Basic information
Number
N 68-Ն
Type
Հրաման Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.10.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.10.01/24(536) Հոդ.272
Enactment organisation
Վայոց ձորի մարզպետ
Enactment date
01.09.2015
Signing organisation
Վայոց ձորի մարզպետ
Signing date
01.09.2015
Effective date
11.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17 հունիսի 2015 թ. N 27-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2015 թ. N 68-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 22-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի «ը» ենթակետը.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

        ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2013 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» համատեղ թիվ 22-Ն հրամանի և թիվ 53-Ն որոշման մեջ (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի հավելված N 2-ի 1-ին և 2-րդ կետերի 9-րդ ենթակետերում «չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը» բառերը փոխարինել «չի լրացել հավակնորդի 65 տարին» բառերով:

2) Հրամանի հավելված N 2-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետում «դիմողի» բառը փոխարինել «հավակնորդի» բառերով:

 

 ՀՀ առողջապահության նախարար

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ

   

 Ա. Մուրադյան

 Հ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation