Գլխավոր տեղեկություն
Համար
N 52
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (11.12.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 52

 

52. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ  «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թ.

դեկտեմբերի 11-ի նիստի N 52
արձանագրային որոշման

ՎԱՐԿ ՀՄ. 8374-AM

 

Վարկային համաձայնագիր

 

 

(Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

և

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

 

Թվագրված 2014 թվականի օգոստոսի 6-ով

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Վարկառու) ու ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (Բանկ) միջև 2014 թվականի օգոստոսի 6-ով թվագրված համաձայնագիր: Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրին կից Հավելվածում) կազմում եմ սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

1.02.Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ապա Համաձայնագրում մեծատառերով գործածված եզրույթներն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրին կից Հավելվածում իրենց տրված նշանակությունը:

 

ՀՈԴՎԱԾ II. ՎԱՐԿԸ

 

2.01. Բանկը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Վարկառուին տրամադրել քսաներեք միլիոն ԱՄՆ դոլարին (23 000 000 $) համարժեք գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի 2.07-րդ բաժնի դրույթների համաձայն, սույն Համաձայնագրի 1-ին Առդիրում նկարագրված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով:

 

2.02. Վարկառուն կարող է մասհանել Վարկի միջոցները` սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի IV բաժնի համաձայն:

 

2.03. Վարկառուի կողմից վճարման ենթակա` Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճարը հավասար է Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%):

 

2.04. Վարկառուի կողմից Տոկոսադրույքի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված Կողմնորոշիչ տոկոսադրույքին, որին գումարվում է Փոփոխական սփրեդը` պայմանով, որ Վարկի ամբողջ հիմնական գումարի կամ դրա մի մասի Փոխարկման դեպքում Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսը որոշվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոնշյալին,եթե Վարկի մասհանված հաշվեկշռի որևէ գումար չի վճարվում սահմանված ժամկետում, և երեսուն օրվա ընթացքում վճարումը չի կատարվում, ապա Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսը հաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02.ե) բաժնում սահմանված կարգով:

 

2.05. Վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը:

 

2.06. Վարկի հիմնական գումարը մարվում է սույն Համաձայնագրի 3-րդ Առդիրում ամրագրված մարման ժամանակացույցին համապատասխան:

 

2.07. ա) Պարտքի խելամիտ կառավարումը դյուրացնելու նպատակով Վարկառուն ցանկացած պահի կարող է ներկայացնել Վարկի պայմանների հետևյալ Փոխարկումներից մեկը կատարելու հարցում՝ i) Վարկի հիմնական գումարի` մասհանված կամ չմասհանված ամբողջ գումարի կամ դրա մի մասի Վարկի Արժույթի փոխարինում Հաստատված արժույթով, ii) բազային տոկոսադրույքի փոփոխություն, որը կիրառելի է՝ Ա) Վարկի հիմնական գումարի` մասհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա որևէ մասի նկատմամբ` Փոփոխականից Ֆիքսված տոկոսադրույքի կամ հակառակը, կամ Բ) Վարկի հիմնական գումարի` մասհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա որևէ մասի նկատմամբ՝ Փոփոխական տոկոսադրույքից, որը հիմնված է Կողմնորոշիչ տոկոսադրույքի վրա, և Փոփոխական սփրեդից Փոփոխական տոկոսադրույքի, որը հիմնված է ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույքի և փոփոխական սփրեդի վրա կամ հակառակը, Գ) Վարկի հիմնական գումարի մասհանված և չմարված ամբողջ գումարի նկատմամբ՝ Փոփոխական տոկոսադրույքից, որը հիմնված է Փոփոխական սփրեդի վրա, Ֆիքսված սփրեդի վրա հիմնված փոփոխական տոկոսադրույքի, և iii) Վարկի հիմնական գումարի` մասհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա որևէ մասի նկատմամբ կիրառելի՝ Փոփոխական տոկոսադրույքի կամ Կողմնորոշիչ տոկոսադրույքի մասով սահմանափակումների նախատեսում` Փոփոխական տոկոսադրույքի կամ Կողմնորոշիչ տոկոսադրույքի համար սահմանելով Տոկոսադրույքի վերին շեմ կամ Տոկոսադրույքի առավելագույն և նվազագույն շեմ:

բ) Փոխարկման վերաբերյալ ցանկացած հարցում, որը ներկայացվել է սույն բաժնի «ա» պարբերության համաձայն և ընդունվել է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում», ինչպես սահմանված է Ընդհանուր պայմաններում, և այն իրականացվում է Ընդհանուր պայմանների IV հոդվածի և Փոխարկման ուղեցույցների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐԸ

 

3.01. Վարկառուն հայտնում է Ծրագրի նպատակների իրագործման հարցում իր հանձնառության մասին: Այս նպատակով Վարկառուն իրականացնում է Ծրագիրը Գյուղատնտեսության նախարարության (այսուհետ՝ ԳՆ) միջոցով՝ Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթների համաձայն:

 

3.02. Առանց սահմանափակելու սույն Համաձայնագրի 3.01-ին բաժնի դրույթները և բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկառուն և Բանկն այլ համաձայնություն են ձեռք բերում, Վարկառուն ապահովում է Ծրագրի իրականացումը սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ IV. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

4.01. Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմաններն են.

 

ա)

Ֆինանսավորման համաձայնագիրը ձևակերպվել և ներկայացվել է, և կատարվել են դրա ուժի մտնելուն կամ դրա շրջանակներում Վարկառուի մասհանումներ կատարելու իրավունքին նախորդող բոլոր պայմանները՝ բացառությամբ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու:

բ)

Բանկի համար ընդունելի Ծրագրի գործառնական ձեռնարկը (ներառյալ Ծրագրի I.ա և II.ա մասի ներքո Համայնքային հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների վերաբերյալ հավելվածները) հաստատվել է Բանկի կողմից և ընդունվել Վարկառուի կողմից:

 

4.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուրութսուներորդ (180) օրն է:

 

ՀՈԴՎԱԾ V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ, ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

5.01. Վարկառուի ներկայացուցիչը վերջինիս ֆինանսների նախարարն է:

 

5.02. Վարկառուի հասցեն է`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետություն

Երևան, 0010

Մելիք-Ադամյան փողոց 1

 

Ֆաքս`

374 60700358

 

5.03. Բանկի հասցեն է`

International Bank for Reconstruction and Development

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

Հեռագրային հասցե՝

Տելեքս՝

Ֆաքս՝

INTBAFRAD
Washington, D.C.
248423 (MCI) կամ
64145 (MCI)
1-202-477-6391

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է Երևանում, Հայաստանի Հանրապետություն, վերը առաջինը նշված օրվա և տարվա դրությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ___________________________________

 

Լիազոր ներկայացուցիչ

Անուն` Գագիկ Խաչատրյան

Պաշտոն` Ֆինանսների նախարար

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԲԱՆԿ

 ___________________________________

Լիազոր ներկայացուցիչ

Անուն` Ժան Միշել Հափի

Պաշտոն` ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն

 

Առդիր 1

Ծրագրի նկարագրությունը

 

Ծրագրի նպատակներն են՝ i) բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կենսունակությունը նպատակային համայնքներում և ii) ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը:

 

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

 

Մաս I. Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգը

 

Արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվների (ԱՕԿ) կարողությունների, գիտելիքների և նեգրավվածության ավելացման գործողությունների ծրագրի իրականացում՝ ներառյալ.

 

ա) Արոտավայրերի և անասնակերերի մասնակցային տեխնիկական գնահատման հիման վրա Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման հանձնաժողովների (ՀԱԿԱԶՀ) կողմից կայուն Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրերի (ԱԿԱԶԾ) մշակումը՝ (Մարզային աջակցության թիմերի և տեխնիկական փորձագետների օժանդակությամբ):

 

բ) ԱԿԱԶԾ-ներում սահմանված բոլոր անհրաժեշտ գործողությունների իրականացման համար Համայնքային հիմնադրամի ֆինանսավորման ապահովումը:

 

գ) Կանանց և գյուղական երիտասարդության նպատակային վերապատրաստման և մոբիլիզացման գործողությունների իրականացումը` i) նպաստելու համար անասնապահական և արոտավայրերի կառավարման շուրջ որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցությանը և ii) խթանելով սննդամթերքի արտադրության զարգացման գործընթացում կանանց և երիտասարդների մասնակցությունը:

 

դ) ԳԾԻԳ-ի բաղադրիչի համակարգողներին և մարզային համակարգողներին՝ Ծրագրի սույն` I Մասի շրջանակներում իրականացվող աշխատանքների համակարգման, վերահսկման, հաղորդակցման և իրազեկման գծով օժանդակության տրամադրում:

 

Մաս II. Արժեշղթայի զարգացումը

 

ա) Նպատակային ենթածրագրային դրամաշնորհների տրամադրում բիզնես պլաններում մանրամասնեցված ենթածրագրերի իրականացման համար, որի նպատակն է ապահովել ներքին պահանջարկն ու օգտվել միջազգային շուկայի հնարավորություններից՝ անդրադառնալ կերի վրա հիմնված կաթի և մսի, մշակված մրգի և բանջարեղենի արժեշղթաների բարելավմանը:

 

բ) Սննդամթերքի բիզնես օպերատորների (ՍԲՕ) հարցման անցկացում, ի թիվս այլ հարցերի, ՍԲՕ-ների տվյալների շտեմարանի ապահովման համար, որտեղ տվյալներ կներառվեն ԱՕԿ-ների չափերի, արտադրանքի տեսականու, հավաստագրերի, գործարար կապերի տեսակների և սննդամթերքի անվտանգության միջոցառումների մասին:

 

գ) Աջակցություն Վարկառուին ՍԲՕ-ների համար անցկացվող առաջնային աշխատաժողովների, հրապարակումների, վերապատրաստումների, տեղեկատվական հանդիպումների և փոքր քարտուղարության կողմից նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների կառավարման գծով աշխատանքների միջոցով, այդ թվում՝ առաջարկների տեխնիկական ուսումնասիրում, հաստատող հանձնաժողով (որի կազմում ընդգրկված են Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն ու տեխնիկական փորձագետները) հայտերի ներկայացում, ենթածրագրերի իրականացման ընթացքի մոնիտորինգ և համապատասխան ազդեցության գնահատման իրականացում:

 

 Մաս III. Պետական հատվածի հաստատությունների ամրապնդումը

 

Պետական հաստատությունների կարողությունների ձևավորմանն ուղղված միջոցառումներ՝ Ծրագրի I և II մասերի ներքո օժանդակվող՝ ընտրված արժեշղթաներում գործարարության զարգացման և շուկայի հասանելիության աջակցության նպատակով: Այդ միջոցառումները նախատեսում են.

 

ա) Անասնաբուժական ծառայությունների ֆինանսավորում, այդ թվում՝ i) շուրջ քսան (20) համայնքային անասնաբույժների մոբիլիզացում, վերապատրաստում և տեխնիկական սարքավորումներով վերազինում, և ii) չորս շրջանային անասնաբուժական ծառայությունների կենտրոնների կառուցում, որոնք կշահագործվեն համայնքային անասնաբույժների կողմից:

 

բ) Սննդամթերքի անվտանգության գծով միջոցառումների ֆինանսավորում՝ i) հզորացնելու համար սննդամթերքի անվտանգության հարցերով հաստատությունների կարողությունները՝ տեսչական ստուգումների ու կարգավորման մասով, ii) հզորացնելու ու աջակցելու համար Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) լաբորատորիաներին, և iii) լրացուցիչ սարքավորումներ տրամադրելու նպատակով գյուղատնտեսության նախարարության անասնաբուժասանիտարական, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարական ծառայությունների կենտրոնի (ՊՈԱԿ) կողմից իրականացվող պատվաստումների ծրագրի համար:

 

գ) Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի Սերմերի և տնկիների զարգացման ծրագրի, այդ թվում՝ շինարարական աշխատանքների և սերմերի ու տնկիների արտադրության բարելավման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ֆինանսավորում:

 

դ) Պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի (ՊԳԳ) կիրառման գծով միջոցառումների ֆինանսավորում, ի թիվս այլ հարցերի` i) խորհրդականների և շահառուների հետ ՊԳԳ հասկացությունների վերաբերյալ աշխատաժողովի իրականացման միջոցով, ii) գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) կողմից ֆերմերների հարցումների անցկացման միջոցով, iii) գյուղատնտեսական գործելակերպի մասին երեք ընտրված ուղեցույցներ կազմելու և հրապարակելու միջոցով, iv) ուղեցույցների բովանդակության շուրջ խորհրդականներին վերապատրաստելու միջոցով, v) ֆերմերներին ուղեցույցների տրամադրման միջոցով, և vi) հողի վերլուծությունների բարելավմանն ուղղված՝ ագրոքիմիական ծառայություն ՊՈԱԿ-ի կարողությունների բարելավմանն աջակցելու միջոցով:

 

ե) Ծրագրի սույն` I մասի շրջանակներում իրականացվող աշխատանքների համակարգման, վերահսկման, հաղորդակցման և իրազեկման հարցերում ԳԾԻԳ-ի բաղադրիչի համակարգողին աջակցություն տրամադրելու միջոցով:

 

Մաս IV. Ծրագրի համակարգումը և կառավարումը

 

Աջակցություն ԳԾԻԳ-ին Ծրագրի համակարգման, վերահսկման, ֆինանսական կառավարման, գնումների, հաղորդակցման և իրազեկման, բնապահպանական և սոցիալական երաշխիքների գործիքների վերահսկման, մոնիտորինգի և գնահատման հարցերում, այդ թվում՝ տեխնիկական աջակցության, վերապատրաստման, լրացուցիչ արտադրական ծախսերի, ազդեցությունների գնահատման ծախսերի` ներառյալ Ծրագրի գնահատումների և աուդիտի միջոցով:

 

Առդիր 2

Ծրագրի կատարումը

 

Բաժին I. Իրականացման մեխանիզմները

 

Ա. Ինստիտուցիոնալ մեխանիզմները

 

1. Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը

 

Ծրագրի պատշաճ և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Վարկառուն Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում գյուղատնտեսության նախարարության կազմում պահպանում է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)՝ Բանկի համար ընդունելի մանդատով, աշխատակազմով, այլ ռեսուրսներով և տեխնիկական առաջադրանքով: Այդ նպատակով ԳԾԻԳ-ը՝ ա) իր կազմում ընդգրկում է բավարար թվով որակյալ և իրազեկ աշխատակիցների՝ ներառյալ տեխնիկական, վարչական և օժանդակ աշխատակազմը, բ) պատասխանատու է Ծրագրի ամենօրյա համակարգման ու իրականացման համար, այդ թվում՝ i) Ծրագրի II Մասին համապատասխան ստեղծում և պահպանում է Նպատակային ենթածրագրային դրամաշնորհների մշակման համար պատասխանատու փոքր քարտուղարություն, ii) Բանկի համար ընդունելի ձևով իրականացնում է Ծրագրի ֆինանսական կառավարման և գնման աշխատանքները, iii) ապահովում է համապատասխանությունը երաշխիքային գործիքների հետ` Ծրագրի գործողությունների մասով, iv) անցկացնում է Ծրագրի մոնիտորինգն ու գնահատումը և կազմում է Ծրագրի առաջընթացի, մոնիտորինգի ու գնահատման վերաբերյալ հաշվետվությունները, և v) աշխատանքի է ընդունում և Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում կամ Բանկի հետ համաձայնեցված այլ ժամկետի ընթացքում իր կազմում ընդգրկում է բնապահպանական/սոցիալական և մոնիտորինգի/գնահատման մասնագետի, որի որակավորումը, փորձը և տեխնիկական առաջադրանքը ընդունելի են Բանկի համար:

 

2. Ծրագրի գործառնական ձեռնարկը

 

2.1. Վարկառուն կազմում և Բանկ է ներկայացնում, Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքին համապատասխան, Ծրագրի համար առաջարկվող իրականացման ձեռնարկը (Ծրագրի գործառնական ձեռնարկ), որով մանրամասն սահմանվում են՝ ա) Ծրագրի ընդհանուր գործողությունների գծով իրականացումը, ընթացակարգերը և մեխանիզմները, այդ թվում՝ բողոքների ստացման և քննության մեխանիզմները, ինչպես նաև` Համայնքների հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների ընտրության մասով առկա պահանջները, չափորոշիչները և որոշումների կայացման գործընթացները, և բ) Ծրագրի համար վարչական, ֆինանսական կառավարման, գնումների, հաշվապահական հաշվառման, երաշխիքների, մոնիտորինգի և գնահատման ընթացակարգերն ու մեխանիզմները: Ծրագրի գործառնական ձեռնարկը պարունակում է Համայնքերի հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներին վերաբերող հատուկ հավելվածներ, որոնք կազմում են այդ ձեռնարկի անբաժանելի մասը: Ծրագրի գործառնական ձեռնարկը հաստատվում է Վարկառուի կողմից՝ Բանկի հաստատելուց հետո:

 

2.2. Ծրագրի I.բ) և II.ա) Մասերի համաձայն Համայնքների հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներին վերաբերող գործողությունների իրականացման նպատակով Վարկառուն Բանկի հաստատմանն է ներկայացնում մանրամասն առաջարկ Ծրագրի գործառնական հավելվածների, այդ թվում՝ համապատասխան գործողությունների նախագծի և իրականացման վերաբերյալ: Բանկի կողմից մանրամասն առաջարկը հաստատվելուց հետո Վարկառուն, Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքին համապատասխան, կազմում է Ծրագրի գործառնական հավելվածները Համայնքների հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների համար, որտեղ մանրամասն ներկայացվում են՝ Ա) տեխնիկական, Բ) վարչական, Գ) գնումների, Դ) բնապահպանական և սոցիալական, Ե) ֆինանսական և հաշվապահական հաշվառման, Զ) մոնիտորինգի և գնահատման ընթացակարգերն ու մեխանիզմները` ըստ կիրառելիության: Այդ ձեռնարկները, ի թիվս այլ հարցերի, նաև ներառում են՝ i) իրականացման մեխանիզմների և իրավական համաձայնագրերի նկարագրությունը, ըստ կիրառելիության, ինչպես նաև գործողությունների ընտրության և ֆինանսավորման կանոնները, մեթոդները, ուղեցույցները, պահանջները, համապատասխանության չափորոշիչները, որոշումների կայացման գործընթացները, ինչպես նաև բողոքների ստացման և քննության մեխանիզմները, ii) դրամական հոսքերը և դրանց կառավարումը և iii) համապատասխան ֆինանսավորման/Դրամաշնորհների պայմանների համապատասխանության ստուգման մեխանիզմները:

 

2.3. Վարկառուն Ծրագիրն իրականացնում է ըստ Ծրագրի գործառնական ձեռնարկի և չի փոխանցում, փոփոխում, անվավեր ճանաչում կամ հրաժարվում կամ թույլ չի տալիս փոխանցել, փոփոխել, անվավեր ճանաչել կամ հրաժարվել վերոնշյալ ձեռնարկից կամ դրա որևէ դրույթից՝ առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության:

 

2.4. Չնայած վերը նշվածին՝ Ծրագրի գործառնական ձեռնարկի և Վարկային համաձայնագրի դրույթների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում են Վարկային համաձայնագրի դրույթները:

 

2.5. Վարկառուն Ծրագրի իրականացման ընթացքում մշակում և իրագործում է Բանկի համար ընդունելի` հեշտ հասանելի բողոքների քննարկման մեխանիզմ` Ծրագրին վերաբերող հետադարձ կապի և բողոքների քննարկման հետ կապված հարցերին անդրադառնալու նպատակով:

 

Բ. Հակակոռուպցիոն միջոցառումները

 

Վարկառուն ապահովում է Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթներին համապատասխան:

 

Գ. Համայնքային հիմնադրամի ենթածրագրերը/Նպատակային ենթածրագրերը

 

1. Վարկառուն` ա) գնահատում, ստուգում, հաստատում և մոնիտորինգի է ենթարկում Համայնքային հիմնադրամի ենթածրագրերը և Նպատակային ենթածրագրերը և բ) ԱԿԱԶԾ-ների իրականացման համար հասանելի է դարձնում Համայնքային հիմնադրամի ֆինանսավորումը, որպեսզի դրանից օգտվեն Համայնքային հիմնադրամի շահառուները, և տրամադրում է Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհները Ընտրված նպատակային ենթածրագրերի շահառուներին՝ Ծրագրի գործառնական ձեռնարկում և I.Գ Բաժնում ամրագրված ընդունելիության չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան:

 

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը կարող է գրավոր այլ համաձայնություն տալ, առաջարկվող որևէ Համայնքային հիմնադրամի ենթածրագիր կամ Նպատակային ենթածրագիր ենթակա չէ ֆինանսավորման Ծրագրի I.բ մասի և (կամ) II.ա Մասի ներքո,եթե Վարկառուն չի որոշել, որ Ծրագիրը բավարարում է ստորև թվարկված ընդունելիության չափանիշները և այնպիսի լրացուցիչ չափանիշները, որոնք կարող են սահմանվել Ծրագրի գործառնական ձեռնարկում.

 

ա)

առաջարկվող Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը/Նպատակային ենթածրագիրը տնտեսապես, ֆինանսապես և տեխնիկապես հիմնավորված է, շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և պետք է իրականացվի իրավասու Շահառուների կողմից` Վարկառուի տարածքի նախապես ընտրված տեղանքներում,

բ)

առաջարկվող Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը/Նպատակային ենթածրագիրը բաղկացած է, համապատասխանաբար, Ծրագրի I.բ մասով և (կամ) II.ա մասով նախատեսված և Ծրագրի գործառնական ձեռնարկում ավելի մանրամասն ներկայացված հատուկ զարգացման գործողություններից, և այն համապատասխանում է Վարկառուի բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին,

գ)

առաջարկվող Համայնքային հիմնադրամի ենթածրագրով և Նպատակային ենթածրագրով չի նախատեսվում հողի ձեռքբերում (մշտական կամ ժամանակավոր) կամ ֆիզիկական վերաբնակեցում, համապատասխանում է Գործառնական ձեռնարկում սահմանված ընդունելիության չափանիշներին, երաշխիքների շրջանակներին և այլ` անհրաժեշտ երաշխիքային փաստաթղթերի դրույթներին,

դ)

այն դեպքում, երբ Գործառնական ձեռնարկի համաձայն անցկացված Համայնքային հիմնադրամի ենթածրագրի/Նպատակային ենթածրագրի բնապահպանական դիտազննման հիման վրա պահանջվում է Բնապահպանական կառավարման պլան (ԲԿՊ) կամ Վերաբնակեցման գործողությունների ծրագիր (ՎԳԾ), ապա նման ԲԿՊ-ն կամ ՎԳԾ-ն կազմվում է Բնապահպանական կառավարման շրջանակային փաստաթղթին (ԲԿՇՓ) և Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթին (ՎՔՇՓ) համապատասխան և հաստատվում է Բանկի կողմից:
 

3. Վարկային միջոցներից Ծրագրի I(բ) մասով նախատեսված գործողությունների իրականացման համար Համայնքային հիմնադրամում հասանելի կլինեն միջոցներ՝ ֆինանսավորելու համար հաստատված ԱԿԱԶԾ-ներում ներառված գործողությունները, որոնք կիրականացվեն անմիջապես ԳԾԻԳ-ի կողմից ԱՕԿ-ների և համայնքների մասնակցությամբ:

 

4. Ծրագրի II.ա մասով նախատեսված գործողությունների իրականացման համար Վարկառուն Վարկի միջոցներից հասանելի է դարձնում Նպատակային ենթածրագրի դրամաշնորհները՝ Դրամաշնորհի համաձայնագրի ներքո ընտրված Շահառուներին Բանկի կողմից հաստատված և Ծրագրի գործառնական ձեռնարկում նշված պայմաններով, որոնք ներառում են այն պայմանները, որոնց միջոցով Վարկառուն կստանա բավարար իրավունքներ իր և Բանկի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ i) կասեցնել կամ դադարեցնել Դրամաշնորհի միջոցներն օգտագործելու Շահառուի իրավունքը կամ ii) Դրամաշնորհի համաձայնագրով Շահառուի ստանձնած որևէ պարտավորության չկատարման դեպքում ամբողջությամբ կամ մասնակիորեն հետ ստանալ մասհանված Դրամաշնորհի գումարը:

 

5. Վարկառուն յուրաքանչյուր Շահառուից պահանջում է.

 

i) պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ իրականացնել Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը կամ Նպատակային ենթածրագիրը, ըստ կիրառելիության, Բանկի համար ընդունելի` պատշաճ տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, կառավարչական, բնապահպանական և սոցիալական չափանիշներին և գործելակերպին համապատասխան` պահպանելով նաև, Վարկառուից բացի, ֆինանսական միջոցներ ստացողների նկատմամբ կիրառելի Հակակոռուպցիոն ուղեցույցները,

 

ii) կիրառելիության դեպքում իրականացնել ԲԿՊ-ները և ՎԳԾ-ները,

 

iii) հնարավորինս արագ տրամադրել, ըստ պահանջի, Ենթածրագրերի իրականացման համար պահանջվող միջոցները,

 

iv) կատարել Դրամաշնորհի միջոցներից ֆինանսավորվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները սույն Համաձայնագրի դրույթների համաձայն (Նպատակային ենթածրագրի շահառուի դեպքում),

 

(v) պահպանել քաղաքականությունն ու ընթացակարգերը, որոնք թույլ կտան, Բանկի համար ընդունելի ցուցանիշներին համապատասխան, մոնիտորինգի ենթարկել և գնահատել Համայնքային հիմնադրամի ենթածրագրի կամ Նպատակային ենթածրագրի առաջընթացը և դրա նպատակներին հասնելը` ըստ կիրառելիության,

 

(vi) Ա) պահել Բանկի համար ընդունելի ֆինանսական կառավարման համակարգ և կազմել ֆինանսական հաշվետվություններ հետևողականորեն կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան, որը թույլ կտա արտացոլել Համայնքային հիմնադրամի ենթածրագրին կամ Նպատակային ենթածրագրին վերաբերող գործառնությունները, միջոցները և ծախսերը, և Բ) Բանկի կամ Վարկառուի պահանջով կազմակերպել ֆինանսական հաշվետվությունների աուդիտ Բանկի համար ընդունելի անկախ աուդիտորի կողմից, Բանկի համար ընդունելի՝ հետևողականորեն կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան, և աուդիտ անցած հաշվետվությունները հնարավորինս արագ ներկայացնել Վարկառուին և Բանկին,

 

(vii) Վարկառուին և Բանկին հնարավորություն ընձեռել ստուգելու Համայնքային հիմնադրամի ենթածրագիրը կամ Նպատակային ենթածրագիրը, գործառնությունները և դրանց առնչվող ցանկացած գրառում ու փաստաթուղթ, և

(viii) կազմել և Վարկառուին ու Բանկին տրամադրել վերոնշյալի վերաբերյալ ամբողջ այն տեղեկությունը, որը կարող է ողջամտորեն պահանջվել Վարկառուի կամ Բանկի կողմից:

 

6. Վարկառուն յուրաքանչյուր Դրամաշնորհի համաձայնագրի ներքո իր իրավունքներն իրականացնում է այնպես, որ պաշտպանի Վարկառուի և Բանկի շահերը և իրագործի Ֆինանսավորման նպատակները: Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը ձեռք է բերում այլ համաձայնություն, Վարկառուն չի փոխանցում, փոփոխում, անվավեր ճանաչում կամ հրաժարվում որևէ Դրամաշնորհային համաձայնագրից կամ դրա դրույթներից:

 

Դ. Երաշխիքները

 

1. Վարկառուն Ծրագիրն իրականացնում է Երաշխիքային շրջանակների և բոլոր Երաշխիքային փաստաթղթերի համաձայն: Այդ նպատակով Վարկառուն իրականացնում է հետևյալ միջոցառումները.

 

ա) եթե Ծրագրով նախատեսված որևէ գործողություն, ԲՍԿՇ համաձայն, պահանջում է ԲԿՊ իրականացում, որևէ այդպիսի գործողություն չի կարող իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ.

 

i)

նման գործողության համար ԲԿՊ-ն` Ա) չի կազմվել ԲՍԿՇ-ին համապատասխան և, որպես Տարեկան աշխատանքային ծրագրի մաս, չի ներկայացվել Բանկ, Բ) չի հրատարակվել երկրում, ինչպես որ պահանջվում է ԲՍԿՇ-ով, և Գ) չի հաստատվել Բանկի կողմից և չի հրապարակվել հանրության համար, և

 

բ) եթե Ծրագրով նախատեսված որևէ գործողություն, ՎՔՇ համաձայն, պահանջում է ՎՔԾ իրականացում, որևէ այդպիսի գործողություն չի կարող իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ.

 

i)

նման գործողության համար ՎՔԾ-ն` Ա) չի կազմվել ՎՔՇ-ին համապատասխան և չի ներկայացվել Բանկ, Բ) չի հրատարակվել երկրում, ինչպես պահանջվում է ՎՔՇ-ով, Գ) չի հաստատվել Բանկի կողմից, և

ii)

Ա) մինչև նման գործողությունների մեկնարկը չեն իրականացվել վերոնշյալ ՎՔԾ ներքո պահանջվող բոլոր միջոցառումները, այդ թվում, առանց վերոնշյալի սահմանափակման, չեն հատկացվել վերաբնակեցման փոխհատուցման համար միջոցները, երբ և եթե դա պահանջվում է ՎՔԾ ներքո, Բ) Բանկի համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ հաշվետվությունը նշված ՎՄԾ-ի պահանջներին համապատասխանության աստիճանի մասին չի կազմվել և չի ներկայացվել Բանկ, և Գ) Բանկը չի հաստատել, որ նշված գործողությունները կարող են մեկնարկել:

 

2. Առանց սույն Համաձայնագրի ներքո հաշվետվություններ տրամադրելու իր պարտավորությունների սահմանափակման՝ Վարկառուն կանոնավոր կերպով հավաքում, կազմում և, Բանկի պահանջով, Բանկի համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ ներկայացնում է հաշվետվություններ Երաշխիքային գործիքներին համապատասխանության կարգավիճակի մասին, այդ թվում՝

 

ա)

նման Երաշխիքային գործիքների իրականացմանը նպաստող միջոցառումները,

բ)

այն պայմանները, առկայության դեպքում, որոնք խոչընդոտում կամ կարող են խոչընդոտել Երաշխիքային գործիքների անխափան իրականացումը, և

գ)

նման պայմանների հասցեագրման համար ձեռնարկված կամ ձեռնարկվելիք` շտկմանն ուղղված միջոցառումները:

 

3. Վարկառուն Բանկին ընձեռում է բավարար հնարավորություն սույն Համաձայնագրի Գ մասի 2-րդ պարբերության համաձայն կազմված հաշվետվությունների ստուգման համար և այդ նպատակով անհրաժեշտ ջանասիրությամբ իրականացնում կամ ապահովում է Բանկի հետ համաձայնեցված՝ շտկմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը՝ ապահովելու համար Ծրագրի պատշաճ իրականացումը` Երաշխիքային գործիքներին համապատասխան:

 

Բաժին II. Ծրագրի մոնիտորինգը, հաշվետվություն ներկայացնելը և գնահատելը

 

Ա. Ծրագրի հաշվետվությունները

 

1. Վարկառուն իրականացնում է Ծրագրի առաջընթացի մոնիտորինգ և գնահատում ու կազմում է Ծրագրի հաշվետվությունները՝ Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի համաձայն և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա: Յուրաքանչյուր Ծրագրի հաշվետվություն ներառում է մեկ օրացուցային կիսամյակի ժամանակահատված և Բանկ է ներկայացվում այդ հաշվետվության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

 

2. Ընդհանուր պայմանների 5.08.գ բաժնի նպատակներով Ծրագրի կատարման մասին հաշվետվությունը և այդ բաժնի համաձայն պահանջվող համապատասխան ծրագիրը ներկայացվում են Բանկ Փակման ժամկետից ոչ ուշ:

 

Բ. Ֆինանսական կառավարումը, ֆինանսական հաշվետվությունները և աուդիտները

 

1. Վարկառուն պահպանում կամ ապահովում է, որ ֆինանսական կառավարման համակարգը պահպանվի Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթների համաձայն:

 

2. Առանց սահմանափակելու սույն բաժնի Ա մասի դրույթները` Վարկառուն պատրաստում և յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ (45) օր հետո Բանկ է ներկայացնում Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ` միջանկյալ, աուդիտ չանցած Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդգրկում են տվյալ կիսամյակը:

 

3. Վարկառուն ապահովում է իր Ֆինանսական հաշվետվությունների աուդիտը` Ընդհանուր պայմանների 5.09.բ բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ ընդգրկում է Վարկառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված: Նման յուրաքանչյուր ժամանակահատվածի` աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները Բանկ են ներկայացվում ոչ ուշ, քան նման ժամանակահատվածի ավարտից վեց ամիս հետո:

 

Բաժին III. Գնումները

 

Ա. Ընդհանուր

 

1. Ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում Գնումների ուղեցույցների I բաժնում ամրագրված կամ նշված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:

 

2. Խորհրդատուների ծառայությունները: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատուների ծառայությունները ձեռք են բերվում Խորհրդատուների ուղեցույցների I և IV բաժիններում ամրագրված կամ նշված պահանջների և սույն բաժնի դրույթների համաձայն:

 

3. Սահմանումները: Ստորև՝ սույն բաժնում, գնումների հատուկ մեթոդների կամ Բանկի կողմից կոնկրետ պայմանագրերի ստուգման մեթոդների նկարագրության նպատակով գործածվող տերմինները, կախված դեպքից, վերաբերում են Գնումների ուղեցույցներում կամ Խորհրդատուների ուղեցույցներում նկարագրված համապատասխան մեթոդին:

 

Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման հատուկ մեթոդները

 

1. Միջազգային մրցակցային սակարկություններ: Ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք են բերվում Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա կնքված պայմանագրերի ներքո,եթե այլ բան նախատեսված չէ ստորև՝ 2-րդ պարբերությունում:

 

2. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Բացի Միջազգային մրցակցային սակարկությունների մեթոդից, Գնումների պլանում նշված ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնման պայմանագրերի համար կարող են կիրառվել հետևյալ մեթոդները.

 

Գնումների մեթոդը

ա) Վարկառուի Ազգային մրցակցային սակարկությունները կարող են կիրառվել Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով,եթե կատարվեն հետևյալ դրույթները.

i) այն սուբյեկտները, որոնց բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, չեն ստանում` Կառավարության համար կազմակերպվող մրցույթներին մասնակցելու հրավեր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և ֆինանսապես անկախ են ու կարող են ներկայանալ որպես այդպիսիք, և գործում են առևտրային օրենսդրության շրջանակներում,
ii) հետորակավորման չափանիշները վերաբերում են միայն մրցույթի մասնակիցների նախկին պայմանագրային կատարողականին, ֆինանսական, կառավարչական ու տեխնիկական կարողություններին,
iii) համատեղ ձեռնարկության գործընկերները համապարտ և առանձին պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների համար,
iv) պայմանագրերի հաշվարկային գները չեն հրապարակվում,
v) Գնային որևէ առաջարկ չի մերժվում հայտերի բացման ժամանակ,
vi) հայտը չի կարող մերժվել միայն գնահատված գինը գերազանցելու պատճառով: Հայտերը կարող են չեղյալ համարվել, և նոր հայտեր ներկայացնելու հրավեր կարող է տրվել միայն այն դեպքում,եթե բավարարված են Գնումների ուղեցույցների 2.61-2.64-րդ կետերի դրույթները,
vii) հայտի գնահատման բոլոր չափորոշիչները քանակապես չափելի են դրամական արտահայտությամբ կամ ներկայացվում են բավարար/անբավարար չափորոշիչներով,
viii) Բանկի նախնական հաստատում է պահանջվում իրականացման ընթացքում պայմանագրի շրջանակի/պայմանների էական որևէ փոփոխության դեպքում:

բ) Շոփինգ

գ) Շրջանակային համաձայնագիր

դ) Ուղղակի պայմանագիր

ե) Գնումներին համայնքային մասնակցությունը

Գ. Խորհրդատուների ծառայությունների գնման հատուկ մեթոդները

 

1. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրությունը: Խորհրդատուների ծառայությունները ձեռք են բերվում Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության հիմքով կնքված պայմանագրերի ներքո,եթե այլ բան նախատեսված չէ ստորև՝ 2-րդ պարբերությունում:

 

2. Խորհրդատուների ծառայությունների գնման այլ մեթոդները: Հետևյալ մեթոդները` բացի Որակի և Գնի վրա հիմնված ընտրության, կարող են օգտագործվել խորհրդատուների ծառայությունների ձեռք բերման համար՝ Գնումների Պլանում սահմանված պայմանագրերով:

 

Գնումների մեթոդը

ա) Որակի վրա հիմնված ընտրություն

բ) Ֆիքսված բյուջեի վրա հիմնված ընտրություն

գ) Նվազագույն արժեքի վրա հիմնված ընտրություն

դ) Խորհրդատուների որակավորման վրա հիմնված ընտրություն

ե) Մեկ աղբյուրի հիման վրա հիմնված ընտրություն

զ) Անհատ խորհրդատուների ընտրության համար նախատեսված՝ Խորհրդատուների ուղեցույցների 5.1- 5.6-րդ պարբերություններում ամրագրված ընթացակարգեր

Դ. Գնումների վերաբերյալ որոշումների ստուգումը Բանկի կողմից

 

Գնումների պլանով ամրագրվում են այն պայմանագրերը, որոնք ենթակա են Բանկի կողմից նախնական ստուգման: Բոլոր մյուս պայմանագրերը ենթակա են Բանկի կողմից հետստուգմանը:

 

ԲԱԺԻՆ IV. Վարկային միջոցների մասհանումը

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

1. Վարկառուն Վարկի միջոցները կարող է մասհանել Ընդհանուր պայմանների II հոդվածի, սույն բաժնի և այնպիսի լրացուցիչ ցուցումներին համապատասխան, որոնց մասին Բանկը ծանուցում է Վարկառուին (այդ թվում՝ 2006 թվականի մայիսին թվագրված՝ «Ծրագրերի համար Համաշխարհային բանկի հատկացումների ուղեցույցները», որոնք ժամանակ առ ժամանակ վերանայվում են Բանկի կողմից և կիրառելի են դառնում սույն Համաձայնագրի նկատմամբ՝ այդպիսի ցուցումների համաձայն)՝ ստորև՝ 2-րդ պարբերությունում նշված աղյուսակում ներկայացված Թույլատրելի ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

 

2. Հետևյալ աղյուսակում սահմանվում են Թույլատրելի ծախսերի այն կատեգորիաները, որոնք կարող են ֆինանսավորվել Վարկի միջոցներից (Կատեգորիա), Վարկի գումարների հատկացումը` ըստ Կատեգորիայի, և յուրաքանչյուր Կատեգորիայում Թույլատրելի ծախսերի համար ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը:

 

Կատեգորիա

Հատկացված վարկի գումարը (ԱՄՆ դոլարով)

Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը (հարկերը ներառված)

1) Ծրագրի ներքո ապրանքներ, աշխատանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ, խորհրդատվական ծառայություններ, վերապատրաստում և լրացուցիչ գործառնական ծախսեր (բացառությամբ Ծրագրի I.բ և II.ա մասերի:

4,800,000

75%

2) Ծրագրի I.բ) և II.ա) մասերի համաձայն` Համայնքային հիմնադրամի դրամաշնորհներ և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներ:

18,142,500

100% համաձայնեցված գումարների

3) Վարկային տրամադրման համար միանգամյա միջնորդավճար

57,500

Սույն համաձայնագրի 2.03-րդ բաժնի համաձայն վճարվելիք գումար

ԸՆԴԱՄԵՆԸ

23,000,000

 

Բ. Մասհանման պայմանները, մասհանման ժամանակահատված

 

1. Անկախ սույն բաժնի Ա մասի դրույթներից` մասհանում չի կատարվում այն սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվից առաջ կատարված վճարումների համար:

 

2. Փակման ամսաթիվն է՝ 2020 թվականի մայիսի 31-ը:

 

ԱՌԴԻՐ 3

Մարման ժամանակացույցը

 

1. Հետևյալ աղյուսակն ամրագրում է Վարկի Հիմնական գումարի վճարման ամսաթվերը և Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին վճարվելիք՝ Վարկի ընդհանուր հիմնական գումարի տոկոսը («Մասնակի մարման բաժինը»):եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ մասնհանվել են Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Վարկառուի կողմից մարվելիք Վարկի հիմնական գումարը որոշվում է Բանկի կողմից` բազմապատկելով` ա) մասհանված Վարկային մնացորդը Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, բ) Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար Մասնակի մարումների բաժնով` ըստ անհրաժեշտության ճշգրտելով մարվելիք գումարը՝ նվազեցնելու համար սույն առդիրի 4-րդ կետում նշված ցանկացած գումար, որի նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը։

 

Հիմնական գումարի վճարման ամսաթիվը

Մասնակի մարման բաժինը
(արտահայտված տոկոսով)

Յուրաքանչյուր փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին

Սկսած 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2038 թվականի օգոստոսի 1-ը

3.33%

2039 թվականի փետրվարի 1-ին

3.43%

2.Եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ չեն մասհանվել Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին մարվելիք Վարկի հիմնական գումարը որոշվում է հետևյալ կերպով.

 

ա) Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի մասհանված գումարների չափով Վարկառուն մարում է այդ ամսաթվի դրությամբ Վարկի մասհանված մնացորդը՝ համաձայն սույն առդիրի 1-ին պարբերության:

 

բ) Հիմնական գումարի վճարման առաջին ամսաթվից հետո մասհանված ցանկացած գումար մարվում է գումարի մասհանման ամսաթվին հաջորդող Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին՝ Բանկի կողմից որոշված չափով` յուրաքանչյուր այդպիսի մասհանման գումարը բազմապատկելով այն կոտորակով, որի համարիչում Հիմնական գումարի վճարման նշված ամսաթվի համար սույն առդիրի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված Մասնակի մարման սկզբնական բաժինն է (Մասնակի մարման սկզբնական բաժին), իսկ հայտարարում` այդ ամսաթվին կամ դրան հաջորդող Հիմնական գումարի վճարման ամսաթվերի համար մնացած` բոլոր Մասնակի մարման սկզբնական բաժինների գումարը: Մարման ենթակա գումարը ճշգրտվում է ըստ անհրաժեշտության՝ նվազեցնելու համար սույն առդիրի 4-րդ պարբերության մեջ նշված ցանկացած գումար, որի մասով կիրառվում է Արժույթի փոխարկումը։

 

3. ա) Վարկի գումարները, որոնք մասհանվել են Հիմնական գումարի վճարման որևէ ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում` պարզապես Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին մարման ենթակա հիմնական գումարի հաշվարկման նպատակով, համարվում են մասհանված և մասհանման ամսաթվին հաջորդող` Հիմնական գումարի վճարման երկրորդ ամսաթվի դրությամբ չվճարված և մարվում են Հիմնական գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած մասհանման ամսաթվին հաջորդող Հիմնական գումարի վճարման երկրորդ ամսաթվից:

 

բ) Չնայած սույն պարբերության «ա» ենթապարբերության դրույթներին`եթե երբևէ Բանկն ընդունում է վճարման ամսաթվին հաշվի ներկայացման համակարգը, որի ներքո հաշիվ-ապրանքագրերը տրվում են Հիմնական գումարի վճարման համապատասխան ամսաթվին կամ դրանից հետո, ապա այդ ենթապարբերության դրույթները այլևս չեն կիրառվում հաշվի ներկայացման այդպիսի համակարգի ընդունումից հետո մասհանված գումարների նկատմամբ:

 

4. Չնայած սույն առդիրի 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` Մասհանված Վարկային ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի` որևէ Հաստատված արժույթի Արժույթի փոխարկման դեպքում, Հաստատված արժույթի փոխարկված և Փոխարկման ժամանակաշրջանի ընթացքում Հիմնական գումարի վճարման որևէ ամսաթվին մարման ենթակա գումարը որոշվում է Բանկի կողմից` անմիջապես մինչև փոխարկումը եղած արժույթով գնանշված այդ գումարը բազմապատկելով կա՛մ՝ ա) այն փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկման հետ կապված Արժութային Հեջային գործարքի ներքո Բանկի կողմից վճարվելիք Հաստատված արժույթով հիմնական գումարները, կա՛մ բ) Սահմանված դրույքաչափի փոխարժեքի բաղադրիչով, եթե այդպես որոշի Բանկը` Փոխարկման ուղեցույցների համաձայն:

 

5.Եթե Մասհանված Վարկային մնացորդը գնանշված է Վարկի մեկից ավելի արժույթներով, ապա սույն առդիրի դրույթները կիրառվում են Վարկի յուրաքանչյուր արժույթով գնանշված գումարի նկատմամբ առանձին՝ յուրաքանչյուր այդպիսի գումարի համար առանձին մարման ժամանակացույց ստանալու նպատակով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Սահմանումները

 

1. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն նշանակում է` Վարկառուի ոչ առևտրային կազմակերպություն, որը ԳՆ վերահսկողության ներքո տրամադրում է ագրոքիմիական ծառայություններ:
2. «Հակակոռուպցիոն ուղեցույցներ» նշանակում է` 2006 թվականի հոկտեմբերի 15-ով թվագրված և 2011 թվականին վերանայված` «ՎԶՄԲ Վարկերի ու ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների միջոցով ֆինանսավորվող ծրագրերում խարդախությունը և կոռուպցիան կանխարգելելու և դրանց դեմ պայքարելու ուղեցույցներ»:
3. «ԳԾԻԳ» նշանակում է` Վարկառուի Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ, ինչպես նշված է սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի I.Ա.1 բաժնում, որը պատասխանատու է Ծրագրի գործողությունների ընդհանուր համակարգման, նախապատրաստման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման համար:
4. «Շահառու» նշանակում է` անհատներ կամ խմբեր, որոնք կօգտվեն Համայնքային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող գործողություններից, կամ անհատներ կամ խմբեր, որոնք կօգտվեն Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհներից. իսկ «Շահառուներ» նշանակում է` հավաքական, մեկից ավելի Շահառու:
5. «Կատեգորիա» նշանակում է` սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի IV բաժնի աղյուսակում սահմանված կատեգորիա:
6. «Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման հանձնաժողով» կամ «ՀԱԿԱԶՀ» նշանակում է` յուրաքանչյուր ընտրված համայնքում ստեղծված հանձնաժողով, որը պատասխանատու է ԱԿԶԱԾ-ների իրականացման համար:
7. «Համայնքային հիմնադրամ» նշանակում է` Ծրագրի I.բ) մասի ներքո Վարկի միջոցներից՝ ԱԿԶԱԾ-ներով հաստատված գործողությունների իրականացման համար հատկացվող միջոցներ՝ Ծրագրի գործառնական ձեռնարկում ամրագրված համապատասխանելիության չափորոշիչների, սկզբունքների և ընթացակարգերի ու իրականացման մեխանիզմների համաձայն:
8. «Համայնքային հիմնադրամի ենթածրագիր» նշանակում է` Ծրագրի I.բ) մասի ներքո ֆինանսավորվող՝ հաստատված ԱԿԱԶԾ-ների շրջանակներում գործողությունների շարք:
9. «Խորհրդատուների ուղեցույցներ» նշանակում է` 2011 թվականի հունվարին թվագրված` «Ուղեցույցներ. Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և ներգրավում ՎԶՄԲ Վարկերի ու ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում»։
10. «Բնապահպանական կառավարման պլան» կամ «ԲԿՊ» նշանակում է` ԲՍԿՇՓ և սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի I.» բաժնի համաձայն նախապատրաստվող և իրականացվող համապատասխան Ենթածրագրերի բնապահպանական կառավարման պլան. «ԲԿՊ»-ներ նշանակում է` հավաքական, մեկից ավելի ԲԿՊ:
11. «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթ» և «ԲՍԿՇՓ» յուրաքանչյուրը նշանակում է` «Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթուղթ» անվանումը կրող Վարկառուի շրջանակային փաստաթուղթը, որը հրատարակվել է Վարկառուի տարածքում` 2014 թվականի մարտի 14-ին, վերահրատարակվել է 2014 թվականի մարտի 26-ին և Բանկի Iոfօsհօp համակարգով` 2014 թվականի մարտի 26-ին՝ մանրամասնելով` ա) Ծրագրի իրականացման և գործարկման ընթացքում շրջակա միջավայրի վրա և սոցիալական վնասակար ազդեցությունները վերացնելու կամ փոխհատուցելու կամ ընդունելի մակարդակին հասցնելուն ուղղված միջոցառումները և բ) այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ գործողությունները՝ ներառյալ մոնիտորինգը և ինստիտուցիոնալ հզորացումը:
12. «Ֆինանսավորման համաձայնագիր» նշանակում է` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ծրագրի համար կնքված համաձայնագիր՝ սույն Համաձայնագրի ամսաթվով թվագրված. համաձայնագիրը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: Ֆինանսավորման համաձայնագիրը ներառում է կից բոլոր հավելվածները, առդիրներն ու համաձայնությունները:
13. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է` 2012 թվականի մարտի 12-ով թվագրված` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր պայմանները Վարկերի համար»՝ սույն Հավելվածի II բաժնում ամրագրված փոփոխություններով:
14. «Դրամաշնորհ(ներ)» նշանակում է` սույն Համաձայնագրի II առդիրում նշված Ծրագրի II.ա բաժնի ներքո ֆինանսավորում ընտրված և հաստատված Նպատակային ենթածրագրերի համար՝ սույն Համաձայնագրի II առդիրի I.Դ բաժնին և Ծրագրի գործառնական ձեռնարկին համապատասխան:
15. «Դրամաշնորհի համաձայնագիր» նշանակում է` Նպատակային ենթածրագրի՝ Վարկառուի և Շահառուի միջև կնքված յուրաքանչյուր համաձայնագիր, որի համաձայն Վարկառուն Դրամաշնորհ է հատկացնում այդ Շահառուին:
16. «Լրացուցիչ գործառնական ծախսեր» նշանակում է` Ծրագրի իրականացման ընթացքում Վարկառուի կամ ԾԻԳ-ի կողմից կատարված ծախսեր (բացառությամբ խորհրդատուների ծառայությունների և ոչ խորհրդատվական ծառայությունների), որոնք չէին առաջանա Ծրագրի բացակայության դեպքում, մասնավորապես` i) Ծրագրի կառավարման համար գնված կամ օգտագործված սարքավորումների և ավտոմեքենաների պահպանումն ու շահագործումը, ii) Ծրագրի նպատակների համար աշխատանքի ընդունված աշխատակազմին վճարված աշխատավարձերը և նրանց առողջության ապահովագրավճարների գծով ծախսերը, iii) գործուղման ու օրապահիկի ծախսերը, iv) սպառվող գրասենյակային ապրանքները, v) կապի, տպագրական և հրատարակչական ծախսերը, vi) գրավոր և բանավոր թարգմանությունների ծախսերը, vi) ծրագրի աուդիտը, և vii) գրասենյակի վարձակալությունը, սակայն բացառելով Վարկառուի քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը, որոնց բոլորի հիմքում Բանկի համար ընդունելի տարեկան բյուջեներն են:
17. «ԳՆ» նշանակում է` Վարկառուի գյուղատնտեսության նախարարություն կամ նրա իրավահաջորդ:
18.   «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրեր» կամ «ԱԿԱԶԾ» նշանակում է` ՀԱԿԱԶԿ-ների կողմից մշակված պլաններ՝ միտված արոտավայրերի կառավարման, անասնապահության և ենթակառուցվածքների բարելավմանը, որոնք ենթակա են ֆինանսավորման Ծրագրի I.բ մասով սահմանված Համայնքային հիմնադրամի ֆինանսավորման միջոցով:
19. «Արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ» կամ «ԱՕԿե-ներ նշանակում է` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն «կոոպերատիվ»-ի կարգավիճակ ստացած համայնքային խմբեր, որոնց համայնքի ֆերմերները/հողօգտագործողները փոխանցում են հողի/արոտավայրերի կառավարման գծով իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ արտադրողականությունը բարձրացնելու նպատակով:
 20.   «Վնասատուների դեմ պայքարի ծրագիր» կամ «ՎՊԾ» նշանակում է` Ծրագրի համար Վարկառուի վնասատուների դեմ պայքարի ծրագիր՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն համալիր միջոցառումների մշակման ու իրականացման համար Ծրագրի իրականացման ընթացքում. Բանկի նախնական գրավոր համաձայնությամբ այդ միջոցառումները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել, և դրանցում ընդգրկվում են Ծրագրի ցանկացած առդիր կամ հավելված:
21. «Գնումների ուղեցույցներ» նշանակում է` 2011 թվականի հունվարով թվագրված` «Ուղեցույցներ. Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից ՎԶՄԲ Վարկերի ու ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում կատարվող ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ:
22. «Գնումների պլան» նշանակում է` 2014 թվականի մարտի 31-ով թվագրված և Գնումների ուղեցույցների 1.18-րդ պարբերությունում և Խորհրդատուների ուղեցույցների 1.25-րդ պարբերությունում նշված` Ծրագրի համար Վարկառուի գնումների պլան, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է նշված պարբերությունների դրույթների համաձայն։
23. «Ծրագրի գործառնական ձեռնարկ» նշանակում է` Ծրագրի համար ձեռնարկ (ներառում է Համայնքային հիմնադրամի ֆինանսավորման և Նպատակային ենթածրագրերի դրամաշնորհների գործառնական ձեռնարկը), որը թարմացվում և ընդունվում է սույն Համաձայնագրի 2-րդ առդիրի I. Ա. 2 բաժնի համաձայն:
24. «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» կամ «ԳԱՀԿ» նշանակում է` Վարկառուի փակ բաժնետիրական ընկերություն, որը պատասխանատու է խորհրդատվական ծառայությունների տրամադրման և մարզային գյուղատնտեսական կենտրոնների ու ֆերմերների վերապատրաստման համար:
25. «Վերաբնակեցման միջոցառումների ծրագիր» կամ «ՎՄԾ» նշանակում է` ՎՄԾ համաձայն և սույն Համաձայնագրի II առդիրի I.» բաժնի դրույթներին համապատասխան նախապատրաստվող և իրականացվող` վերաբնակեցման միջոցառումների ծրագիր. «ՎՄԾ»-ներ նշանակում է` մեկից ավելի այդպիսի ՎՄԾ:
26. «Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ» կամ «ՎՔՇ»՝ նշանակում է` «Վերաբնակեցման քաղաքականության շրջանակ» անվանումը կրող` Վարկառուի շրջանակային փաստաթուղթ, որը հրատարակվել է Վարկառուի տարածքում` 2014 թվականի մարտի 14-ին, վերահրապարակվել է 2014 թվականի մարտի 26-ին և Բանկի Iոfօsհօp համակարգով` 2014 թվականի մարտի 26-ին, ընդգրկելով Ծրագրի ազդեցության տակ հայտնված մարդկանց փոխհատուցման, վերականգնման և վերաբնակեցման ապահովման համար ուղեցույցները, ընթացակարգերը, ժամանակացույցները և այլ մասնագրեր:
27. «Երաշխիքային փաստաթղթեր» նշանակում է` ցանկացած ԲԿՊ, ՎՄԾ կամ Երաշխիքային շրջանակի ներքո պահանջվող ցանկացած այլ լրացուցիչ` սոցիալական կամ բնապահպանական երաշխիքային փաստաթուղթ:
28. «Երաշխիքների շրջանակներ» հավաքական նշանակում է` ԲՍԿՇՓ, ՎՊԾ և ՎՔՇ:
29.   «Երաշխիքային գործիքներ» հավաքական նշանակում է` Երաշխիքների շրջանակներ և Երաշխիքային փաստաթղթերը:
30. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» կամ «ԲՏՄԳԿ» նշանակում է` Վարկառուի ոչ առևտրային կազմակերպություն, որը պատասխանատու է այնպիսի ծառայությունների տրամադրման համար, ինչպիսիք են մշակաբույսերի ընտրությունը, սերմերի մշակումը, աճեցման մեթոդները և այլն:
31. «Ենթածրագիր» նշանակում է՝ i) սույն Ծրագրի I.բ մասի համաձայն ԳԾԻԳ-ի կողմից իրականացվելիք՝ հաստատված ԱԿԶԱԾ-ների ներքո գործողությունների շարք կամ ii) սույն Ծրագրի II.ա մասի համաձայն Շահառուի կողմից իրականացվելիք հատուկ զարգացման ծրագիր. «Ենթածրագրեր» նշանակում է, հավաքական, մեկից ավելի Ենթածրագիր:
32. «Նպատակային ենթածրագիր» նշանակում է` Ծրագրի II.ա մասի համաձայն իրականացվելիք Հատուկ զարգացման ծրագիր:
33. «Նպատակային ենթածրագրի դրամաշնորհներ» նշանակում է` սույն Ծրագրի II.ա մասի համաձայն Վարկային միջոցներից ընտրված Շահառուներին տրամադրվող միջոցներ՝ Ծրագրի գործառնական ձեռնարկում սահմանված համապատասխանելիության չափորոշիչներին, սկզբունքներին ու ընթացակարգերին և իրականացման մեխանիզմներին համապատասխան:
34. «Վերապատրաստում» նշանակում է` Վարկառուի կամ ԳԾԻԳ-ի կողմից կատարված ծախսեր, որոնք առնչվում են Ծրագրի շրջանակներում ուսումնական այցերին, վերապատրաստման դասընթացներին, սեմինարներին, աշխատաժողովներին և վերապատրաստումներին առնչվող այլ գործողություններին, այդ թվում՝ մասնակիցների, վերապատրաստողների և վերապատրաստվողների ճանապարհածախսն ու օրապահիկը, վերապատրաստողների վարձատրությունը, վերապատրաստման հարմարությունների վարձակալությունը, վերապատրաստման նյութերի նախապատրաստումն ու բազմացումը, վերապատրաստման գործողությունների նախապատրաստումից և իրականացումից բխող այլ գործողությունները, ինչպես նաև Բանկի հետ համաձայնեցված այլ ծախսերը, որոնք բոլորն էլ հիմնված են Բանկի համար ընդունելի տարեկան բյուջեների վրա: