Basic information
Number
N 301-Ն
Type
Որոշում
Act type
Base act (09.04.2015-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2015.04.08/20(1109) Հոդ.242
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.03.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.03.2015
Effective date
09.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2015 թվականի N 301-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում «N 3 հավելվածի» բառերը փոխարինել «N 3.1 հավելվածի» բառերով.

2) որոշման N 3 հավելվածում («ՑԱՆԿ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ») «Հավելված N 3» բառերը փոխարինել «Հավելված N 3.1» բառերով.

3) որոշման N 3 հավելվածում «ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերով, «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով, իսկ «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 31

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation