ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի համար հաստատագրված վճարների մասին»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը «բենզին» բառից առաջ լրացնել «դիզելային վառելիք և» բառերով, իսկ «կարգը» բառից հետո` «, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը «բենզին» բառից առաջ լրացնել «դիզելային վառելիք և» բառերով, իսկ «ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք» բառերով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| 
 «Հոդված 3.  | 
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ | 
1. Հաստատագրված վճար վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ, հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`
| 
 ա) դիզելային վառելիքի համար`  | 
65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. | 
| 
 բ) բենզինի համար`  | 
 222 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:  | 
2. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է`
| 
 ա) դիզելային վառելիքի համար`  | 
68.7 տոկոս. | 
| 
 բ) բենզինի համար`  | 
 39.2 տոկոս:»:  | 
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում`
ա) առաջին մասի «ա» ենթակետը և երկրորդ մասը «բենզինի» բառից առաջ լրացնել «դիզելային վառելիքի և» բառերով.
բ) երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Ընդ որում, սույն կետում նշված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարի և շրջանառության ծախքերի գծով մատակարարների հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ:»:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| 
 «Հոդված 6.  | 
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ | 
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:»:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում «իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Ռ. Քոչարյան | 
| 
 
  |