Basic information
Number
N 1247-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (11.05.2016-24.11.2018)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.12.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.12.2011
Effective date
24.12.2011
Interrupt date
26.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2011 թվականի N 1247-Ա

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը`

1. Ստեղծել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) կազմը՝ համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 07.11.12 N 1077-Ա)

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

դեկտեմբերի 23-ի N 1247-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)։

(հավելվածը խմբ. 07.11.12 N 1077-Ա, 20.06.14 N 577-Ա, փոփ. 27.04.15 N 312-Ա, խմբ. 10.05.16 N 397-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Սարգսյան