| «Վավերացնում եմ»  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 179-Ն
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի, առողջության վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված | 
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ 
ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերին համապատասխան, հետևյալ պողպատե արտադրանքների վրա՝
| բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային | 7214 99 | 
| բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով | 7213 91 100 | 
| մետաղալար ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 % և 0,6 % կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող | 7217 10 | 
| առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով ամրանային ճոպան | 7312 10 610: | 
(1-ին կետը փոփ. 25.04.13 N 438-Ն)         
      2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների (այսուհետ՝ պողպատե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
3. Պողպատե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
(3-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝
պողպատե մետաղալար` ազատ կծկած կաժերով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,
ամրանային ձողեր` ուղղաձիգ ձողերի տեսքով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,
7-ամրանային ճոպան (K7)` մեկ կենտրոնական ուղղաձիգ մետաղալարի շուրջը մեկ շարքով հյուսված պարուրաձև 6 մետաղալարից բաղկացած ամրանային տարր,
հոսունության պայմանական սահման, s 0,2 Ն/ մմ2` լարում, որի ազդեցությամբ պայմանական - ակնթարթային պլաստիկ (մնացորդային) դեֆորմացիան հասնում է 0,2 տոկոսի,
հոսունության ֆիզիկական սահման, sm, Ն/ մմ2` ամենացածր լարում, որի ժամանակ դեֆորմացիան տեղի է ունենում առանց բեռնվածքի նկատելի ավելացման,
խզման ժամանակավոր դիմադրություն, sn, Ն/ մմ2` խզումից առաջ ամենամեծ բեռնվածքին համապատասխանող լարում,
հարաբերական երկարացում խզումից հետո, d5, d10, d100 և այլն, % ` նմուշի այն սահմանների միջև ընկած հաշվարկային երկարության փոփոխությունը նմուշի սկզբնական երկարության նկատմամբ, որի սահմաններում տեղի է ունեցել խզում,
հարաբերական հավասարաչափ երկարացում, dr, %` սկզբնական 50 կամ 100 մմ երկարության հանդեպ նմուշի հաշվարկային երկարության փոփոխություն խզման տեղը չընդգրկող հատվածում,
հարաբերական երկարացում խզումից առաջ, dn(Agt), % ` նմուշի հաշվարկային երկարության փոփոխությունն առավելագույն լարման ժամանակ,
ռելաքսացիա, %՝ ժամանակի ընթացքում լարումների նվազում՝ հաստատուն դեֆորմացիայի պայմաններում,
ամրանային պողպատի դաս՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների որակի հիմնական ցուցանիշ, որը համապատասխանում է ֆիզիկական կամ պայմանական հոսունության սահմանի նշանակությանը:
Ըստ ձգման ամրության` ամրանային պողպատի դասը նշագրվում է՝
ա) RB, A` շիկագլոցված և AT ջերմամեխանիկորեն ամրացված 3-80 մմ տրամագծով ամրանային ձողերի համար, որոնք պատրաստվում են հետևյալ դասերով`
A 240 C ՝ հարթ տրամատով,
A 300 C, A 400, RB 400 W, A 400 C, RB 500 W, A 500 C, A 600, AT 600, A 600 C, AT 600 C, A 600 K, AT 600 K, A 800, AT 800, A 800 K, AT 800 K, A 1000, AT 1000, AT 1000 K և AT 1200՝ պարբերական տրամատով,
1030, 1080, 1180 և 1230 ՝ հարթ և պարբերական տրամատով:
Ըստ կիրառման հատկությունների` ամրանային ձողերը բաժանվում են՝
1) եռակցվող՝ W և C ինդեքսներով,
2) կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ լարվածության տակ (K ինդեքսով),
3) ոչ եռակցվող՝ առանց W և C ինդեքսների,
4) ոչ կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ՝ առանց K ինդեքսի,
5) ջերմամեխանիկորեն ամրացված՝ ինդեքս T.
բ) B, Bp` սառը դեֆորմացված 3-12 մմ տրամագծով պողպատե մետաղալարի համար, որը պատրաստվում է՝
B՝ հարթ տրամատով՝ B 500, B 1100, B 1200, B 1300, B 1400, B 1500,
Bp՝ պարբերական տրամատով՝ Bp 500, Bp 1100, Bp 1200, Bp 1300, Bp 1400, Bp 1500.
գ) K - 6-15 մմ տրամագծով ամրանային ճոպանների համար՝ K7-1400, K7-1500,
ածխածնային համարժեք, CЭ՝ պողպատի եռակցելիության պայմանական ցուցանիշ, որն արտահայտված է ածխածնի և ածխածնի պարունակությանը բերված, պողպատում լեգիրացնող տարրերի զանգվածային մասերի գումարի տեսքով,
խմբաքանակ` միևնույն ձուլվածքից պատրաստված՝ նույն դասի, նույն անվանական տրամագծի և նույն արտադրողի կողմից արտադրվող պողպատե արտադրանքի որոշակի քանակ,
եռակցված ամրանային պատրաստվածքներ` բետոնի ամրանավորման համար նախատեսված ամրանային ցանցեր, ամրանային կմախքներ, ամրանի առանձին ձողեր` եռակցված կցվանքով միացումներով ձողի երկայնքով,
ծառայողական բնութագրեր` ամրանային ձողերի որակական բնութագրեր, որոնք արտահայտվում են շահագործման և վերամշակման գործընթացներում:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա պողպատե արտադրանքների իրացումն առանց համապատասխանության գնահատման:
(5-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով և կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով ձողերի (այսուհետ՝ ամրանային ձողեր) մեխանիկական ցուցանիշներն առաքման վիճակում պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին: Բետոնի նախալարման համար օգտագործվող A 600 և բարձր դասի ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին՝ մինչև աղյուսակում նշված ջերմաստիճանը` էլեկտրատաքացումից հետո:
Աղյուսակ N 1
| Ամրանա-յին պող-պատի | Էլեկտրա-տաքաց-ման ջերմաս-տիճանը, 0C | Խզման ժամա-նակավոր դիմա-դրությունը, sB , | Հոսունու-թյան պայմա-նական (ֆիզիկա-կան) սահմանը,  | Հարաբերական երկարացումը, % | Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը | Կալակի տրամա- | ||
| d5 | dp | Agt | ||||||
| ոչ պակաս | ||||||||
| A 240 C | - | 370 | 240 | 25 | - | - | 180 | 2 dH | 
| A 600 | 400 | 800 | 600 | 12 | 4 | 2,5 | 45 | 5 dH | 
| A 800 | 400 | 1000 | 800 | 8 | 2 | 3,5 | 45 | 5 dH | 
| A 1000 | 450 | 1250 | 1000 | 7 | 2 | 3,5 | 45 | 5 dH | 
| AT 1200 | 450 | 1450 | 1200 | 6 | 2 | 3,5 | 45 | 5 dH | 
| 1030 | - | 1030 | 835 | - | - | 3,5 | - | - | 
Փակագծում ներկայացված դասերը և ցուցանիշներն ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
Տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում 1030, 1080, 1180 և 1230 ամրանային պողպատի դասերը ներկայացված են ըստ խզման ժամանակավոր դիմադրության:
8. Մեխանիկական փորձարկումների արդյունքները չպետք է պակաս լինեն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական ցուցանիշների 95 տոկոսից:
9. Ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամանակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ պետք է լինի 1,05 գործակցից ոչ պակաս:
10. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային ձողերի համար թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված խզման ժամանակավոր դիմադրության ցուցանիշների նվազեցում՝ ոչ ավելի, քան 50 Ն/մմ2-ով` այն դեպքում, երբ հարաբերական երկարացումը խզումից հետո (d5) ավելանում է 2 տոկոսով, և հարաբերական հավասարաչափ երկարացումը (dp)` 1 տոկոսով:
11. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային պողպատի խզման ժամանակավոր դիմադրությունը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից 300 Ն/ մմ2-ից ավելի:
12. Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ A 800, AT 800, A 1000, AT 1000, AT 1200, 1030, 1080, 1180 և 1230 դասերի ամրանային պողպատի ռելաքսացիան, խզման ժամանակավոր դիմադրությանը համապատասխանող առավելագույն ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 4 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:
13. Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ` AT 800, AT 1000 և AT 1200, 1030, 1080 և 1230 դասերի ամրանային պողպատը պետք է դիմանա անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ` առանց քայքայման: Հարթ տրամատով ամրանային ձողերի համար լարման միջակայքը պետք է կազմի 245 Ն/ մմ2, իսկ պարբերական տրամատով ամրանային ձողերի համար՝ 195 Ն/մմ2:
14. Ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները (sB , s0,2 , sT ) պետք է որոշվեն` հաշվի առնելով դրանց փոփոխականությունը գլխավոր համախմբվածքում և յուրաքանչյուր ձուլվածք-խմբաքանակում` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված՝ պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար ստանդարտով սահմանված գլոցվածքի մեխանիկական հատկությունների ամրության բնութագրերի վիճակագրական ցուցանիշների որոշման մեթոդական պահանջներին համապատասխան: Արտադրողի և սպառողի համաձայնությամբ` մեխանիկական հատկությունները որոշվում են որպես բնորոշ արժեքների գնահատում:
15. Պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերը պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով և սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 2
| Ամրանային պողպատի դասը | Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի | |||||
| C | Si | Mn | P | S | N | |
| A 240 C | 0, 24 | - | - | 0, 05 | 0, 05 | 0, 013 | 
| (A 400) | (0,22-0,39) | (0,65-0,95) | (0,9-1,7) | (0,045) | (0,045) | - | 
| RB 400 W | 0,24 | 0,65 | 1,7 | 0,055 | 0,055 | 0,013 | 
| A 600 | 0,30 | 1,1 | 1,7 | 0,05 | 0,05 | 0,013 | 
| AT  600 | 0,34 | 0,6-2,5 | 0,6-2,4 | 0,05 | 0,05 | - | 
| A 800 | 0,34 | 2,5 | 2,4 | 0,045 | 0,045 | 0,013 | 
| AT 1200 | 0,34 | 1,4-2,4 | 0,6-1,1 | 0,05 | 0,05 | - | 
| 1030 | - | - | - | 0,04 | 0,04 | - | 
Փակագծերում ներկայացված դասերը և ցուցանիշներն ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
16. Եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը պետք է լինի 0,3 տոկոսից ոչ ավելի` յուրաքանչյուր տարրի համար:
17. Ամրանային ձողերը համարվում են կայուն` կոռոզային ճաքճքման հանդեպ, եթե ազոտական թթվի կալցիումական աղի 600 զանգվածային բաժնեմասից, ազոտական թթվի ամոնիումի 50 զանգվածային բաժնեմասից և ջրի 350 զանգվածային բաժնեմասից բաղկացած՝ 98-1000 C ջերմաստիճանի նիտրատային լուծույթում և 0,9 sB համարժեք լարման տակ փորձարկվող նմուշների՝ մինչև կոռոզային ճաքճքման հետևանքով քայքայման ժամանակը կազմում է 100 ժամից ոչ պակաս:
18. 25 մմ-ից բարձր տրամագծով ամրանային ձողերի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական հատկությունների նորմերի և ծառայողական բնութագրերի պահպանման դեպքում ածխածնի զանգվածային մասի ավելացումը մինչև 0,37 տոկոս` չի համարվում խոտանային հատկանիշ:
19. Ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 տոկոս զանգվածային մասով ածխածին պարունակող, այդ թվում` B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3, քիմիական ցուցանիշները՝ N 4 աղյուսակներով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 3
| Անվանա-կան տրամա-գիծը, dH, մմ | Խզման ժամանա-կավոր դիմադրու-թյունը, sB | Հոսունության ֆիզիկական սահմանը,  | Հարաբերական երկարացումը խզումից հետո, d5, % | Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը | Կալակի  | 
