ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2015 թվականի N 1471-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 100000 օրինակով հրապարակելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 33000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով)` տպագրական աշխատանքների ձեռքբերումն իրականացնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա՝ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:ուղղ.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. դեկտեմբերի 17 Երևան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
|
Չափորոշիչներ |
Ոչ ֆինանսական ցուցանիշներ |
Ֆինանսական ցուցանիշներ | ||
|
տարի |
տարի | |||
|
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||
|
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||
|
1123 |
ԱԾ 01 | |||
|
Քանակական |
Տեղեկագրերի տեսականու քանակը |
5 |
||
|
Տեղեկագրերի ընդհանուր տպաքանակը |
65200 |
|||
|
Էլեկտրոնային իրավական շտեմարանի /Arlis.am/ տեղեկատվական կայքի վարում |
2000000 |
|||
|
Էլեկտրոնային իրավական տեղեկատվության/Arlis.am/ կայքից օգտվող անձանց քանակը |
||||
|
Որակական |
Մշակված չէ |
|||
|
Ժամկետայնություն |
Կայքէջի մատչելիությունը օգտվողների համար/ 7/24/ |
100 |
||
|
Իրավական ակտերի հրապարակումն ստանալու օրվանից միջին ժամկետը /օր/ |
10 |
|||
|
Կայքէջում տեղադրման և փոփոխության զետեղման /ինկորոպորացիայի/ ժամկետը /օր/ |
3 |
|||
|
Հրատարակման և հրապարակման/ վաճառք կամ տրամադրում/ միջև ընկած ժամկետը/օր/ |
1 |
|||
|
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը(հազ. դրամ) |
x |
33,000,000 | ||
|
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
|
Ծառայություն մատուցողի ( մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
|
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/ |
2015 թվականի պետական բյուջե(ավելացումները նշված են դրական նշանով) | ||||
|
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | ||||
|
1123 |
Ծրագիր |
||||||
|
Հրատարակչական և տեղեկատվական ծառայություններ |
33000.0 | ||||||
|
Ծրագրի նկարագրությունը |
|||||||
|
Հրատարակումներ, թարգմանչական գործունեություն | |||||||
|
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||
|
Պետական և այլ կազմակերպությունների և քաղաքացիների իրազեկության և տեղեկատվական մատչելիության ապահովում | |||||||
|
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ |
|||||||
|
ԱԾ01 |
Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ |
33000.0 | |||||
|
Մատուցվող ծառայության նկարագրությունը Ծառայություն մատուցողի անվանումը Մրցութային կարգով ընտրված կազմակերպություններ |
|||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|