Գլխավոր տեղեկություն
Համար
N 1930-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (12.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.08.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

N 1930-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԿՈՍԵՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Էկոսենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 4/19330-14 հայտը.

 

Հրամայում եմ՝

 

1. Բավարարել «Էկոսենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բժշկական օգնության և սպասարկման (լաբորատոր-ախտորոշիչ` կլինիկական) իրականացման այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտը` մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք., Վարդանանց փողոց, 21 տարածք հասցեում:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

4) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան