Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (18.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

16 ապրիլի 2015 թվականի N 17

 

41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ  «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ  ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 16-ի նիստի N 17
արձանագրային որոշման

 

Վարկ թիվ՝ 8495-AM

 

 

Վարկային համաձայնագիր

 

(Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

և

 

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

Ամսաթիվ՝ 2015թ. ապրիլի 8

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈւՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ («Բանկ») միջև 2015 թ. ապրիլի 8-ի համաձայնագիր: Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈւՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈւՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի Հավելվածում) սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են:

 

1.02. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված հասկացությունները կրում են Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում իրենց վերագրված իմաստները:

 

ՀՈԴՎԱԾ II. ՎԱՐԿ

 

2.01. Բանկը համաձայն է սույն Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Վարկառուին տրամադրել հիսուներկու միլիոն դոլար գումար ($ 52,000,000), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն («Վարկ»)՝ սույն Համաձայնագրի 1-ին Ցանկում նկարագրված ծրագրի («Ծրագիր») ֆինանսավորմանն աջակցելու համար:

 

2.02. Վարկառուն կարող է առհանել Վարկի միջոցները` սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի IV Բաժնի համաձայն:

 

2.03. Վարկառուի կողմից վճարման ենթակա Սկզբնավճարը հավասար է Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%):

 

2.04. Վարկառուի կողմից վճարման ենթակա Պարտավճարը հավասար է Վարկի Չառհանված մնացորդի տարեկան մեկ քառորդ տոկոսին (0.25%):

 

2.05. Վարկառուի կողմից Տոկոսագումարի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսագումարը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված Բազային դրույքաչափի և Փոփոխական սպրեդի գումարին` հաշվի առնելով, որ Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի Փոխարկման դեպքում Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսագումարը որոշվում է Ընդհանուր պայմանների IV Հոդվածի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոշարադրյալին, եթե Վարկի Առհանված մնացորդի որևէ գումար ժամկետը լրանալիս չի վճարվում և վճարումը շարունակում է չկատարվել երեսուն օրվա ընթացքում, Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02-րդ Բաժնի (ե) կետում նախատեսված կարգով:

 

2.06. Վճարման Ամսաթվերը յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ն են:

 

2.07. Վարկի մայր գումարը վերադարձվում է սույն Համաձայնագրի 3-րդ Ցանկում սահմանված մարման ժամանակացույցի համաձայն:

 

2.08. (ա) Պարտքի շրջահայաց կառավարումը դյուրացնելու նպատակով` Վարկառուն կարող է ցանկացած պահի դիմել Վարկի պայմանների հետևյալ Փոխարկումներից ցանկացածը կատարելու համար` (i) Վարկի մայր գումարի առհանված կամ չառհանված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասի Վարկի Արժույթի փոփոխությունը՝ Հաստատված Արժույթի և (ii) տոկոսադրույքի բազայի փոփոխությունը, որը կիրառվում է՝ (Ա) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի նկատմամբ՝ Փոփոխական Դրույքաչափից Ֆիքսված Դրույքաչափի կամ հակառակը, կամ (Բ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի նկատմամբ՝ Բազային Դրույքաչափի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափից և Փոփոխական Սպրեդից Ֆիքսված Բազային Դրույքաչափի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափի կամ հակառակը կամ (Գ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված գումարն ամբողջությամբ՝ Փոփոխական Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափից Ֆիքսված Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափի և (iii) Վարկի առհանված ամբողջ մայր գումարի և դրա մնացորդի կամ ցանկացած մասի նկատմամբ կիրառելի Փոփոխական դրույքաչափի կամ Բազային դրույքաչափի սահմանաչափերի սահմանում փոփոխական դրույքաչափի կամ Բազային դրույքաչափի նկատմամբ տոկոսադրույքի քեփի կամ տոկոսադրույքի քոլարի սահմանման միջոցով:

 

(բ) Սույն բաժնի «ա» պարբերության համաձայն խնդրարկված ցանկացած փոխարկում, որն ընդունվում է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում», ինչպես սահմանվում է Ընդհանուր պայմաններում և կատարվում է Ընդհանուր պայմանների IV հոդվածի և Փոխարկումների ուղեցույցի դրույթների համաձայն:

 

(գ) Տոկոսադրույքի Քեփի կամ Տոկոսադրույքի Քոլարի Կատարման Ամսաթվից անմիջապես հետո, որի համար Վարկառուն դիմել էր հավելավճարը Վարկի միջոցներից վճարելու խնդրանքով, Բանկը, Վարկառուի անունից, առհանում է կատարում Վարկի Հաշվից և իրեն վճարում գումարները, որոնք պահանջվում են Ընդհանուր պայմանների 4.05 (գ) Բաժնի համաձայն վճարման ենթակա ցանկացած հավելավճարի վճարման համար՝ մինչև այն գումարի չափով, որն այդ նպատակի համար ժամանակ առ ժամանակ հատկացվում է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի IV Բաժնի աղյուսակում:

 

ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐԸ

 

3.01. Վարկառուն հայտարարում է Ծրագրի նպատակների իրականացման պարտավորություն ստանձնելու մասին: Այդ նպատակով Վարկառուն ապահովում է՝ (ա) ԲԷՑ-ի կողմից Ծրագրի 1 (ա), 1 (գ), 1 (դ), 2-րդ և 3 (բ) Մասերի իրականացումը և (բ) Երևանի ՋԷԿ-ի կողմից Ծրագրի 1 (բ), 1 (ե) և 3 (ա) Մասերի իրականացումը, բոլորն էլ Ընդհանուր պայմանների V Հոդվածի, ԲԷՑ-ի Ծրագրի համաձայնագրի և Երևանի ՋԷԿ-ի Ծրագրի համաձայնագրի դրույթների համաձայն:

 

3.02. Առանց սույն Համաձայնագրի 3.01 Բաժնի դրույթները սահմանափակելու և բացառությամբ այն դեպքի, երբ այլ համաձայնություն է ձեռքբերվում Վարկառուի և Բանկի միջև, Վարկառուն ապահովում է Ծրագրի իրականացումը սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի դրույթների համաձայն:

ՀՈԴՎԱԾ IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

4.01. Կասեցման Լրացուցիչ դեպքերը բաղկացած են հետևյալներից՝

 

(ա) ԲԷՑ-ը չի կատարել ԲԷՑ-ի Օժանդակ համաձայնագրի շրջանակում իր որևէ պարտավորություն.

 

(բ) Երևանի ՋԷԿ-ը չի կատարել Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի շրջանակում իր որևէ պարտավորություն:

 

4.02. Արագացման Լրացուցիչ դեպքերը բաղկացած է հետևյալից՝ մասնավորապես, որ տեղի ունենա սույն Համաձայնագրի 4.01 Բաժնում սահմանված որևէ դեպք և շարունակվի դեպքի մասին Վարկառուի կողմից Բանկին ծանուցելուց հետո 60 օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

5.01. Ուժի մեջ մտնելու Լրացուցիչ պայմանները բաղկացած են հետևյալից՝

 

(ա) ԲէՑ-ի Օժանդակ համաձայնագիրը կողմերը կնքել են Բանկի համար ընդունելի ձևով.

 

(բ) Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը կողմերը կնքել են Բանկի համար ընդունելի ձևով.

 

(գ) ԲԷՑ-ը հաստատել է իր Գործառնական ձեռնարկը և

 

(դ) Երևանի ՋԷԿ-ը հաստատել է Երևանի ՋԷԿ-ի Գործառնական ձեռնարկը:

 

5.02. Լրացուցիչ իրավաբանական հարցերը բաղկացած են հետևյալից.

 

(ա) որ ԲԷՑ-ի Օժանդակ համաձայնագիրը պատշաճ կարգով հաստատվել կամ վավերացվել է Վարկառուի և ԲԷՑ-ի կողմից և իրավաբանորեն պարտադիր է Վարկառուի և ԲԷՑ-ի համար՝ իր պայմանների համաձայն և

 

(բ) որ Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը պատշաճ կարգով հաստատվել կամ վավերացվել է Վարկառուի և Երևանի ՋԷԿ-ի կողմից և իրավաբանորեն պարտադիր է Վարկառուի և Երևանի ՋԷԿ-ի համար՝ իր պայմանների համաձայն:

 

5.03. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուր ութսուներորդ (180) օրն է:

 

ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

6.01. Վարկառուի ներկայացուցիչը նրա Ֆինանսների նախարարն է:

 

6.02. Վարկառուի հասցեն է`

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան փողոց 1

Երևան, 0010

Հայաստանի Հանրապետություն

 

Տելեքս՝
243331 LADA SU

Ֆաքս`
7460700358

 

6.03. Բանկի հասցեն է`

International Bank for Reconstruction and Development

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

Հեռատիպ՝ Տելեքս՝ Ֆաքս՝
     
INTBAFRAD
Washington, D.C.
248423(MCI) կամ
64145(MCI)
1-202-477-6391

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է _____________________________________վերոնշյալ

առաջին ամսաթվի և տարեթվի դրությամբ:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ՝

 

 [ստորագրություն]

 

Լիազոր ներկայացուցիչ

 

Անունը՝ Գագիկ Խաչատրյան

 

Պաշտոնը՝ ՀՀ ֆինանսների նախարար

 

 

  ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ՝

 

[ստորագրություն]

 

Լիազոր ներկայացուցիչ

 

Անունը՝ Լաուրա Բեյլի

 

Պաշտոնը՝ ՎԶՄԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար

 

ՑԱՆԿ 1

 

Ծրագրի նկարագրություն

 

Ծրագրի նպատակներն են՝ էլեկտրահաղորդման ցանցի և համակարգի կառավարման հուսալիության բարելավումն ու Վարկառուի՝ բավարար էլեկտրամատակարարման ապահովման ջանքերի օժանդակումը:

 

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

 

Մաս 1. Էլեկտրահաղորդման ցանցի ուժեղացում

 

(ա) ԲԷՑ-ի Աշնակ էլեկտրական ենթակայանի վերակառուցումն ի թիվս այլնի՝ (i) հիմնական սարքավորումների ամբողջական կամ մասնակի փոխարինման և /կամ վերականգնման, (ii) վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի տեղադրման և (iii) հսկողության սենյակների համար նոր շենքի կառուցման միջոցով:

 

(բ) Երևայի ՋԷԿ-ի էլեկտրական ենթակայանի վերակառուցումն ի թիվս այլնի՝ (i) հիմնական սարքավորումների ամբողջական կամ մասնակի փոխարինման, (ii) վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի տեղադրման, (ii) հսկողության սենյակների համար նոր շենքի կառուցման և (iii) նշված ենթակայանից էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվող հաղորդման օդային գծերի վերամիացման միջոցով:

 

(գ) Սարքավորումների ձեռքբերում, ի թիվս այլնի` մեքենաներ և հատուկ տրանսպորտային միջոցներ, որոնք անհրաժեշտ են Ծրագրի Մաս 1 (ա) և Մաս 1 (բ)-ի համար:

 

(դ) ԲԷՑ-ին Օժանդակության տրամադրում՝ Ծրագրի իր Համապատասխան Մասերի, ի թիվս այլնի՝ Ծրագրի նշված Մասերի շրջանակում աշխատանքների իրականացման համար, այդ թվում՝ սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի դրույթներին համապատասխանությունը վերահսկելու համար տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով,

 

(ե) Երևանի ՋԷԿ-ին Օժանդակության տրամադրում՝ Ծրագրի իր Համապատասխան Մասերի, ի թիվս այլնի՝ Ծրագրի նշված Մասերի շրջանակում աշխատանքների իրականացման համար, այդ թվում՝ սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի դրույթներին համապատասխանությունը վերահսկելու համար տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով:

 

Մաս 2. Էներգահամակարգի կառավարման բարելավում

 

(ա) Կարգավարման պահուստային կենտրոնի ստեղծում, ի թիվս այլնի՝ (i) ԲԷՑ-ի Գործառնական ձեռնարկում հիշատակվող՝ ընտրված շենքի ներքին մակերեսի վերանորոգման, (ii) անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և տեղադրման և (iii) պահանջվող այլ աշխատանքների իրականացման միջոցով:

 

Մաս 3. Էլեկտրաէներգիայի արտադրության հզորության մեջ ներդրման նախապատրաստում

 

(ա) ՀՑՇԳ ներդրման նախագծի կազմում (առանց իրականացումը ներառելու), ներառյալ, ի թիվս այլնի, (i) (Ա) տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության, (Բ) շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման իրականացում, (ii) մասնավոր հատվածի կողմից ֆինանսավորման համար պահանջվող գործարքների վերաբերյալ տեխնիկական աջակցության տրամադրում և (iii) ՀՑՇԳ ներդրման նախապատրաստման համար պահանջվող այլ տեխնիկական աջակցության տրամադրում:

 

(բ) Ծրագրի աուդիտների իրականացում:

 

ՑԱՆԿ 2

 

Ծրագրի իրականացում

 

Բաժին I. Իրականացման մեխանիզմներ

 

Ա. Օժանդակ համաձայնագիր

 

1. Ծրագրի՝ ԲԷՑ-ի Համապատասխան Մասերի իրականացումը դյուրացնելու նպատակով Վարկառուն, Վարկառուի և ԲԷՑ-ի միջև համաձայնագրի շրջանակում (ԲԷՑ-ի Օժանդակ Համաձայնագիր) Վարկի միջոցների մի մասը (ԲԷՑ-ի Ենթավարկ) տրամադրում է ԲԷՑ-ին, Բանկի համար ընդունելի պայմաններով, որոնք, ի թիվս այլնի, ներառում են հետևյալը.

 

(ա) ԲԷՑ-ի Ենթավարկի գումարը տրամադրվում է Դոլարով կամ ցանկացած այլ արժույթով, որ կարող է Վարկի համար Վարկառուի կողմից ժամանակ առ ժամանակ ընտրվել՝ սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն.

 

(բ) ԲԷՑ-ի Ենթավարկի մայր գումարը ԲԷՑ-ի կողմից Վարկառուին է վերադարձվում Դոլարով կամ ցանկացած այլ արժույթով, որը կարող է Վարկի համար Վարկառուի կողմից ժամանակ առ ժամանակ ընտրվել՝ սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն, 25 տարվա ընթացքում՝ կիսամյակային մասնավճարներով, 14.5 տարվա արտոնյալ ժամկետը ներառյալ:

 

(գ) (i) ԲԷՑ-ի Ենթավարկի ժամանակ առ ժամանակ առհանված և չմարված մայր գումարի նկատմամբ տոկոսագումարը, Վարկի նկատմամբ ժամանակ առ ժամանակ կիրառելի դրույքաչափով՝ սույն Համաձայնագրի 2.05 Բաժնի դրույթների համաձայն, գումարած մարժա՝ ԲԷՑ-ի Օժանդակ համաձայնագրի պայմանների համաձայն որոշվող դրույքաչափով, (ii) ԲԷՑ Ենթավարկի չառհանված մնացորդի նկատմամբ պարտավճարը, որը որոշվում է սույն Համաձայնագրի 2.04 Բաժնի դրույթների համաձայն, (iii) սկզբնավճարը, որը նվազեցվելու է ԲԷՑ-ի Ենթավարկի գումարից և որոշվելու է սույն Համաձայնագրի 2.03 Բաժնի դրույթների համաձայն:

 

2. Ծրագրի՝ Երևանի ՋԷԿ-ի Համապատասխան Մասերի իրականացումը դյուրացնելու նպատակով Վարկառուն, Վարկառուի և Երևանի ՋԷԿ-ի միջև համաձայնագրի շրջանակում (Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ Համաձայնագիր) Վարկի միջոցների մի մասը (Երևանի ՋԷԿ-ի Ենթավարկ) տրամադրում է ԵՋԷԿ-ին, Բանկի համար ընդունելի պայմաններով, որոնք, ի թիվս այլնի, ներառում են հետևյալը.

 

(ա) Երևանի ՋԷԿ-ի Ենթավարկի գումարը տրամադրվում է Դոլարով կամ ցանկացած այլ արժույթով, որը կարող է Վարկի համար Վարկառուի կողմից ժամանակ առ ժամանակ ընտրվել՝ սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն.

 

(բ) Երևանի ՋԷԿ-ի Ենթավարկի մայր գումարը Երևանի ՋԷԿ-ի կողմից Վարկառուին է վերադարձվում Դոլարով կամ ցանկացած այլ արժույթով, որը կարող է Վարկի համար Վարկառուի կողմից ժամանակ առ ժամանակ ընտրվել՝ սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն, 25 տարվա ընթացքում՝ կիսամյակային մասնավճարներով, 14.5 տարվա արտոնյալ ժամկետը ներառյալ և

 

(գ) (i) Երևանի ՋԷԿ-ի Ենթավարկի ժամանակ առ ժամանակ առհանված և չմարված մայր գումարի նկատմամբ տոկոսագումարը, Վարկի նկատմամբ ժամանակ առ ժամանակ կիրառելի դրույքաչափով՝ սույն Համաձայնագրի 2.05 Բաժնի դրույթների համաձայն, գումարած մարժա՝ Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի պայմանների համաձայն որոշվող դրույքաչափով, (ii) Երևանի ՋԷԿ-ի Ենթավարկի չառհանված մնացորդի նկատմամբ պարտավճարը, որը որոշվում է սույն Համաձայնագրի 2.04 Բաժնի դրույթների համաձայն, (iii) սկզբնավճարը, որը նվազեցվելու է ԲԷՑ-ի Ենթավարկի գումարից և որոշվելու է սույն Համաձայնագրի 2.03 Բաժնի դրույթների համաձայն:

 

3. Վարկառուն ԲԷՑ-ի Օժանդակ համաձայնագրի և Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի շրջանակում իրականացնում է իր իրավունքներն այնպես, որ պաշտպանվեն Վարկառուի և Բանկի շահերը և իրագործվեն Վարկի նպատակները: Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ ձեռք կբերվի այլ համաձայնություն, Վարկառուն չպետք է փոխանցի, փոխի, անվավեր ճանաչի կամ հրաժարվի ԲԷՑ-ի Օժանդակ համաձայնագրից, Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրից կամ դրանց որևէ դրույթներից:

 

Բ. Հակակոռուպցիոն միջոցներ

 

Վարկառուն ապահովում է, որ Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն Ուղեցույցի դրույթների համաձայն:

 

Գ. Բնապահպանական և Սոցիալական Երաշխիքներ

 

1. Վարկառուն ապահովում է, որ

 

(ա) ԲԷՑ-ն իրականացնի՝ (i) Ծրագրի Մաս 1 (ա)-ն՝ ԲԷՑ-ի Ենթակայանի ԲԿՊ-ի համաձայն,և (ii) Ծրագրի Մաս 2 (ա)-ն՝ Կարգավարման Կենտրոնի ԲԿՊ-ի համաձայն:

 

(բ) Երևանի ՋԷԿ-ն իրականացնի Ծրագրի Մաս 1 (բ)-ն՝ Երևանի ՋԷԿ-ի Ենթակայանի ԲԿՊ-ի համաձայն:

 

(գ) ԲԷՑ-ը և Երևանի ՋԷԿ-ը՝ (i) Ծրագրի շրջանակում ցանկացած վտանգավոր թափոնները պահեստավորեն ԲԿՊ-ների համաձայն, (ii) Բանկի հետ խորհրդակցեն՝ նախքան նման վտանգավոր թափոնների հեռացումը և (iii) նշված վտանգավոր թափոնները հեռացնեն Բանկի համար ընդունելի եղանակով:

 

(դ) Նախքան Ծրագրի Մաս 1(բ) շրջանակում որևէ միջոցառման իրականացումը՝ Երևանի ՋԷԿ-ը ներգրավի բնապահպանական մասնագետի՝ Բանկի համար ընդունելի որակավորմամբ և փորձով և Բանկի համար ընդունելի պայմաններով և

 

(ե) Երևանի ՋԷԿ-ն ապահովի, որ (i) Ծրագրի Մաս 3(ա) շրջանակում պահանջվող ցանկացած խորհրդատվության տեխնիկական առաջադրանքները բավարար լինեն Բանկի համար՝ դրանց ուսումնասիրությունից հետո և (ii) այդ նպատակով այդպիսի տեխնիկական առաջադրանքները պատշաճ ձևով ներառեն այդ պահի դրությամբ գործող՝ Բանկի Բնապահպանական և Սոցիալական Երաշխիքների Կարգերի պահանջները, որոնք տարածվում են այդպիսի տեխնիկական աջակցությամբ փոխանցվող խորհուրդների վրա, այդ թվում՝ արդյունքում առաջացող շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման հրապարակումը և քննարկումը՝ Բանկի Բնապահպանական և Սոցիալական Երաշխիքների Կարգերի համաձայն:

 

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ ձեռք կբերվի այլ համաձայնություն, Վարկառուն ապահովում է, որ ԲԷՑ-ը և Երևանի ՋԵԿ-ը չեղյալ չհայտարարեն, չփոխեն, չկասեցնեն, չհրաժարվեն կամ այլ ձևով չկարողանան չկիրառել իր համապատասխան ԲԿՊ-ները կամ դրանց որևէ դրույթներ:

 

Բաժին II. Ծրագրի մոնիթորինգ, հաշվետվությունների ներկայացում և գնահատում

 

A. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ

 

1. Վարկառուն վարում է և ԲԷՑ-ին և Երևանի ՋԷԿ-ին հանձնարարում է վարել ֆինանսական կառավարման համակարգ՝ Ընդհանուր պայմանների 5.09 Բաժնի դրույթների համաձայն:

 

2. Վարկառուն ապահովում է, որ ԲԷՑ-ը և Երևանի ՋԷԿ-ը, ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո քառասունհինգ (45) օրվա ընթացքում, կազմեն և Բանկին ներկայացնեն կիսամյակն ընդգրկող՝ Ծրագրի իրենց Համապատասխան Մասերի աուդիտով չհաստատված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ:

 

3. Վարկառուն ապահովում է, որ ԲԷՑ-ը՝ (ա) իր Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացումն իրականացնի Ընդհանուր պայմանների 5.09 (բ) Բաժնի դրույթների համաձայն: (Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ պետք է ընդգրկի Վարկառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված) և (բ) յուրաքանչյուր այդպիսի ժամանակահատվածի աուդիտով հաստատված Ֆինանսական հաշվետվությունները Բանկին ներկայացնի ոչ ուշ, քան այդպիսի ժամանակահատվածի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում:

 

Բաժին III. Գնումներ

 

Ա. Ընդհանուր

 

1. Ապրանքներ, աշխատանքներ և ոչ խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Գնումների ուղեցույցի I Բաժնում սահմանված կամ նշված պահանջների և սույն Բաժնի դրույթների համաձայն:

 

2. Խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Խորհրդատուի ուղեցույցի I և IV բաժիններում սահմանված կամ նշված պահանջների և սույն Բաժնի դրույթների համաձայն:

 

3. Սահմանումներ: Ստորև՝ սույն բաժնում մեծատառով նշված հասկացությունները, որոնք օգտագործվում են գնումների առանձին մեթոդներ կամ Բանկի կողմից առանձին պայմանագրերի դիտարկման մեթոդներ նկարագրելու համար, վերաբերում են Գնումների ուղեցույցի II և III Բաժիններում կամ Խորհրդատուների ուղեցույցի II, III, IV և V Բաժիններում նկարագրված համապատասխան մեթոդին` ելնելով հանգամանքներից:

 

Բ. Ապրանքների, Աշխատանքների և Ոչ խորհրդատվական ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Միջազգային մրցակցային սակարկություն: Բացառությամբ ստորև` 2-րդ կետում նախատեսված դեպքերի` ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները գնվում են Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով:

 

2. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Միջազգային մրցակցային սակարկություններից բացի, Գնումների պլանում նշված պայմանագրերի համար ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման համար կարող են օգտագործվել հետևյալ մեթոդները.

 

(ա) Ազգային մրցակցային սակարկությունը, որը ենթակա է հետևյալ լրացուցիչ դրույթներին.

 

(i) կազմակերպությունները, որոնց բաժնեմասերի 50 տոկոսից ավելին Վարկառուի սեփականությունն է, չպետք է ստանան մրցույթներին մասնակցելու հրավեր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և ֆինանսապես ինքնուրույն են և կարող են ներկայանալ որպես այդպիսին և գործում են առևտրային իրավունքի շրջանակներում.

 

(ii) նախաորակավորումը իրականացվում է խոշոր և բարդ աշխատանքների ծրագրերի համար.

 

(iii) հետորակավորման չափանիշները վերաբերում են բացառապես հայտատուների անցյալ պայմանագրային կատարողականին, ֆինանսական, կառավարման և տեխնիկական կարողություններին. Հետորակավորումն իրականացվում է միայն ամենացածրը գնահատված արձագանքող հայտատուի նկատմամբ.

 

(iv) համատեղ ձեռնարկության գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների համար.

 

(v) որևէ հայտ չի կարող մերժվել հայտերի բացման ժամանակ:

 

(vi) հայտերը կարող են չեղյալ հայտարարվել, և նոր հայտեր ներկայացնելու հրավեր կարող է տրվել միայն այն դեպքում, եթե բավարարվում են Գնումների ուղեցույցի 2.61-րդ և 2.64-րդ կետերի պայմանները.

 

(vii) հայտի գնահատման բոլոր չափանիշները պետք է չափելի լինեն դրամական արտահայտությամբ կամ արտահայտված լինեն բավարար/անբավարար չափանիշների տեսքով,

 

(viii) իրականացման ընթացքում պայմանագրի շրջանակի/պայմանների էական փոփոխությունների համար պահանջվում է Բանկի նախնական հաստատումը և

 

(ix) Վարկառուն օգտագործում է Բանկի համար բավարար՝ մրցութային ստանդարտ փաստաթղթեր:

 

(բ) Գնանշման հարցում և

 

(գ) Ուղղակի պայմանագրերի կնքում:

 

Գ. Խորհրդատվական ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորև` 2-րդ կետով նախատեսված դեպքերի, խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Որակի և Գնի վրա հիմնված ընտրության հիման վրա շնորհված պայմանագրերի շրջանակում:

 

2. Խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Որակի և Գնի վրա հիմնված ընտրությունից զատ, Գնումների պլանում նշված պայմանագրերի համար խորհրդատվական ծառայությունների գնման համար կարող են օգտագործվել հետևյալ մեթոդները. (ա) Որակի վրա հիմնված ընտրություն, (բ) Հաստատագրված բյուջեով ընտրություն, (գ) Նվազագույն գնի ընտրություն, (դ) Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրություն, (ե) Խորհրդատվական ընկերությունների ընտրություն՝ մեկ աղբյուրի սկզբունքով, (զ) Անհատ խորհրդատուների ընտրության համար Խորհրդատուների ուղեցույցի 5.2 և 5.3 կետերում նշված ընթացակարգեր և (է) Անհատ Խորհրդատուների ընտրության Մեկ աղբյուրի ընթացակարգեր:

 

Դ. Բանկի կողմից գնումների մասին որոշումների դիտարկում

 

Գնումների պլանում նշվում են այն պայմանագրերը, որոնք Բանկի կողմից ենթակա են Նախնական դիտարկման: Բոլոր մյուս պայմանագրերը ենթակա են Բանկի կողմից Հետդիտարկման:

 

Բաժին IV. Վարկի գումարների առհանումը

 

A. Ընդհանուր

 

1. Վարկառուն կարող է առհանել Վարկի գումարներն Ընդհանուր պայմանների II Հոդվածի դրույթների, սույն Բաժնի և այնպիսի այլ լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք Բանկը կսահմանի՝ Վարկառուին գրավոր ծանուցելով (ներառյալ 2006 թ. մայիսի` «Համաշխարհային բանկի ծրագրերի համար մասհանումների ուղեցույցը», որը պարբերաբար վերանայվում է Բանկի կողմից և տարածվում սույն Համաձայնագրի վրա` ըստ այդպիսի ցուցումների), Ընդունելի ծախսերը ֆինանսավորելու համար, ինչպես սահմանված է ստորև` 2-րդ կետում բերված աղյուսակում:

 

2. Ստորև աղյուսակում նշվում են Ընդունելի ծախսերի այն խմբերը, որոնք կարող են ֆինանսավորվել Վարկի միջոցների հաշվին («Խումբ»), Վարկի գումարների հատկացումը յուրաքանչյուր Խմբին և յուրաքանչյուր Խմբում ֆինանսավորման ենթակա Ընդունելի ծախսերի տոկոսը:

 

Խումբ

Վարկից հատկացված գումարը
(արտահայտված ԱՄՆ դոլարով)

Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը
(ներառյալ հարկերի)

(1) Աշխատանքներ, ապրանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ և խորհրդատվական ծառայություններ (Ծրագրի աուդիտները ներառյալ) և Ուսուցում Ծրագրի 1(ա), 1(գ),1(դ), 2 և 3(բ) մասերի շրջանակում

21,740,000

80%

(2) Աշխատանքներ, ապրանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ և խորհրդատվական ծառայություններ (Ծրագրի աուդիտները ներառյալ) և Ուսուցում Ծրագրի 1(բ), 1(ե) և 3(ա) մասերի շրջանակում

30,130,000

80%

(3) Սկզբնավճար

130,000

Սույն Համաձայնագրի 2.03 Բաժնի համաձայն վճարման ենթակա գումար՝ ըստ Ընդհանուր պայմանների 2.07 (բ) Բաժնի

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ

52,000,000

 

B. Առհանման պայմաններ, առհանման ժամկետ

 

1. Չնայած սույն բաժնի Ա մասի դրույթներին` առհանում չպետք է կատարվի նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված վճարումների համար:

 

2. Փակման ամսաթիվը 2019 թ. դեկտեմբերի 31-ն է:

 

Ցանկ 3

 

Մարման ժամանակացույց

 

1. Ստորև՝ աղյուսակում, սահմանված են Վարկի Մայր գումարի Վճարման Ամսաթվերը և Վարկի ընդհանուր Մայր գումարի՝ Վճարման յուրաքանչյուր ամսաթվին վճարման ենթակա տոկոսը («Մասնավճարի մաս»): Եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ առհանվել են Վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Վարկառուի կողմից Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվին վերադարձման ենթակա Մայր գումարի չափը որոշվում է Բանկի կողմից` բազմապատկելով (ա) Մայր գումարի Վճարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված Վարկի Մնացորդը (բ) Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար սահմանված Մասնավճարի մասով, [ըստ անհրաժեշտության, վերադարձման ենթակա այդ գումարի ճշգրտմամբ` նվազեցնելով սույն Ցանկի 4-րդ կետում նշված այն գումարները, որոնց վրա տարածվում է Արժույթի Փոխարկումը]:

 

Մայր գումարի վճարման ամսաթիվ

Մասնավճարի մաս
(տոկոսային արտահայտությամբ)

Յուրաքանչյուր Մայիսի 15-ին և Նոյեմբերի 15-ին

Սկսած՝2029թ. նոյեմբերի 15-ից

Մինչև 2039թ. մայիսի 15-ը

4.76%

2039թ. նոյեմբերի 15-ին

4.8%

2. Եթե Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել, Վարկառուի կողմից Մայր Գումարի վճարման յուրաքանչյուր Ամսաթվին վերադարձման ենթակա գումարը որոշվում է հետևյալ կերպ.

 

(ա) Եթե Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներից որևէ գումար առհանվել է, ապա Վարկառուն վերադարձնում է Վարկի Առհանված Մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` սույն Ցանկի 1-ին կետի համաձայն:

 

(բ) Մայր գումարի վճարման առաջին ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար պետք է վերադարձվի Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին, որը հաջորդում է առհանման այդ օրվան, Բանկի կողմից որոշված գումարներով` յուրաքանչյուր այդպիսի առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը սկզբնական Մասնավճարի մասն է, ինչպես նշված է սույն Ցանկի 1-ին կետի աղյուսակում, Մայր գումարի վճարման տվյալ ամսաթվի համար («Սկզբնական մասնավճարի մաս»), իսկ հայտարարը` այդ ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո ընկնող Մայր գումարի վճարման ամսաթվերին վճարման ենթակա բոլոր մնացած Մասնավճարների մասերի հանրագումարն է. ըստ անհրաժեշտության, վերադարձման ենթակա այդ գումարները ենթակա են ճշգրտման` սույն Ցանկի 4-րդ կետում նշված այն գումարները հանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը:]

 

3. (ա) Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում Վարկի առհանված գումարները, բացառապես Մայր գումարի վճարման ցանկացած Ամսաթվին վճարման ենթակա գումարների չափը հաշվարկելու նպատակով, համարվում են առհանված և չմարված` առհանման ամսաթվին հաջորդող՝ Մայր գումարի վճարման երկրորդ Ամսաթվի դրությամբ, և վերադարձվում են Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի Վճարման երկրորդ ամսաթվից:

 

 (բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին, եթե Բանկը ցանկացած ժամանակ ընդունի հաշիվների ներկայացման ժամկետային համակարգ, որով հաշիվ-ապրանքագրերը դուրս են գրվում Մայր գումարի վճարման համապատասխան ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթներն այլևս չեն տարածվի նման համակարգի ներդրումից հետո կատարված առհանումների վրա:

 

4. Չնայած սույն Ցանկի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ Վարկի Առհանված ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի արժույթը Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում նման եղանակով Հաստատված արժույթի փոխարկված գումարը, որը ենթակա է վերադարձման Փոխարկման ժամանակահատվածում ընկնող Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին, որոշվում Բանկի կողմից` անմիջապես նախքան փոխարկումը իր արտահայտած արժույթով այդ գումարը բազմապատկելով (i) այն փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկմանն առնչվող Արժույթի Հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկին վճարման ենթակա մայր գումարները կամ (ii) եթե Բանկն այդպես որոշի, Հաշվարկային Դրույքաչափի (Screeո Rate) փոխարժեքի բաղադրիչով՝ Փոխարկման ուղեցույցիՆ համապատասխան:

 

5. Եթե Առհանված Վարկի մնացորդն արտահայտված է Վարկի մեկից ավելի Արժույթներով, սույն Ցանկի դրույթներն առանձին տարածվում են Վարկի յուրաքանչյուր Արժույթով արտահայտված գումարի վրա, որպեսզի այդպիսի յուրաքանչյուր գումարի համար կազմվի մարման առանձին ժամանակացույց:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին I. Սահմանումներ

 

1. «Հակակոռուպցիոն ուղեցույց» նշանակում է` «ՎԶՄԲ վարկերով և ՄԶԸ փոխառություններով ու դրամաշնորհներով ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքում խարդախության և կոռուպցիայի կանխարգելման և դրանց դեմ պայքարի վերաբերյալ ուղեցույց», որը թվագրված է 2006 թ. հոկտեմբերի 15-ով և փոփոխվել է 2011 թ. հունվարին:

 

2. «Բանկի բնապահպանական և սոցիալական երաշխիքների քաղաքականություն» նշանակում է Բանկի գործառնական երաշխիքների կարգեր և ընթացակարգեր, որոնք սահմանված են Բանկի Գործառնական ձեռնարկի OP/BPs 4.01, 4.04, 4.09, 4.10, 4.11, 4.12, 4.36, 4.37, 7.50 և 7.60 կետերի ներքո կամ այնպիսի կարգեր և ընթացակարգեր, որ գործում են այդ ժամանակ:

 

3. «Խումբ» նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի IV Բաժնի աղյուսակում նշված խումբը: Համակցված ցիկլով

 

4. «ՀՑՇԳ» նշանակում է համակցված ցիկլով աշխատող շոգեգազային տուրբին:

 

5. «Խորհրդատուների ուղեցույց» նշանակում է 2011 թ. հունվարի (2014 թ. հուլիսին վերանայված) «Ուղեցույց. ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակում Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և ներգրավում»:

 

6. «Կարգավարման կենտրոնի ԲԿՊ» նշանակում է Ծրագրի 2 (ա) Մասի համար ԲԷՑ-ի տեղանքին վերաբերող բնապահպանական կառավարման պլան, որը ընդունելի է Բանկի համար, տեղում հրապարակվել է 2015թ. հունվարի 30-ին և Ինֆոշոփում՝ 2015թ. հունվարի 31-ին, նկարագրելով Ծրագրի 2(ա) մասի շրջանակում միջոցառումների համար շրջակա միջավայրին ուղղված մեղմման միջոցները և շինարարության և շահագործման ազդեցություների մոնիթորինգի համար պատասխանատու ստորաբաժանումները, որը կարող է ժամանակ առ ժամանակ լրացվել՝ Բանկի նախնական համաձայնությամբ:

 

7. «ԲԿՊ-ներ» նշանակում է Կարգավարման կենտրոնի ԲԿՊ, ԲԷՑ-ի Ենթակայանի ԲԿՊ և Երևանի ՋԷԿ-ի Ենթակայանի ԲԿՊ կամ նշված փաստաթղթերի ենթախումբ՝ ըստ դեպքերի:

 

8. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է 2012 թ. մարտի 12-ի «Վարկերի համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր պայմանները»՝ սույն Հավելվածի II Բաժնում նշված փոփոխություններով:

 

9. «ԲԷՑ» կամ «Ծրագրի իրականացման կառույց» նշանակում է Հայաստանի Հանրապետության Բարձրավոլտ էլեկտրացանցեր փակ բաժնետիրական ընկերություն՝ Վարկառուի 1998 թ. հուլիսի 20-ի թիվ 450 և 1999 թ. նոյեմբերի 23-ի թիվ 709 որոշումների համաձայն ստեղծված և Վարկառուի Պետական ռեգիստրում գրանցված փակ բաժնետիրական ընկերություն:

 

10. «ԲԷՑ-ի Գործառնական ձեռնարկ» նշանակում է ԲԷՑ-ի Ծրագրի համաձայնագրի 2-րդ Ցանկի I.Ա.1 բաժնում նշվող ԲԷՑ-ի ձեռնարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ լրացվել՝ Բանկի համաձայնությամբ:

 

11. «ԲԷՑ-ի Ծրագրի համաձայնագիր» նշանակում է ԲԷՑ-ի և Բանկի միջև Ծրագրի 1(ա), 1(գ), 1(դ), 2-րդ և 3 (բ) Մասերն իրականացնելու նպատակով կնքված Ծրագրի համաձայնագիր, որը կարող է ժամանակ առ ժամանակ լրացվել:

 

12. «ԲԷՑ-ի Օժանդակ համաձայնագիր» նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի I.Ա.1 Բաժնում նշվող համաձայնագիրը:

 

13. «ԲԷՑ-ի Ենթավարկ» նշանակում է ԲԷՑ-ի Օժանդակ Համաձայնագրի համաձայն Վարկի միջոցների՝ԲԷՑ-ին փոխանցված մասը:

 

14. «ԲԷՑ-ի Ենթակայանի ԲԿՊ» նշանակում է Ծրագրի 1(ա) Մասի համար ԲԷՑ-ի տեղանքին վերաբերող բնապահպանական կառավարման պլան, որը ընդունելի է Բանկի համար, որը տեղում հրապարակվել է 2015թ. հունվարի 30--ին և Ինֆոշոփում՝ 2015թ. հունվարի 31-ին, նկարագրելով Ծրագրի 1(ա) մասի շրջանակում միջոցառումների համար նախատեսվող շրջակա միջավայրին ուղղված մեղմման միջոցները, այդ թվում՝ վտանգավոր թափոնների պատշաճ պահեստավորումը և շինարարության և շահագործման ազդեցությունների մոնիթորինգի համար պատասխանատու ստորաբաժանումները, որը կարող է ժամանակ առ ժամանակ լրացվել՝ Բանկի նախնական համաձայնությամբ:

 

15. «Գնումների ուղեցույց» նշանակում է` 2011 թ. հունվարի (2014 թ. հուլիսին վերանայված) «Ուղեցույց. ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակում Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ»:

 

16. «Գնումների պլան» նշանակում է Ծրագրի համար Վարկառուի 2015 թ.-ի փետրվարի 18-ին և Գնումների ուղեցույցի 1.18 կետում և Խորհրդատուի ուղեցույցի 1.25 կետում նշված գնումների պլանը, որը ժամանակ առ ժամանակ վերանայվում է՝ նշված կետերի դրույթների համաձայն:

 

17. «Երևանի ՋԷԿ» կամ «Ծրագրի իրականացման կառույց» նշանակում է Հայաստանի Հանրապետության Երևանի Ջերմային Էլեկտրակենտրոն Փակ բաժնետիրական ընկերություն՝ Վարկառուի 1999 թ. մարտի 19-ի թիվ 169 որոշման համաձայն ստեղծված և Վարկառուի Պետական ռեգիստրում գրանցված փակ բաժնետիրական ընկերություն:

 

18. «Երևանի ՋԷԿ-ի Գործառնական ձեռնարկ» նշանակում է Երևաի ՋԷԿ-ի Ծրագրի Համաձայնագրի 2-րդ Ցանկի I.Ա.1 Բաժնում նշվող Երևանի ՋԷԿ-ի ձեռնարկ, որը կարող է Բանկի համաձայնությամբ ժամանակ առ ժամանակ լրացվել:

 

19. «Երևանի ՋԷԿ-ի Ծրագրի համաձայնագիր» նշանակում է Ծրագրի համաձայնագիր, որը կնքվել է Երևանի ՋԷԿ-ի և Բանկի միջև՝ Ծրագրի 1(բ), 1 (ե) և3(ա) Մասերն իրականացնելու նպատակով, որը ժամանակ առ ժամանակ կարող է լրացվել:

 

20. «Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիր» նշանակում է սույն համաձայնագրի 2-րդ Ցանկի I.Ա.2 Բաժնում նշված համաձայնագիր:

 

21. «Երևանի ՋԷԿ-ի Ենթավարկ» նշանակում է Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի համաձայն Վարկի միջոցների՝ Երևանի ՋԷԿ-ին փոխանցված մասը:

 

22. «Երևանի ՋԷԿ-ի Ենթակայանի ԲԿՊ» նշանակում է Ծրագրի 1(բ) Մասի համար Երևանի ՋԷԿ-ի տեղանքին վերաբերող բնապահպանական կառավարման պլան, որը ընդունելի է Բանկի համար, տեղում հրապարակվել է 2015թ. հունվարի 30-ին և Ինֆոշոփում՝ 2015թ. հունվարի 31-ին, նկարագրելով Ծրագրի 1(բ) մասի շրջանակում միջոցառումների համար շրջակա միջավայրին ուղղված մեղմման միջոցները, այդ թվում՝ վնասակար թափոնների պատշաճ պահեստավորումը և շինարարության և շահագործման ազդեցություների մոնիթորինգի համար պատասխանատու ստորաբաժանումները, որը կարող է ժամանակ առ ժամանակ լրացվել՝ Բանկի նախնական համաձայնությամբ:

 

Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ

 

Սույնով Ընդհանուր Պայմանները փոխվում են հետևյալ ձևով.

 

1. Բովանդակության մեջ Բաժիններին, Բաժինների անվանումներին և Բաժինների համարներին կատարվող հղումները փոփոխվում են՝ ստորև ներկայացված փոփոխություններն արտացոլելու համար:

 

2. Բաժին 3.01. (Սկզբնավճար) փոխվում է հետևյալ բովանդակությամբ.

 

«Բաժին 3.01 Սկզբնավճար, պարտավճար

 

(ա) Վարկառուն Բանկին վճարում է Վարկի գումարի նկատմամբ սկզբնավճար՝ Վարկային համաձայնագրում նշված դրույքաչափով («Սկզբնավճար»):

 

(բ) Վարկառուն Բանկին Վարկի չառհանված մնացորդի նկատմամբ վճարում է պարտավճար՝ Վարկային համաձայնագրում սահմանված դրույքաչափով («Պարտավճար»): Պարտավճարը հաշվեգրվում է Վարկային համաձայնագրի ամսաթվից 60 օր հետո՝ մինչև համապատասխան ամսաթվերը, որոնց ժամանակ Վարկառուի կողմից Վակային հաշվից առհանվում կամ չեղյալ են հայտարարվում գումարները: Պարտավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր Վճարման Ամսաթվին՝ կիսամյակային կտրվածքով՝ ժամանակաշրջանի վերջում:»

 

3. Հավելվածում, Սահմանումներում, Բաժինների համարների և կետերի համապատասխան բոլոր հղումներն, ըստ անհրաժեշտության, փոխվում են՝ արտացոլելու վերոնշյալ 2-րդ կետի փոփոխությունը:

 

4. Հավելվածը փոխվում է՝

 

(ա) լրացնելով նոր 19-րդ կետ «Պարտավճար»-ի հետևյալ սահմանմամբ և համապատասխանաբար հաջորդ կետերի վերահամարակալմամբ.

 

«19. «Պարտավճար» նշանակում է պարտավորության վճար, որը սահմանվում է Վարկային համաձայնագրում՝ 3.01(բ) Բաժնի նպատակով:»

 

(բ) «Ծրագրի համաձայնագրի» և «Ծրագրի իրականացման կառույցի» սահմանումների հետևյալ փոփոխություններով.

 

«Ծրագրի համաձայնագիր» նշանակում է ԲԷՑ-ի Ծրագրի համաձայնագիր և/կամ Երևանի ՋԷԿ-ի Ծրագրի համաձայնագիր (ըստ առանձին դեպքերի), որոնք սահմանվում են Վարկային համաձայնագրում:

 

«Ծրագրի իրականացման կառույց» նշանակում է ԲԷՑ-ը կամ Երևանի ՋԷԿ-ը (ըստ առանձին դեպքերի), ինչպես սահմանված է Վարկային համաձայնագրում:

 

5. Հավելվածի վերահամարակալված 49-րդ կետում (սկզբում՝ 48-րդ կետ) «Սկզբնավճար»-ի սահմանումը փոխվում է՝ Բաժին 3.01 –ին կատարվող հղումը փոխարինելով 3.01 (ա) կետի հղումով:

 

6. Հավելվածի վերահամարակալված 68-րդ կետում (սկզբում՝ 67-րդ կետ) Վարկի վճարման» սահմանումը փոխվում է հետևյալ բովանդակությամբ.

 

«68. «Վարկի վճարում» նշանակում է ցանկացած գումար, որ Վարկի պայմանների համաձայն ենթակա է վճարման Բանկին, ներառյալ՝ (սակայն չսահմանափակվելով) Վարկի Առհանված մնացորդի, տոկոսագումարի, Սկզբնավճարի, Պարտավճարի, Դեֆոլտի Տոկոսադրույքով տոկոսագումարի (եթե կա), կանխավճարի հավելավճարի ցանկացած գումարը, Փոխարկման կամ Փոխարկման վաղաժամկետ դադարեցման գործարքի վճարը, Փոփոխական սպերդի ֆիքսման վճարը (եթե կա), Տոկոսադրույքի Քեփի կամ Տոկոսադրույքի Քոլարի սահմանման դեպքում վճարման ենթակա հավելավճարը, կամ սխալմամբ կատարված ֆինանսական գործարքից առաջացած Մասի Փոխհատուցում, որը ենթակա է վճարման Վարկառուի կողմից:»

 

7. Հավելվածի վերահամարակալված 73-րդ կետում (սկզբում՝ 72-րդ կետ) «Վճարման Ամսաթվի» սահմանումը փոխվում է՝ «տոկոսագումար» բառից հետո հանելով «է» բառը և լրացնելով «և Պարտավճարը ..են»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան