«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 15 դեկտեմբերի 2015 թ. | թիվ 276-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ճշգրտել ռիսկով կշռված ակտիվների հաշվարկը,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ` Կանոնակարգ 14) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետով սահմանված աղյուսակի 18-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետով սահմանված աղյուսակը 18-րդ կետից հետո լրացնել նոր 18.1-18.4 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
| 18.1. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից բարձր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ | 0% | 0% | 
| 18.2. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ | 0% | 10% | 
| 18.3. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից մեկ վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ | 20% | 30% | 
| 18.4. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից երկու վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ | 50% | 75% | 
3) Կանոնակարգ 14-ի 27-րդ կետից հետո լրացնել նոր 27.1. կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«27.1. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ 23-րդ կետում սահմանված աղյուսակի 18.1-ից 18.4-րդ կետերով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ՝ նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշների առկայության դեպքում:»,
4) Կանոնակարգ 14-ի 28-րդ կետից հանել «, իսկ 18-րդ կետում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վարկանիշերը և վարկանիշային մեթոդիկան» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից: Ընդ որում՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը կնքված պայմանագրերի և թողարկված արժեթղթերի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ ռիսկի կշիռները` մինչև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ առևտրային կազմակերպությունների վարկանիշների դադարեցումը, կամ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղական վարկանիշների տրամադրման համակարգի ներդրմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում:
| Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջներ | «Ա»-ից «Բ -» 20 | «Ա+»-ից «Բ -» 30 | 
 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 
 
 
Ա. Ջավադյան  
 
 
2015 թ. դեկտեմբերի 18
Երևան
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|