ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1526-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 769-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 769-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի աղյուսակի՝
ա. 1.19-րդ, 1.20-րդ և 1.21-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
բ. ուժը կորցրած ճանաչել 3.4-րդ կետը,
գ. 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.
2) որոշման ամբողջ տեքստում և հավելվածում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. դեկտեմբերի 24 Երևան  | 
| 
 Հավելված  | 
| 
 Գործողությունը  | 
 Նպատակը/ ակնկալվող արդյունքը  | 
 Պատասխանատու լիազոր մարմինը  | 
 Կատարման ժամկետը  | 
 Փոփոխության/ ընդունման կարիք ունեցող իրավական ակտը  | 
| 
 1.19. Օրենքի 23-րդ հոդվածի «ժա» կետում «քաղաքական» բառի չնախատեսում  | 
 տերմինների միասնության ապահովումը՝ ապաստան հայցողներին միայն քաղաքական հիմքով չառանձնացնելու ու խտրական վերաբերմունք չդրսևորելու նպատակով  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն  | 
 2015 թ.  | 
 այլ իրավական ակտեր, որտեղ ապաստանի տրամադրումը սահմանափակված է միայն «քաղաքական» տարատեսակով  | 
| 
 1.20. Օրենքի 29-րդ հոդվածի վերանայում` բովանդակային առումով դրանում նախատեսելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի ընդհանուր դրույթներ կամ ուղղություններ, իսկ հոդվածի բովանդակությունը ներկայացնել որպես գործատուի՝ իր կողմից ստանձնված պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու դեպքում պատասխանատվության նախատեսում  | 
 օրենքի 29-րդ հոդվածի վերնագրի և բովանդակության համապատասխանեցումը  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն  | 
 2015 թ.  | 
 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք  | 
| 
 1.21. Օրենքի 6-րդ գլխի վերնագրի վերանայում  | 
 կիրառվող տերմինների հստակեցումը  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն  | 
 2015 թ.  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|