«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11816055
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 1 փետրվարի 2016 թ.  | 
N 31-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 235-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 17-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ավելացված արժեքի հարկով և(կամ) ակցիզային հարկով հարկման բազաների, հաշվարկված հարկի գումարների վերաբերյալ ծանուցագրի ձևը հաստատելու մասին» N 235-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ ֆինանսների նախարար  | 
Գ. Խաչատրյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|