Basic information
Number
N 262-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.04.2016-մինչ օրս)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2016.03.23/23(1203) Հոդ.260
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.03.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.03.2016
Effective date
01.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2016 թվականի N 262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «8000» թիվը փոխարինել «12000» թվով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները՝ 12000 դրամ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 18
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation