ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
| 10 փետրվարի 2015 թվականի | թիվ 3 | քաղ. Մոսկվա | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական խորհրդի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության 12-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հավելված),
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից արտաքին առևտրի և ապրանքներով փոխադարձ առևտրի վիճակագրության ձևավորման ժամանակ կիրառել ապրանքներով արտաքին և փոխադարձ առևտրի չգրանցված ծավալների վիճակագրական վերահաշվարկներ անցկացնելու մեթոդները՝ համաձայն հավելվածի։
| Եվրասիական տնտեսական | Վ. Խրիստենկո | 
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|