ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Official Incorporation (02.07.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.09/28(472).1 Հոդ.282.5
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10113380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբերի 2013 թ. N 51-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

12 սեպտեմբերի 2013 թ. N 41-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մասով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրերի տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

(նախաբանը փոփ. 22.05.15 N 21-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ առողջապահության նախարար



______________ Դ. Դումանյան

ՀՀ ազգային անվտանգության

ծառայության տնօրեն


______________ Գ. Հակոբյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. սեպտեմբերի 20-ի

N 51-Ն հրամանի

 

ՀՀ ազգային անվտանգության
ծառայության տնօրենի

 2013 թ. սեպտեմբերի 12-ի

N 41-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (այսուհետ նաև՝ Ծառայություն) վերաբերող մասով:

(1-ին կետը փոփ. 22.05.15 N 21-Ն)

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց ցանկը սահմանված է Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 2-րդ կետով:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն՝

1) Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև Որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծառայություններն ամբողջությամբ ստանալու և 3-րդ ենթակետով նախատեսված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, անոթների անգիոգրաֆիկ հետազոտություններ անցնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչությունը (այսուհետ` գերատեսչական մարմին),

2) մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկում ստանալու համար գերատեսչական մարմինը կամ զինծառայողի տարածաշրջանային ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունը:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի ուղեգիր:

(4-րդ կետը փոփ. 22.05.15 N 21-Ն)

5. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հիմք են հանդիսանում ուղեգիրը և համապատասխան կարգավիճակը հաստատող` Որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

(5-րդ կետը փոփ. 22.05.15 N 21-Ն)

6. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը փոխհատուցվում է ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրային գումարների սահմաններում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

7. (կետն ուժը կորցրել է 22.05.15 N 21-Ն)

(հավելվածը փոփ. 22.05.15 N 21-Ն)