| Ն/մմ3 | |||||
| ոչ պակաս | |||||
| 4 - 12 | 550 | 500 | 12 | 160 - 180 | 3 - 4 dH | 
Աղյուսակ N 4
| Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի | CЭ | |||||
| C | Si | Mn | P | S | N | |
| 0,24 | 0,65 | 1,70 | 0,055 | 0,055 | 0,013 | 0,52 | 
20. Ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, 0,6 տոկոս կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մետաղալարի (այսուհետ՝ պողպատե մետաղալար) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 5 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 5
 
| Անվանա-կան տրամա-գիծը, dH , մմ | Հոսունության պայմանական սահմանը, s0.2 | Խզման ժամանա-կավոր դիմադրությունը, sB | Հարաբերական երկարացումը, % | Կալակի տրամագիծը` 1800 անկյան ծռման փորձարկման ժամանակ | Հետծռումների թիվը` d=30 մմ կալակի դեպքում | ||
| Ն/մմ2 | d100 | Agt | հարթ տրա-մատի համար | պարբերական տրամատի համար | |||
| ոչ պակաս | |||||||
| (3) | (1500) | (1780) | (4) | 3,5 | 5 di | (9) | (8) | 
| 4 | 1500 | 1770 | - | 3,5 | 5 di | 4 | 3 | 
| 5 | 1500 | 1770 | - | 3,5 | 5 di | 4 | 3 | 
| 6 | 1500  | 1770 | - | 3,5 | 5 di | 4 | 3 | 
| 7 | 1420  | 1670 | - | 3,5 | 5 di | 4 | 3 | 
| 8 | 1420  | 1670 | - | 3,5 | 5 di | 4 | 3 | 
| 9 | 1200 | 1470 | - | 3,5 | 5 di | 4 | 3 | 
| 10 | 1280 | 1570 | - | 3,5 | 5 di | 4 | 3 | 
| 12 | 1290 | 1570 | - | 3,5 | 5 di | 4 | 3 | 
Փակագծերում ներկայացված են B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարերի ցուցանիշները, որոնք ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
21. Պողպատե մետաղալարի ռելաքսացիան 70 տոկոս խզման փաստացի ուժի ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 2,5 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:
22. Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ծռման փորձը կարող է փոխարինվել ծռում-հետծռում փորձով՝ պողպատի հնեցման հակման հատկությունները հաստատելու համար: Պողպատե արտադրանքների ծռման-հետծռման փորձարկումներից հետո փորձարկված նմուշներից ոչ մեկը չպետք է ունենա անզեն աչքին տեսանելի ջարդվածքներ կամ ճաքեր:
23. Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի (այսուհետ՝ ամրանային ճոպան) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակով սահմանված նորմերին: 
Աղյուսակ N 6
| Տրամագիծը, d, մմ | Հոսունության պայմանական սահմանը, s0,2 | Խզման ժամանակավոր դիմադրությունը, sB | Հարա-բերա- | Ռելաքսացիան՝ փաստացի խզման ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի 1000 ժ ազդեցությունից, ըստ ամրանաճոպանների պատրաստման ձևի, % | ||
| պայմա- | անվա- | Ն/ մմ2 | բացթողմամբ | լարման տակ բացթողմամբ | ||
| ոչ պակաս | ոչ ավելի | |||||
| (6) | (6, 20) | (1500) | (1770) | (4) | 8 | 2,5 | 
| - | 9,3 | 1460 | 1720 | 3,5 | ||
| - | 10, 8 | 1460 | 1720 | 3,5 | ||
| (12) | 12, 4  | 1460  | 1720 | 3,5 | ||
| (15) | 15, 2 | 1580  | 1860  | 3,5  | ||
Փակագծերում ներկայացված են K 7 ամրանային դասի ամրանային ճոպանի ցուցանիշները, որոնք ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
24. Պողպատե մետաղալարը և ամրանային ճոպանը պետք է դիմանան անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ՝ առանց քայքայման`
ա) պողպատե մետաղալարի համար լարման միջակայքը պետք է կազմի՝ հարթ տրամատով պողպատե մետաղալարերի համար՝ 200 Ն/մմ2, իսկ պարբերական տրամատով պողպատե մետաղալարերի համար՝ 180 Ն/ մմ2.
բ) ամրանային ճոպանի համար լարման միջակայքը պետք է կազմի 195 Ն/ մմ2
25. Պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չպետք է լինեն կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:
Պողպատե արտադրանքների մակնշումը
26. Պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի վրա, 2-3 մ հեռավորությամբ, դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մականշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),
բ) ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը,
գ) արտադրման տարեթիվը, ամիսը,
դ) խմբաքանակի համարը, զանգվածը,
ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը:
Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ներկապատման միջոցով կատարվում է լրացուցիչ գունավոր մակնշում: Գունավոր մակնշումը կատարվում է կապերի ճակատային մասում:
27. Յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի դասը բնութագրող գլոցվածքային մակնշում` ոչ ավելի, քան 1,5 մ հեռավորության վրա կետերի, ելուստների, այլ նշանների ձևով կամ պարբերական տրամատի համապատասխան փոփոխությամբ:
28. Այն դեպքում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պողպատե արտադրանքների վրա, թույլատրվում է մակնշման տվյալները նշել պողպատե արտադրանքին կցվող կամ փաթեթվածքի ներդիր պիտակների վրա, որոնց վրա դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մականշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը,
բ) ամրանային պողպատի դասը, տրամագիծը, քանակը,
գ) խմբաքանակի համարը:
29. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում են 2 պիտակ, իսկ արտադրողի և սպառողի փոխհամաձայնության դեպքում՝ մեկ պիտակ: Կաժերով մատակարարված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում է մեկ պիտակ:
Պողպատե արտադրանքների փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
30. Պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով՝ ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը՝ դրանց պահման և փոխադրման ժամանակ:
31. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 15000 կգ-ն, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար՝ 3000 կգ-ն:
32. Կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները պետք է կապվեն 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերը պետք է ամրացվեն 2 կամ 3 լրացուցիչ կապով:
33. Յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները՝
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը,
բ) սպառողի անվանումը,
գ) պատվերի համարը,
դ) որակի փաստաթղթի ձևակերպման ամսաթիվը,
ե) պողպատի մակնիշը, ամրության դասը,
զ) ձուլվածքի կամ խմբաքանակի համարը,
է) պողպատե արտադրանքի անվանումը, չափերը, տեղերի քանակը և ընդհանուր զանգվածը, տեղեկություններ հատկությունների, մակերևույթի որակի, նշանակության մասին և արտադրանքի նորմատիվ փաստաթղթերով նախատեսված այլ պահանջներ,
ը) նորմատիվ փաստաթղթի համարը,
թ) պողպատի քիմիական կազմը` պատրաստի արտադրանքում կամ ձուլվածքի նմուշով,
ժ) պողպատե արտադրանքի մեխանիկական հատկությունները,
ժա) որակի տեխնիկական հսկողության դրոշմը:
34. Խմբաքանակի զանգվածը չպետք է գերազանցի 70 տոննան: Պողպատե արտադրանքների արտահանման դեպքում խմբաքանակի չափը սահմանվում է միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան:
35. Ամրանային ձողերն ամրացվում են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-3 մ:
36. Փաթեթավորված պողպատե արտադրանքները փոխադրվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով՝ ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների:
37. Փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պետք է պահվեն և դարսվեն դարսակաշարերով՝ հատակից 80-100 մմ բարձրությամբ՝ փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:
Եռակցված ամրանային պատրաստվածքների հավաքման վերաբերյալ ցուցումները
38. Կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի՝
A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար՝ 0,30-0,52 %,
RB 500 W և A 500 C դասերի համար՝ 0,35-0,52 %,
A 600 C դասի համար՝ 0,40-0,65 % :
32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի 0,57 տոկոսից ոչ ավելի:
39. Ածխածնային համարժեքի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
| Cý | = | C | + | Mn | + | (Cr+V+Mo) | + | (Cu+Ni) , | 
| 6 | 5 | 15 | 
որտեղ C, Mn, Cr, V, Mo, Cu, Ni և Si-ն ածխածնի, մանգանի, քրոմի, վանադիումի, մոլիբդենի, պղնձի, նիկելի և սիլիցիումի փաստացի զանգվածային մասերն են պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:
Մանգանով լեգիրացված պողպատե գլոցվածքի համար ածխածնային համարժեքի մեծությունը թույլատրվում է հաշվարկել հետևյալ բանաձևով`
| 
 | Cý | = | C | + | Mn | + | Si , | 
| 8 | 7 | 
որտեղ Si- մանգանի զանգվածային մասն է պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:
40. Ամրանային ձողերի եռակցելիությունը և կայունությունը կոռոզային ճաքճքման հանդեպ պետք է ապահովված լինի քիմիական կազմով և արտադրման տեխնոլոգիայով: Սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներում ներկայացված խզման ժամանակավոր դիմադրության նորմերի նկատմամբ չի թույլատրվում եռակցված միացումի ժամանակավոր դիմադրության նվազում` 10 տոկոսից ավելի: Ամրանային ձողերը համարվում են եռակցելի, եթե ամրանային պողպատի դասը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներով սահմանված պահանջներին և եռակցված կարերի շահագործման բնութագրերին` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային ու ներդիր եռակցված պատրաստվածքների, ամրանի եռակցված միացումների և ներդիր պատրաստվածքների ստանդարտով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)
41. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պողպատե արտադրանքի վրա անմիջապես կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(41-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
42. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով`
1) պողպատե արտադրանքի նմուշների կամ դրանց տիպային ներկայացուցիչների ընտրությունն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ: Պողպատե արտադրանքի մեխանիկական ցուցանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրվում են սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբաքանակի զանգվածից` հետևյալ քանակությամբ`
ա. ամրանային ձողեր՝ 4 նմուշ,
բ. պողպատե մետաղալարեր՝ 6 նմուշ,
գ. ամրանային ճոպան՝ 2 նմուշ.
