Գլխավոր տեղեկություն
Համար
N 2251-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (28.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.09.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 սեպտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 2251-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ՝

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) Գոհար Գալստյան
Անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) Վիգեն Մկրտչյան
Անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) Գագիկ Պետրոսյան
Անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Ժենիկ Կարապետյան
Անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Զարուհի Ասատրյան
Անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

6) «Հակոբյան Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

7) «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան
Արմաշի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան
Արմաշի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «Իմունոթերապիա միջազգային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «Նորշունչ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) Վարդան Վարդանյան
Անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

12) Կարապետ Վարդանյան
Անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

13) Արամ Բադալյան
Անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

14) Ալվարդ Բադալյան
Անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,

3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան