Basic information
Number
N 774-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.08.2015-29.09.2015)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
26.08.2015
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
26.08.2015
Effective date
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2015 թվականի N 774-Ա

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` էներգետիկայի կայուն զարգացման 6-րդ միջազգային համաժողովը 2015 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել համաժողովի կազմակերպման հետ կապված միջոցառումների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաժողովի բոլոր մասնակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ապահովել Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 13,440.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան

 

2015 թ. օգոստոսի 26

Երևան