2) քիմիական կազմի որոշման համար՝ մեկ նմուշ` յուրաքանչյուր ձուլվածքից.
3) շարունակական արտադրվող պողպատե արտադրանքների Զ ընթացակարգով գնահատման ժամանակ սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն արտադրության վիճակի վերլուծության գործընթացում պողպատե արտադրանքը բնորոշող չափանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրում է յուրաքանչյուր 3 հաջորդող տրամագծերի խմբից` հետևյալ քանակությամբ՝
ա. պատրաստի գլոցվածքի քիմիական կազմը որոշելու համար՝ 3 նմուշ,
բ. տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր տեսակի փորձարկումների համար՝ 30 նմուշ:
(42-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
43. Պողպատե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց փաթեթվածքների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:
44. Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:
(44-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
45. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով:
(45-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
46. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է՝
ա. 12 ամիս` համապատասխանության գնահատման Ա 2 ընթացակարգի դեպքում,
բ. համապատասխանության գնահատման Զ ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` 36 ամիս:
(46-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
47. Սերտիֆիկացված պողպատե արտադրանքի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:
(47-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
48. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության գնահատում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
(48-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
49. Արտադրողը պետք է իրականացնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության ստուգում` վիճակագրական մեթոդներով՝ երկարաժամկետ որակի մակարդակը հաստատելու համար:
50. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(50-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
51. Պողպատե արտադրանքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
52. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
| Ստանդարտների նշագիրը և կետերը | Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը | 
| 1 | 2 | 
| ԳՕՍՏ 1579 | Մետաղալար. Գերծռման փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 5781 (4.11 կետ, հավելված 2) | Պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար. Տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ 7564 | Գլոցվածք. Մեխանիկական և տեխնոլոգիական փորձարկումների համար նմուշների, փորձանմուշների և նախապատրաստվածքների ընտրության ընդհանուր կանոններ | 
| ԳՕՍՏ 7565 | Թուջ, պողպատ և համաձուլվածքներ. Քիմիական կազմի որոշման համար նմուշառման մեթոդ | 
| ԳՕՍՏ 10922 (2.12,2.13,2.14,2.16,2.17, 2.18,3.9,3.21 կետեր) | Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային և ներդիր եռակցված պատրաստվածքներ, ամրանի եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ | 
| ԳՕՍՏ 12004 | Ամրանային պողպատ. Խզման փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12344 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ածխածնի որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12345 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ծծմբի որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12346 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Սիլիցիումի որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12347 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ֆոսֆորի որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12348 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Մանգանի որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12350 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Քրոմի որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12352 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Նիկելի որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 12355 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Պղնձի որոշման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 14019 | Մետաղական նյութեր. Ծռման փորձարկման մեթոդներ | 
| ԳՕՍՏ 14098 (8,11,13,14,15 կետեր) | Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանների եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Տիպերը, կոնստրուկցիաները և չափերը | 
| ԳՕՍՏ 14192 | Մակնշում բեռների | 
| ԳՕՍՏ 23.279 (3.8,3.11 կետեր) | Ամրանային եռակցված ցանցեր` երկաթբետոնե կոնստրուկցիաների և պատրաստվածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ | 
(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն, փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 22.04.2021, N 607-Ն | 20.10.2021, N 179-Ն | |
| 02.04.2015, N 356-Ն | 15.10.2015, N 179-Ն | |
| 25.04.2013, N 438-Ն | 09.05.2013, N 179-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|