Գլխավոր տեղեկություն
Համար
N 1766-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (23.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.07.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հուլիսի 2014 թ.

ք. Երևան

N 1766-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷՍԿՈՒԼԱՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի հուլիսի 8-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Երևանի քաղաքապետի 14.07.2011 թվականի թիվ 3103-Ա որոշումը,

 

Հրամայում եմ՝

 

Ի գիտություն ընդունել, որ «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի մարտի 6-ին (Կ-XX-000942), 2007 թվականի նոյեմբերի 15-ին (Կ-XX-001062), 2008 թվականի նոյեմբերի 12-ին (Կ-XX-001255), 2007 թվականի մայիսի 25-ին (Կ-XX-000987) տրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացման լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը վերահասցեավորվել է` ք. Երևան, Դավիթաշեն, 1-ին թ., Հ. 17/2 հասցե:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել իրավաբանական անձի գտնվելու վայրի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան