Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (11.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

2 ապրիլի 2015 թվականի N 14

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 29 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի նիստի N 29 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 2-ի նիստի N 14
արձանագրային որոշման

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 10-ի նիստի N 29

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

N

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՆՊԱՏԱԿ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

ԺԱՄԿԵՏ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

1.

Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների շարունակում

Բյուջեի կատարողականի գնահատման մոնիթորինգի աշխատանքների որակի բարձրացում, անարդյունավետ և ոչ նպատակային ծախսերի բացահայտում

ՀՀ ֆինանսների նախարարություն

Ստեղծվելու են անհրաժեշտ նախադրյալներ լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար` սկսած 2018 թվականից

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

2.

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի ընթացիկ բարեփոխումների շարունակում

Փոփոխությունների էլեկտրոնային գրանցման, կանոնադրության փոփոխության էլեկտրոնային գրանցման հնարավորություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2015թ.

Համաշխարհային բանկ

3.

Շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործում և միջազգային ստանդարտներին համապատասխանեցում

Շինարարության ոլորտում նորմատիվային պահանջների միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցում` բնակչության անվտանգության, շենքերի ու շինությունների սեյսմակայունության, հուսալիության, էներգաարդյունավետության ապահովում, շինարարական արտադրանքի որակի բարձրացում, շինարարական տեխնոլոգիաների զարգացման խթանում, գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման մեթոդաբանության արդիականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2016-2018թթ.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

4.

«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան նախագծի մշակում՝ համայնքների խոշորացման յուրաքանչյուր պիլոտային ծրագրի իրականացումից առաջ

Տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման արդյունավետության բարձրացում, ծառայությունների մատուցման ծավալի և որակի բարձրացում` համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

2015թ.

ՀՀ պետական բյուջե
Միջազգային կազմակերպություններ
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

5.

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական բազայի ձևավորում

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքի քառամյա զարգացման ծրագրի ընդունման թափանցիկության, հանրային իրազեկվածության բարձրացում, տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության խթանում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

2015թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

6.

«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի վերանայում

ՀՀ ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործում, հավասար, ոչ խտրական և կանխատեսելի պայմանների, ներդրումային ծրագրերի իրականացման պետական երաշխիքների, ներդրողներին տրվող խթանների ու արտոնությունների, ինչպես նաև ներդրողներին աջակցող հիմնական կառույցների գործառույթների ամրագրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

7.

ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտի օրենսդրական բարեփոխումների իրականացում

Ավիացիայի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականցման համար իրավական հիմքի ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

8.

Էլեկտրահաղորդման օդային գծերի, ենթակայանների կառուցման, վերակառուցման և վերազինման ծրագրերի իրականացում` միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում

Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում ու էներգետիկ անվտանգության ապահովում, էլեկտրաէներգետիկական կապի ու կառավարման համակարգի արդիականացում և տարածաշրջանային ինտեգրացում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2015-2018թթ.

Միջազգային ֆինանսական կազմակերպություններ

9.

Առավել տարածված ոչ վարակիչ երեք հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, արգանդի վզիկի քաղցկեղ) կանխարգելմանն ուղղված զանգվածային սկրինինգային ծրագրերի իրականացում և բնակչության իրազեկում ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների վերաբերյալ

Հիվանդությունների վաղ հայտնաբերում, բուժման արդյունավետության բարձրացում ու երկարաժամկետ կտրվածքով մահացության նվազում

ՀՀ առողջապահության նախարարություն

2015-2018թթ.

Համաշխարհային բանկ

10.

Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերման և արմատավորման կանխարգելում

Հայաստանի Հանրապետությունը մալարիայից ազատ գոտու կարգավիճակի պահպանում

ՀՀ առողջապահության նախարարություն

2015թ.

ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

11.

Մագիստրոսի կրթական ծրագրի վերանայում

Կառավարում մասնագիտության շրջանակում «Գործարար կառավարում (վարչարարություն)» կրթական ծրագրի ներդրում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2015թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

12.

Սերմնաբուծության, սերմարտադրության, սերմապահովության, բույսերի պաշտպանության ծրագրերի իրականացում

Գյուղատնտեսական մշակաբույսերի կենսաբանական ներուժի արդյունավետ օգտագործման միջոցով բուսաբուծական արտադրանքի ծավալների և առաջարկի ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2015-2016թթ.

ՀՀ պետական բյուջե
ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ

13.

Խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացում

Գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավում, անասնապահական մթերքների արտադրության ծավալների և առաջարկի ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2015-2016թթ.

ՀՀ պետական բյուջե

14.

Հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի մատչելի գներով մատակարարման ծրագրերի իրականացում

Գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն ռեսուրսների գների մատչելիության բարձրացման միջոցով արտադրության մրցունակության բարձրացում և գյուղատնտեսական մթերքների առաջարկի ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2015-2016թթ.

ՀՀ պետական բյուջե
ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ

15.

Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում

Գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների հզորացում, արտադրության ծավալների ընդլայնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2015-2016թթ.

ՀՀ պետական բյուջե

16.

Բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներում բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, անասնապահական կոոպերատիվների կարողությունների հզորացման, անասնապահական ծագման մթերքների իրացման համակարգի բարելավման միջոցառումների իրականացում

Գյուղատնտեսական բնական ռեսուրսների ներուժի արդյունավետ օգտագործման, արտադրության կազմակերպման ձևերի կատարելագործման, իրացման համակարգի բարելավման միջոցով անասնապահական մթերքների արտադրության ծավալների և առաջարկի ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2015-2016թթ.

Համաշխարհային բանկ

17.

Գյուղատնտեսությունում տնտեսավարողներին խորհրդատվության տրամադրման, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացում

Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանում և գործունեության ծավալների ընդլայնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2015-2016թթ.

ՀՀ պետական բյուջե
Միջազգային ֆինանսական կազմակերպություններ

18.

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

Արտասահմանյան պահառուների համար ՀՀ շուկայի գրավչության բարձրացում

ՀՀ կենտրոնական բանկ(համաձայնությամբ)

2015թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

19.

Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ներքո նախատեսված ծրագրերի իրականացում

Տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնում, արտահանման ծավալների աճ և դիվերսիֆիկացիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Արդյունաբերության զարգացման հիմնադրամ(համաձայնությամբ)

2015թ.

ՀՀ պետական բյուջե

20.

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» վարկային ծրագրի իրականացում ՀԲ հետ համագործակցությամբ

Միջազգային ստանդարտներին համապատասխան որակի ենթակառուցվածքների ներդրում, օտարերկրյա ներդրումների խթանում, արտահանման կարողությունների ընդլայնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015-2017թթ.

Համաշխարհային բանկ

21.

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրի իրականացում

Գործարար միջավայրի կատարելագործում, վարչարարության դյուրինացում, հաշվետվողականության վրա կատարվող ծախսերի նվազեցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015թ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

22.

Տնտեսության ինովացիոն զարգացման ռազմավարության ամրագրում

Տնտեսության ինովացիոն զարգացման հիմքերի ամրապնդում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015թ.

Օրենքով չարգելված աղբյուրներ

23.

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի մշակում և իրականացում

Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի նվազեցում, պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդում և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքի խթանում

ՀՀ կառավարության աշխատակազմ

2015-2018թթ.

ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