Basic information
Number
N 145-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.03.2016-17.02.2023)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.03.02/16(1196) Հոդ.156
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.02.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.02.2016
Effective date
03.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2016 թվականի N 145-Ն

 

ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 189-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 23
 Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 18-ի N 145-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ

NN
ը/կ

Ապրանքատեսակի անվանումը

1.

Ռադիոակտիվ իզոտոպների բոլոր տեսակի միացություններ և արտադրատեսակներ, այլ ռադիոակտիվ նյութեր, սարքերի և սարքավորումների բաղադրության մեջ մտնող ռադիոիզոտոպային արտադրատեսակներ

2.

Զինամթերք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար նախատեսված հատուկ համալրող արտադրատեսակներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Change History
Changing Act Corresponding incorporation
16.02.2023, N 188-Ն 17.02.2023, N 145-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation