Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 34

 

24.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ N 40 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 59-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրության 59-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգին և գործողությունների համառոտ ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տեսչական համակարգի օպտիմալացումը համակարգվելու է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 9-ի N 90-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (խորհրդի և հանձնաժողովի քարտուղարություն` Տեսչական բարեփոխումների խումբ) կողմից:».

2) N 2 հավելվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերում «ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ (խորհրդի քարտուղարություն` Տեսչական բարեփոխումների խումբ)» բառերով.

3) N 2 հավելվածի 5-րդ կետից հանել «ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն» բառերը, իսկ կետը «ՀՀ կառավարության աշխատակազմ» բառերից հետո լրացնել «(խորհրդի քարտուղարություն` Տեսչական բարեփոխումների խումբ) բառերով»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան