ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2016-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.30/24(1204) Հոդ.269
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2016 թվականի N 272-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
|
2016 թ. մարտի 23
Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 272-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
| |
|
Պայմանական նշանները |
Նշանակությունը (թվանշաններ) |
Ծանոթագրություն |
|
0 |
0 (զրո) |
|
|
X |
(1-9) |
Միևնույն հաշվառման համարանիշում «X» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը: |
|
Y |
(1-9) |
Միևնույն հաշվառման համարանիշում «Y» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը: |
|
Պայմանական նշանները |
Նշանակությունը (տառերը) |
|
|
+ |
տառ` A կամ C կամ D կամ F կամ G կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ X կամ Z |
Միևնույն հաշվառման համարանիշում «+» պայմանական նշանը կրկնվելու դեպքում կիրառվում է նույն տառը: |
|
- |
տառ` A կամ C կամ D կամ F կամ G կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ X կամ Z |
| |
»: |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխման պատմություն
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |