Գլխավոր տեղեկություն
Համար
N 6
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (16.02.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

12 փետրվարի 2015 թվականի N 6

 

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի նիստի N 4 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգին և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրական կազմակերպության նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016 թվականների ծրագիրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 30-րդ կետի 2-րդ ենթակետում «2014 թվական» բառերը փոխարինել «2015 թվական» բառերով.

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 12-ի նիստի N 6
արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ 2014-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

2014 թ.

2015 թ.

2016 թ.

Ֆինանսավորման աղբյուրը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1.

Արխիվի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի արդիականացում

31.300.0

39.190.0

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

2.

Արխիվի փաստաթղթերի վերականգնման լաբորատորիայի վերազինում ժամանակակից սարքավորումներով

   

42.000.0

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

3.

Տարածքային ստորաբաժանումների արխիվապահոցների օդակարգավորման և օդորակման համակարգերի ներդրում (օդորակիչների տեղադրում)

   

30.000.0

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

4.

Տարածքային ստորաբաժանումներում պահպանիչ հակահրդեհային ազդարարման համակարգերի տեղադրում

   

38.000.0

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

5.

Գլխավոր մասնաշենքի 1-ին և 2-րդ արխիվապահոցների գազային հրդեհամարող համակարգի արդիականացում

14.658.0

   

սեփական միջոցների հաշվին

6.

2-րդ և 3-րդ մասնաշենքերի արխիվապահոցներում պահպանիչ հակահրդեհային ազդարարման համակարգերի տեղադրում

 

14.000.0

 

սեփական միջոցների հաշվին

7.

Գլխավոր մասնաշենքի ընդունող-հսկող և տեսահսկման համակարգի տեղադրում

2.551.0

   

սեփական միջոցների հաշվին

8.

Մինի ավտոմատ հեռախոսակայանի տեղադրում

950.0

   

սեփական միջոցների հաշվին

9.

Գլխավոր և 2-րդ մասնաշենքերի օդորակման համակարգի արդիականացում

   

20.000.0

սեփական միջոցների հաշվին

10.

Ստորգետնյա արխիվապահոցի հիմնանորգման աշխատանքներ

   

114.000.0

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

11.

Լոռու մարզային մասնաճյուղի շենքի հիմնանորոգման աշխատանքներ

 

36.476.0

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

12.

Կոտայքի մարզային մասնաճյուղի շենքի հիմնանորոգման աշխատանքներ

 

15.734.0

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

13.

Տավուշի մարզային մասնաճյուղի շենքի հիմնանորոգման աշխատանքներ

 

11.800.0

 

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ

 

ԸՆԴԱՄԵՆԸ

49.459.0

117.200.0

244.000.0