ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2015 թվականի N 668-Ա
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. հուլիսի 24 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հուլիսի 24-ի N 668-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN ը/կ  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 1.  | 
 «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ պաշտպանության նախարարություն  | 
 2015 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 2.  | 
 «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ պաշտպանության նախարարություն  | 
 2016 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 3.  | 
 «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե  | 
 2016 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 4.  | 
 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն  | 
 2015 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 5.  | 
 «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետին ներկայացնելը  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ պաշտպանության նախարարություն  | 
 2015 թվականի դեկտեմբերի   | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 6.  | 
 «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն  | 
 2016 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 7.  | 
 «Հայաստան Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 8.  | 
 «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 9.  | 
 «Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 10.  | 
 «Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 11.  | 
 «Պետական պահուստում կուտակման ենթակա` ռազմարդյունաբերական համալիրում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 12.  | 
 «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 13.  | 
 «Ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկը և բազայինի կարգավիճակ տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 14.  | 
 «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 15.  | 
 «Գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  | 
 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 16.  | 
 «Ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմանման, տեղադրման ժամկետների, պետական պատվերի կազմում հաստատվող նյութատեխնիկական ռեսուրսների ցանկի և ծավալների ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 17.  | 
 «Ռազմական կարիքների համար պետական պատվերը և պետական պատվիրատուների ցանկն ըստ պատվերների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը  | 
 ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե  | 
 յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
(հավելվածը փոփ. 29.10.15 N 1020-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |