«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11415119
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
30 մարտի 2015 թ. ք. Երևան |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման 2-րդ կետը և որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված N 2 հավելվածի 18-րդ կետով սահմանված պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման համար առաջարկություններ ներկայացնող պատասխանատուներին` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:
Ա. Սահակյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2015 թ. մարտի 30-ի N 44-Ն հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն մեթոդական ուղեցույցը վերաբերում է պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ մարզպետների կողմից ձեռնարկված միջոցների գնահատման ենթաչափորոշիչների սահմանմանը և դրանցից յուրաքանչյուրի համար կողմնորոշիչ միավորների նշանակմանը:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկված միջոցների առավելագույն գնահատման միավորը սահմանված է 2, որը ներառում է հետևյալ ենթաչափորոշիչները՝
1) մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի համապարփակ հաշվառման իրականացում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
2) մարզպետարանի աշխատակազմին ամրացված անշարժ գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
3) մարզի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներին աջակցությունը (գնահատման առավելագույն միավորը` 0,5),
4) մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազորված ներկայացուցիչների լիազորությունների իրականացումը (գնահատման առավելագույն միավորը` 0,5):
3. Սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի 2-րդ կետի 1)-ին ենթակետով սահմանված՝ «մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի համապարփակ հաշվառման իրականացում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը» ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0,5 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով կամ, նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ իրականացված լինելու հետևանքով, սույն հրամանի հավելված N 1-ի 7-րդ կետով աշխատանքներ չեն նախատեսվել,
2) 0,4 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 80 տոկոսով,
3) 0,3 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 60 տոկոսով,
4) 0,2 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 40 տոկոսով,
5) 0,1 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 20 տոկոսով,
6) 0 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքներ չեն իրականացվել:
4. Սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի 2-րդ կետի 2)-ին ենթակետով սահմանված՝ «մարզպետարանի աշխատակազմին ամրացված անշարժ գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը» ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0,5 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով,
2) 0,4 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 80 տոկոսով,
3) 0,3 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 60 տոկոսով,
4) 0,2 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 40 տոկոսով,
5) 0,1 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 20 տոկոսով,
6) 0 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքներ չեն իրականացվել:
5. Սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի 2-րդ կետի 3)-ին ենթակետով սահմանված՝ «մարզի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներին աջակցությունը» ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0,5 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով կամ, նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ իրականացված լինելու հետևանքով, սույն հրամանի հավելված N 1-ի 7-րդ կետով աշխատանքներ չեն նախատեսվել,
2) 0,4 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 80 տոկոսով,
3) 0,3 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 60 տոկոսով,
4) 0,2 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 40 տոկոսով,
5) 0,1 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 20 տոկոսով,
6) 0 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքներ չեն իրականացվել:
6. Սույն հրամանով հաստատված հավելված N 1-ի 2-րդ կետի 4)-ին ենթակետով սահմանված՝ «մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպություններում պետության կողմից լիազորված ներկայացուցիչների լիազորությունների իրականացումը» ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.
1) 0,5 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 100 տոկոսով,
2) 0,4 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 80 տոկոսով,
3) 0,3 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 60 տոկոսով,
4) 0,2 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 40 տոկոսով,
5) 0,1 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքները կատարվել են 20 տոկոսով,
6) 0 միավոր՝ եթե վերը նշված ենթաչափորոշիչով նախատեսված աշխատանքներ չեն իրականացվել:
7. Սույն հրամանի հավելված N 1-ի 2-րդ կետով սահմանված ենթաչափորոշիչներից յուրաքանչյուրի նախատեսված ծավալների և սպասվելիք աշխատանքների վերաբերյալ (դրանց կանխատեսման հնարավորության դեպքում)՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի կտրվածքով՝ յուրաքանչյուր տարի, մինչև տվյալ տարվա փետրվարի 10-ը, սույն հրամանի հավելված N 2-ով նախատեսված պատասխանատուները իրենց առաջարկություններն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ համապատասխան մարզպետներին այդ ծավալների (աշխատանքների) մասին տեղեկացնելու նպատակով:
8. Սույն հրամանի հավելված N 1-ի 2-րդ կետով սահմանված ենթաչափորոշիչների գնահատումն իրականացվում է ելնելով նախատեսված ծավալների և սպասվելիք աշխատանքների իրականացման աստիճանից (տոկոսային արտահայտությամբ):
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2015 թ. մարտի 30-ի N 44-Ն հրամանի |
Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն Ա Տ ՈՒ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Հրամանով հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
2. Հրամանով հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Վարչության աշխատակազմի Պետական գույքի տնօրինման վարչության կողմից:
3. Հրամանով հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է Վարչության աշխատակազմի Պետական բաժնեմասի կառավարման վարչության կողմից: