողական առողջության խնդիրները երիտասարդության շրջանում» դասընթաց՝ առողջ ապրելակերպի, սեռերի միջև փոխհարաբերությունների և ընտանեկան բռնությունների կանխարգելման խնդիրների վերաբերյալ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀԿ-ներ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
2.7 ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի վերապատրաստող անձնակազմի և կրթության ոլորտի այլ մասնագետների համար իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետությունում առկա սեռի հատկանիշով բռնության խնդիրների, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | ||||
2.8 Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների համար: |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | ||||
3. |
Հասարակությունում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելմանը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը, սեռի հատկանիշով բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանը և սեռի հատկանիշով բռնության մասին իրազեկման բարձրացմանը, տեղեկատվական և մեթոդական աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Հասարակությունում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելում, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորում: |
|||||
3.1 Մշակել ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմաներով տեղեկատվական նյութեր, դրանք տարածել և տեղադրել ԶԼՄ-ներում, հեռարձակել ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թողարկումներ, ընտանեկան բռնությունը դատապարտող տեսահոլովակներ: |
ՀՀ մարզպետարաններ, |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | ||||
3.2 Իրականացնել «Ընդդեմ բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ: |
ՀՀ մարզպետարաններ, |
ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Նոյեմբեր-դեկտեմբեր |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
3.3 ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կազմակերպել սեռի հատկանիշով բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, սեմինար-պարապմունքներ, կլոր-սեղան քննարկումներ, շրջիկ կոնֆերանսներ տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ, ըստ թեմայի կտրամադրվեն տեղեկատվական նյութեր և կցուցադրվեն հոլովակներ: |
ՀՀ մարզպետարաններ, |
ՀԿ-ներ /համաձայնությամբ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
3.4 Կազմակերպել հանդիպում-զրույցներ հանրակրթական դպրոցներում: |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||
3.5 Կազմակերպել. |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Երևանի քաղաքապետարանի առողջապահական ընկերություններ, մշակութային կազմակերպություններ, կրթական հաստատություններ, |
Տարվա ընթացքում |
Երևան քաղաքի բյուջե | |||
4. |
Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում: |
|||||
4.1 Իրականացնել ուսումնասիրություն` պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քաղաքականության վերաբերյալ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
4.2 Շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ իրականացնել պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման վերաբերյալ 3 կլոր-սեղան քննարկում և մշակել քաղաքականության առաջարկությունների համառոտագրեր: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնու թյամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
4.3 Նախապատրաստել և ինտերնետում տեղադրել պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված 2 տեսահոլովակ` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քաղաքականության վերաբերյալ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնու թյամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
4.4 Մարզերում պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքների իրականացման նպատակով. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնու թյամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
4.5 Ծննդօգնության հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատություններում հղիներին նախածննդյան խորհրդատվություն տրամադրող բուժ աշխատողների համար կազմակերպել սեմինարներ՝ սեռի որոշման տեխնոլոգիաների կիրառման էթիկական խնդիրների վերաբերյալ: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ | |||
4.6 Իրականացնել կանանց վերարտադրողական առողջության կանխարգելման և սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքներ գյուղական բժշկական ամբուլատորիաների բուժաշխատողների միջոցով: |
ՀՀ մարզպետարաններ |
Գյուղական բժշկական ամբուլատորիաներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |